Ալիևը ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներին վստահեցրել է, որ «Ղարաբաղում ապրող հայերի իրավունքները կապահովվեն»
ՄիջազգայինԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներին հավաստիացրել է, որ «Ղարաբաղում ապրող հայերի իրավունքները կապահովվեն», հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ալիևի խոսքով՝ «ղարաբաղյան տարածաշրջանում ապրող հայերի իրավունքները, ինչպես Ադրբեջանում ապրող այլ ազգային փոքրամասնությունների իրավունքները, ապահովվելու են երկրի օրենսդրության և միջազգային պարտավորությունների շրջանակներում»։
Հիշեցնենք, որ Ալիևն այսօր ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ և Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերին, պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Յուրի Քիմին և Պետդեպարտամենտի Կովկասում բանակցությունների գծով գլխավոր խորհրդական Լուի Բոնոյին։