«Այսօրվա քաղաքական դաշտում ոչ ոք մարդկանց ոգեւորելու ուժ ու ունակություն չունի, բայց աղերսում ա ոտքի կանգնել, պայքարել, հայ լինել»․ Մհեր Մկրտչյան
Հասարակություն
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը Ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել, որում խոսել է իշխանության, մտավորականության, դիվանագետների, ժողովրդի մասին։
«Մտավորականների ու ազգի «մեծերի» լռության պատճառը գիտեմ` իրանց տեսակը: Եթե ճիշտը` 30 տարի աճեցրած, ջրած տեսակը: Ու թող անկախ Հայաստանի ոչ մի իշխանությում չասի, որ հենց այդ տեսակի հետ «խաղալը» իրանց դուր չի եկել:
Նրանց հարցեր չունեմ:
նիկոլի ֆանատներին հարցեր չունեմ` իրանց տեսակն էլ հանելուկ չի:
Դիվանագետներին հարցեր չունեմ, որ էս նվաստացումից հետո շարունակում են աշխատել (դրա տակ)` դե տենց մարդկանցից ա բաղկացած ԱԳՆ-ն: Փողը, փողը, փողը...
Դե քննիչներ, բերետավորներ, գեներալուՀիներ` փողը, փողը, փողը...
Ստացվում ա ոչ մեկին տալու հարց չունեմ... Ու իմ նման շատ շատերը:
Այսօրվա քաղաքական դաշտում ոչ ոք մարդկանց ոգևորելու ուժ ու ունակություն չունի, բայց աղերսում ա ոտքի կանգնել, պայքարել, հայ լինել!
Այդպես չի լինում` ազգին կամ խաբում են կամ օրինակ ծառայում:
Տվեք մարդկանց իրական (ոչ կեղծ) էմոցիա` կստանաք Ձեր մեջքին կանգնած ԱԶԳ: Այ էն ազգը, որ էսօր գիշեր ցերեկ բարի գործեր ա անում», - գրել է նա։