Փոխարժեք: $ , ,
«Արտաշատ» բկ-ի աշխատակիցները արդեն մի քանի ամիս է աշխատավարձ չեն ստանում. ԱՀԱԶԱՆԳ ՀՀ իշխանությունն օգտագործում է Սամվել Բաբայանին. Ձյունիկ Աղաջանյան Իսկ ո՞ւր էր այդ նախագահը, երբ Արցախը Փաշինյանը թողել էր շրջափակման մեջ, եւ կոտորվում էին մեր հայրենակիցները. Անդրեասյան Անաստաս Իսրայելյանն առաջարկում է ձեւավորել Արցախի ժամանակավոր ադմինստրացիա 2024-ի Ամանորին մի հագեք այս գույները. բախտը կհեռանա ձեզանից Մեր երկրներն ունեն դարավոր կապեր, ինչո՞ւ Փաշինյանը հանկարծ սկսեց մեզ անհանգստացնել. Աբխազիայի էքս վարչապետ Կանխատեսելի էր, որ հիմա Լարսի կուտակումները կփորձեն ուռա՜-հայրենասիրական կոչերով լղոզել․ Բաբկեն Պիպոյանը փակագծեր է բացում Տարեկան 160 հազարի հետեւում թաքնված «թակարդը» բացահայտում է «Վարորդի ընկեր» ՀԿ-ի նախագահը Ինչ է սպասվում ռուսական դրամատիկական թատրոնում դեկտեմբերին Անձրեւ Էջմիածնում. Ալլա Հակոբյան

Անսահման ցինիզմ ու հրապարակային նվաստացում՝ հումանիստի դիմակի տակ. Լիլիթ Գալստյան

Ներքաղաքական
Անսահման ցինիզմ ու հրապարակային նվաստացում կա հումանիստի դիմակ հագած, ճերմակաձեռնոց ու սմոկինգավոր միջազգային «կարեկցանքի» մեջ։
Անգամ՝ նողկալի։ Իրականում այս կազմակերպված, արեւմտյան համանվագ «հումանիզմը» վաղուց ծրագրված եւ կյանքի կոչված գործարքների ու հայ ժողովրդի կանխորոշված մսաղացի ծխածածկույթն է։
 
Փաստ է՝ Հայաստանը դավաճանված էր նախ ներսից, հետո կամ զուգահեռաբար՝ դրսից։ Որ Նիկոլն այս «պրոյեկտը կյանքի կոչելու» տրոյական ձին էր, ակնհայտ է, ապացուցելու կարիք չկա։ ՀՀ քաղաքացին իր միջից «ընտրեց» հնարավոր ամենաանհայրենիք, ազգադավ ու անբարոյական հանձնակատարին․․․ Անսահման ցավի կողքին անսահման նվաստացուցիչ է, մահացու խարան՝ 21-րդ դարում ցեղասպանվելը․․․ Արցախի ցեղասպանության եւ հայրենազրկումի մեջ՝ Նիկոլի եւ օրվա իշխանության կողքին մեղսակից, հանցակից եւ պատասխանատու է նաեւ միջազգային հանրությունը, եւ նախեւառաջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրները։
Նիկոլի ձերքով զոհասեղանին դրված Արցախ-Հայաստանից շահառու են անխտիր բոլորը, բացի հայ ժողովրդից։
 
Այն, ինչ կատարվեց եւ կատարվում էր Արցախում միջազգային ինստիտուտների եւ միջազգային իրավունքի մահն է։ Սրանք թղթի վրա գրված դատարկ հանձնառություններ են, իրավունքներ եւ խոստումներ, իսկ ԻՐԱԿԱՆՈՒՄ ԱՇԽԱՐՀԸ ՄԵՐ ԱՉՔԻ ԱՌՋԵՎ ՎԵՐԱՁԵՎՎՈՒՄ Է ՈՒԺԵՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՈՒ ՇԱՀՈՎ, ԹՈՒՅԼ-ԱՆԿԱՐՈՂՆԵՐԻ՝ ԱՐՅԱՄԲ։ Մեզ կազմակերպված թուլացրել էին, դարձրել անկարող․․․
 
44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի բացահայտ ագրեսիայի օրերին քաղաքակիրթ աշխարհ՝ ԵԱՀԿ, ԵՄ, ՄԱԿ, գերտերություններ, դուք լռեցիք։
Դուք լռեցիք, երբ Ադրբեջանը Թուրքիայի հովանավորությամբ եւ աջակցությամբ օտարերկրյա վարձկաններ ներգրավեց։ Լռեցիք, երբ Արցախում քիմիական զենք գործածվեց։ Ձեր աչքերը փակեցիք, երբ Արցախից ջնջվում էր մեր մշակութային հետքն ու ժառանգությունը։ Ադրբեջանական կոռուպցիոն սկանդալով հայտնի ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատասխանեց, որ մի օր դիտորդական խումբ կուղարկի։ Լռեցիք՝ լսելով Ալիեւի հայատյաց, արմենոֆոբիկ հայտարարությունները, ՀՀ տարածքների նկատմամբ հավակնությունները։ Լռեցիք՝ անգործ ու անպտուղ մտահոգություններ արտահայտելով 2021-ի սեպտեմբերյան լայնածավալ հարձակման, հայերի խոշտանգումների, Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիայի ժամանակ։
 
Դուք լռեցիք, որովհետեւ էներգետիկ ու աշխարհաքաղաքական շահերը բարձր են ցեղասպանվող հայերից։ Կրկնակի ստանդարտներով ուղեկցվող Արեւմուտքի մտահոգության եւ սիրո թիրախում Ուկրաինան է։ Մինչդեռ ցեղասպանությունը, ագրեսիան կամ միջազգային իրավունքը աշխարհագրություն չեն ճանաչում, մորթվածի ցավը նույնն է։ Բայց դուք խուլ էիք ձեւանում ու կույր։ Խավիարային եւ էներգոռեսուրսային քաղաքականությունը վեր է հումանիզմից ու բարոյական արժեքներից։ Այս ամենին ֆոնին ԵՄ-ն Ադրբեջանին դիտում էր սոսկ որպես էներգիայի հուսալի մատակարարի ու Ուրսուլա ֆոն դեր Լյայենի ձեռքով միլիարդների պայմանագիր կնքում Ալիեւի հետ։
 
Ադրբեջանի ցեղասպանական վարքագիծն ակնհայտ էր․ Արցախում էթնիկ զտումները 2020-ից էին սկսվել․ բռնի տեղահանումներ, արմենոֆոբիա, մշակութային վանդալիզմ, քաղաքացիների առևանգում, գերիներ, գազատարի պայթեցում․․․ քաղաքակիրթ արևմու՜տք, ձեր կեցվածքը թեթև մտահոգություններից այն կողմ չանցավ։ Դուք կարող էիք Ադրբեջանին՝ իբրեւ պատերազմական հանցագործի եւ ցեղասպանի՝ միջազգային հաստատված նորմերով պատասխանատվության ենթարկել, դուք չարեցիք։
 
Դուք լռեցիք, եւ Ադրբեջանի շարունակվող ագրեսիան զսպելու եւ Արցախի ժողովրդի ցեղասպանությունը կանխարգելելու որեւէ գործուն միջոց չկիրառեցիք։ Այն ամենը, ինչ կատարվում էր Արցախում մարդկության դեմ հանցանք էր, պատերազմական հանցագործություն՝ ամրագրված բազմաթիվ կոնվենցիաներով, տակը ձեր ստորագրությունները, նաեւ՝ Հայաստանինը։
 
Դուք չուզեցաք հետեւողական լինել, որպեզի կյանքի կոչվեն Միջազգային դատարանի որոշումները։ Ձերը ուժի իրավունքն է ու աշխարհաքաղաքական շահը, քաղաքական կամքի բացակայությունը, թղթի վրա գրված մարդասիրական արժեքներ ու սկզբունքների դատարկ շարադրանքը։ Դուք լռեցիք, մինչդեռ կարող էիք մեկ քայլ առաջ գնալ և սանկցիաներ կիրառել ագրեսոր Ադրբեջանի նկատմամբ, դուք դա չարեցիք։ Թերթեք միջազգային իրավունքն ու տեսեք, թե ապագա սերունդներն իրենց հայրենիքում ապրելու ինչպիսի անօտարելի իրավունքներով են օժտված, ու դուք ձեր վարքով հեղինակազրկեցիք, սպանեցիք միջազգային իրավունքն ու ինստիտուտները։
 
Դուք լռեցիք ՝ ԵՄ գրասենյակ, միջազգայիններ, արեւմտյան դեսպանատներ, երբ Հայաստանում հաստատվում էր բռնատիրությունը, ոտնահարվում էին մարդու իրավունքները եւ այլասերվում ժողովրդավարական ինստիտուտները։ Ժողովրդավարությունը ձեզ համար սոսկ վարագույր էր, հայաստանում ներազգային պառակտումն ու հանձնակատար նիկոլի ռեժիմը ամրագրելու ֆոն։
 
ԵԱՀԿ ՄԻՆՍԿ-ի համանախագահողների խմբում ներքին կոնֆլիկտերն ընդամենը պատրվակ էին, որ դուք խուլ եւ կույր ձեւանայիք եւ կանաչ լույս վառեիք ցեղասպան Ադրբեջանի առջեւ։ Ձեր` /ԵՄ և հարակիցներ/ հարկադրանք- ճնշումներով իջեցվեց «բանակցային նշաձողը»։ Շարլ Միշելի՝ Պրահայում նիկոլից կորզած Ադրբեջանի տարածքային ամբողջականության հայտարարությունից հետո ադրբեջանական սանձարձակությունը նոր թափ ստացավ՝ Արցախում էթնիկ զտումների նոր ալիք, մահեր, կյանքի իրավունքի մերժում, բլոկադա․․․ Միջազգային հանրության կողմից 120000 արցախահայերի անվտանգության պահպանման զրոյական քայլ, անվտանգային ոչ մի մեխանիզմ եւ երաշխիք։
ԵՄ, Ժարլ Միշել՝ սա ձեր անմիջական մեղքն է, հանցավոր անգործությունը․․․ Երեւանի ու Գորիսի սրճարաններում հանգստացող ԵՄ անմանդատ դիտորդները պարզապես երկարատեւ զբոսաշրջիկ են․․․ 44-օրյա պատերազմի արդյունքում Հարավային Կովյասում խախտվեց ռազմական հավասարակշռությունը, իսկ Միացյալ Նահանգները չդադարեցրեց ռազմական աջակցությունը ագրեսոր Ադրբեջանին։ Ջո Բայդենը չկիրառեց «Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացումը եւ ԱՄՆ-ը շարունակեց եւ շարունակում է ուղղակի ռազմական աջակցություն տրամադրել Ադրբեջանի կոռումպացված ռեժիմին:
 
Մինսկի խումբը Արցախի հիմնախնդրի կարգավորման առնչությամբ, անդամ երկրների՝ ԱՄՆ, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահների ստորագրությամբ, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում մի քանի հայտարարություն է ընդունել՝ հստակ ամրագրելով միջազգային իրավունքի սկզբունքների համատեքստում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման խնդիրը, ուժով կամ ուժի սպառնալիքով հակամարտությունը լուծելու անընդունելիությունը։
 
ԱՄՆ, ՌՈՒՍԱՍՏԱՆ, ՖՐԱՆՍԻԱ, դուք հանձնառու եք եւ անդամակից Հելսինկիի եզրափակիչ ակտին, ՄԱԿ-ի կանոնադրությանը, որոնք անընդունելի են համարում ուժով կամ ուժի սպառնալիքով հակամարտությունների լուծումը։ Դուք, փաստորեն հրաժարվու՞մ եք ձեր ստորագրությունից եւ Արցախցիների ցեղասպանությամբ հարցը լուծված համարո՞ւմ։
 
Դուք Ցեղասպանությունը դատապարտող եւ կանխարգելող միջազգային կոնվենցիա եք ստորագրել, բայց լռեցիք, կուրացաք, որովհետեւ «առաջնահերթություններ» ունեք, ձերը Սյունիքում «հումանիտար» վրան խփելն էր․․․ Հետո, հայկական համայնքներին հաճոյանալու, ձեր դիմակները «փրկելու», մի քանի ձայն կորզելու համար Արցախի ցեղասպանությունը «դատապարտող» բանաձեւեր կընդունեք ու հուշարձանների բացման արարողությունների կմասնակցեք․․․
 
Դուք կանաչ լույս վառեցիք ցեղասպան Ադրբեջանին ու հիմա իրար հերթ չտալով հումանիտար խոստումներ եք տալիս ու Սյունիքում հայ փախստականների վրաններ խփում։ Նիկոլի ձերքով զոհասեղանին դրված Արցախ-Հայաստանից շահառու են անխտիր բոլորը, բացի հայ ժողովրդից։ Կրկնում եմ՝ վերոհիշյալներ, դուք Արցախի հայաթափման, բռնի տեղահանման եւ էթնիկ զտման հանցակից եք:
 
Մենք էս ցավի մեջ ուժ պիտի գտնենք հույսներս մեր վրա դնելով՝ նորոգվելու, ոտքի կանգնելու, ազգովին վերակերտվելու ուժ։ Չհանձնվել, չմեռնել․․․», - գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԸ:

