Տիգրան Ուրիխանյանի գործը փոխանցվել է ԱԱԾ-ին
ՆերքաղաքականՀՀ քննչական կոմիտեն հայտարարել էր, թե քրեական վարույթ է նախաձեռնել «Հանրային ձայն» կուսակցության ցուցակով Երեւանի ավագանու անդամ ընտրված «Ալյանս» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԻ նկատմամբ` ՀՀ-ում սահմանադրական կարգը բռնի տապալելու առերեւույթ հրապարակային կոչ հնչեցնելու համար։
Թե արդյոք գործ է հարուցվել կամ մեղադրանք առաջադրվել եւ ինչ փուլում է այն, «Իրավունքը» պարզել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՑ, ով ասաց, որ գործը փոխանցվել է ԱԱԾ-ին:
Առաջիկայում մենք կփորձենք տեղեկություն պարզել նաեւ Ազգային անվտանգության ծառայությունից: