Կայուն խաղաղության համար Հայաստան պետք է անվերապահ ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Թուրքիայի ԱԱԽ
Միջազգային
Հարավային Կովկասում կայուն խաղաղության ուղին անցնում է բոլոր կողմերի, մասնավորապես՝ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության անվերապահ ճանաչմամբ։
Այս մասին, ինչպես գրում է Anadolu-ն, ասվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ Անկարայում կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո հրապարակված հայտարարությունում։
Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը նաև կոչ է արել կատարել ստանձնած բոլոր պարտավորությունները՝ ուղղված տարածաշրջանի բոլոր երկրների բարեկեցության բարելավմանը։
«Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության հասնելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։