«Արտաշատ» բկ-ի աշխատակիցները արդեն մի քանի ամիս է աշխատավարձ չեն ստանում. ԱՀԱԶԱՆԳՀՀ իշխանությունն օգտագործում է Սամվել Բաբայանին. Ձյունիկ ԱղաջանյանԻսկ ո՞ւր էր այդ նախագահը, երբ Արցախը Փաշինյանը թողել էր շրջափակման մեջ, եւ կոտորվում էին մեր հայրենակիցները. ԱնդրեասյանԱնաստաս Իսրայելյանն առաջարկում է ձեւավորել Արցախի ժամանակավոր ադմինստրացիա2024-ի Ամանորին մի հագեք այս գույները. բախտը կհեռանա ձեզանիցՄեր երկրներն ունեն դարավոր կապեր, ինչո՞ւ Փաշինյանը հանկարծ սկսեց մեզ անհանգստացնել. Աբխազիայի էքս վարչապետԿանխատեսելի էր, որ հիմա Լարսի կուտակումները կփորձեն ուռա՜-հայրենասիրական կոչերով լղոզել․ Բաբկեն Պիպոյանը փակագծեր է բացումԻնչ է սպասվում Պարոնյան թատրոնում դեկտեմբերինՏարեկան 160 հազարի հետեւում թաքնված «թակարդը» բացահայտում է «Վարորդի ընկեր» ՀԿ-ի նախագահը Ինչ է սպասվում ռուսական դրամատիկական թատրոնում դեկտեմբերինԱնձրեւ Էջմիածնում. Ալլա ՀակոբյանՌուսաստանի դրոշը Մարինկայի քաղաքի արևմտյան ծայրամասում էԿիեւում պատրաստ են իրար մորթելԱլենն այդ ինչ 15-օրյա ժամանակաչափ միացրեց«Հանդիսատեսին խոստացել էի, որ 75-ամյակս անպայման կրկեսում ենք տոնելու». ՍՈՍ ՊԵՏՐՈՍՅԱՆՎախի մթնոլորտը մեզ կործանման կտանի. ՍԱՐԳԻՍ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆՍպասեք նոր գործընթացների. հնարավոր են խորհրդարանական արտահերթ ընտրություններ. Բալասանյան«ՉԻ ԵՂԵԼ ԱՅԴՊԻՍԻ ՄԱՐԶԻԿ, ՈՐ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԱՆԸՆԴՄԵՋ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԸ ՆՎԱՃԻ». ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԳԱՐԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԹշնամուն հաղթելը կրկնակի հաղթանակ է. Ռուսլան ԱսլիկյանՎլադիմիր Գասպարյակի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանի խափանման միջոց տնային կալանքը փոխվել է բացակայելու արգելքովՀիմա էլ ոտնահարվում է կայանատեղիներին մոտ ապրող մարդկանց իրավունքները. քաղաքացին` փոխքաղաքապետինԱրցախի տարբեր կուսակցությունների երիտթեւերի եւ ՀԿ-ների ղեկավարները վերլուծական կենտրոն են ստեղծել ԵրեւանումԻնչու ինչ կարելի է հրեաներին, չի կարելի հայերին․ Հայկ Բաբուխանյան«Ամերիկակենտրոն աշխարհի» ավարտը մոտ է. ՊեսկովԱրագած Ախոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով և գրավովԹուրքիայում երկրաշարժ է գրանցվելՆախկին «Մանկական աշխարհ» հանրախանութն ու դրա շուրջ ստեղծված առեղծվածըԱկնհայտ է, որ Արցախը հայաթափվել է Փաշինյանի գիտությամբ ու լուռ համաձայնությամբ. Էդուարդ ՇարմազանովՀայաստանը գիտեր մեր հարձակման մասին. ԲայրամովՉի կարելի Նիկոլի վարչապետությամբ թույլ տալ նոր արտահերթ ընտրություններ. Արտակ ԶաքարյանՌԴ ՄԻՊ գրասենյակը 6 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստան«ՏԱՐԻՆ ՍԿՍԵՑԻ ՈՒ ԱՎԱՐՏԵՑԻ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ». ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԳՈՌ ՍԱՀԱԿՅԱՆԲաքուն խոչընդոտներ չի տեսնում Երևանի հետ «խաղաղության պայմանագրի» ստորագրման համարԿարապետ Պողոսյան. Ինչի՞ց և ումի՞ց են զգուշանում ռուսները...ԵԱՏՄ–ի հետ ներքին քննարկումներ կունենանք մեքենաների մաքսազերծման գների մասին. Վահան ՔերոբյանՄեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը ցույց է տվել սուրբծննդյան շքեղ զարդարանքները Վինձորի ամրոցում (լուսանկարներ)Պապիկյանը և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են համագործակցային և անվտանգային հարցեր Ալեքսանդր Լուկաշենկոն ու Իլհամ Ալիևը հանդիպել ենԻնչ փոխարժեքներ են սահմանվել դեկտեմբերի 1-ին տարադրամի շուկայումՕրվա խորհուրդ. Դեկտեմբերի 1Դեկտեմբերին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 4-5 աստիճանով, տեղումների քանակը` նորմային մոտԻսրայելը վերսկսել է ռազմական գործողությունները ԳազայումԱԽ քարտուղարը կմեկնի Վաշինգտոն, կքննարկվի ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգըՀԱՊԿ-ից դուրս է գալիս՝ ին՞չ անի, թե՞ մտածում է՝ Երևանը չեն գնդակոծի. Հովհաննես ՍահակյանՀայաստանը տեղեկացված է եղել Արցախում իրականացված «հակաահաբեկչական միջոցառումների» մասինԱստղագուշակ դեկտեմբերի 1-ի համարGmail էլփոստի ծառայությունում մասշտաբային խափանում է տեղի ունեցել Հայաստանը պետք է գիտակցի, որ խաղաղության ճանապարհն անցնում է երկկողմ երկխոսությամբ․ ԲայրամովԻնչ է սպասվում «Թատրոն Կայարան»-ում դեկտեմբերինԿենդանակերպի այս 4 նշաններին Վիշապի տարին կբերի հաջողություն եւ հարստություն. Որոնք են նրանք

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$
Ամենադիտված
Ереван погода