Փոխարժեք: $ , ,
Տիրան Խաչատրյանն ազատ արձակվեց 5 մլն դրամ գրավի դիմաց Գործը սարքած ա․ եթե սենց մեզ հետ են վարվում, ժողովրդին տանելու են վարի տան․ Հրանտ Բագրատյան Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան ՈՒՂԻՂ. Լվովյան փողոցի բնակիչների բողոքի ակցիան` քաղաքապետարանի դիմաց Տարադրամի փոխարժեքնեը մարտի 4-ին Ե՞րբ է այս տարի նշվելու Ծաղկազարդը Ադրբեջանցի վանդալների թիրախում է հայտնվել Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարը Ադրբեջանի ՄԻՊ-ը միջազգային հանրությանը կոչ է արել «լուրջ ճնշում գործադրել Հայաստանի վրա» ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է Մեծ է նոր ռոմանտիկ հարաբերություններ սկսելու գայթակղությունը. մարտի 4-ի աստղագուշակ

Մենք շատ պաթետիկ հույսեր չպետք է կապենք Իրանի հետ. Արա Պողոսյան

Ներքաղաքական

«Իրավունքի» զրուցակիցն է քաղաքագետ ԱՐԱ ՊՈՂՈՍՅԱՆԸ:

— Մի շարք փորձագետներ, վերլուծաբաններ զգուշացնում են, որ առաջիկայում պայքարը մղելու ենք Սյունիքի համար, թշնամու պահանջների ցուցակում հաջորդը «Զանգեզուրյան միջանցքն» է: Ի՞նչ կասեք այս մասին, կբացվի՞ միջանցքը:

— Սա լրիվ իրատեսական սցենար է, հատկապես վերլուծելով Ադրբեջանի ու Թուրքիայի քաղաքական ու ռազմաքաղաքական խոսույթը: Մեր ժամանակը ոչ թե ամիսների հաշվարկով է, այլ շատ ավելի քիչ, ավելի կարճ ժամանակահատված, նոր պատերազմը մեզ համար իսկապես աղետ կլինի՝ հաշվի առնելով, թե զինված ուժերի կառավարումը ում կամ ինչպիսի՞ գերագույն հրամանատարների ձեռքում է: Բայց թշնամին չի սպասելու ու հնարավորություն չի տալու: Ես չանդրադառնամ, թե ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայում Թուրքիայի նախագահը ինչպիսի ելույթ էր ունենում, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի» մասով, չխոսեմ, թե Ալիեւն իր վերջին երկու–երեք տարիների ամբողջ քաղաքական խոսքը ինչի վրա է կառուցում, որովհետեւ նա հանգում է ուղիղ «Զանգեզուրյան միջանցքին»: Նախիջեւանում տեղի ունեցած հանդիպման ընթացքում դարձյալ բավականին ընդգրկուն կերպով անդրադարձ է եղել «Զանգեզուրյան միջանցքին», որտեղ Իլհամ Ալիեւը նշել է, որ «ժամանակին Սովետական միությունը անարդարորեն բաժանել է Նախիջեւանը Ադրբեջանից՝ Սյունիքը Հայաստանին հանձնելով, հիմա ժամանակն է ուղղել սխալը՝ միավորվելու մայր Ադրբեջանի հետ»: Ակնհայտ է, թե ինչ է ակնարկում եւ ինչ է սպասվում մեզ առաջիկայում: Պետք է պատրաստ լինենք, թե՛ հոգեբանորեն, թե՛ ֆիզիկապես, որպեսզի դիմագրավենք, որովհետեւ այն սպառնալիքները, որոնք մեր առաջ կան, չեն սահմանափակվելու որեւէ աշխարհագրական տեղամասով:

— Պարոն Պողոսյան, իսկ Իրանի հետ որեւէ հույս կարո՞ղ ենք կապել, ունե՞նք համընկնող շահ:

— Մենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ, այո՛, ունենք շահեր եւ այս պարագայում մեր շահերը Իրանի հետ ռազմավարական իմաստով համընկնում են: Բայց եթե մեր ամբողջ հույսը եւ մեր անվտանգության ռազմավարությունը կառուցելու ենք զուտ այն հույսի վրա, որ Իրանը կմիջամտի եւ մեզ կփրկի, կարծում եմ՝ սա եւս մեկ պարտության ու հայրենազրկման փորձ է լինելու: Իրանը օգնելու է բացառապես այն դեպքում, երբ կզգա, որ ՀՀ–ն ի վիճակի է ինքն իրեն պաշտպանել, այնուհետեւ, երբ կզգա, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը կանխատեսելի է եւ իր համար տարածաշրջանային սպառնալիքներ չի կարող ստեղծել: Ընդամենը հիշենք, թե ինչպիսի հայտարարություններ էին անում վերջին շրջանում, մասնավորապես՝ ԵՄ կողմից դիտորդական առաքելությանը Հայաստան հրավերից հետո եւ այդ ընթացքում, վերջերս հայ–ամերիկյան զորավարժության վերաբերյալ, որն իրականում այնքան էլ զորավարժություն չէր, ինչը, բնականաբար, անհանգստություն ու արդարացի վրդովմունք էր առաջացրել Իրանի մեր գործընկերների մոտ: Իրենց ուղերձները հենց այնպիսին են, որ իրենց համար սպառնալիք է տարածաշրջանում երրորդ ուժերի, այս պարագայում նկատի ունենալով հենց արեւմտյան ուժերի մուտքը: Եվ հաճախ իրանական կողմից լսում ենք, որ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի երկրները: Հաշվի առնելով այս ամենը՝ մենք շատ պաթետիկ հույսեր չպետք է կապենք Իրանի հետ, այլ բացառապես մտածենք, թե ինչպես ենք կազմակեպելու մեր պաշտպանությունը եւ միայն դրանից հետո է, որ հնարավորություն կա, թե Իրանը մեզ կաջակցի, ընդ որում փաստ չէ, որ կաջակցի զինուժի տեսքով, բայց հույս է, որ կաջակցի ռազմական տեխնիկայի եւ ռազմական միջոցների տեսքով:

— Արցախի շուրջ այսօր ի՞նչ իրավիճակ ունենք, հնարավո՞ր այլ լուծում կա՞, եւ ինչո՞ւ վճարեցինք այսպիսի գին:

— Այլ լուծում հնարավոր էր, իրատեսական էր, միեւնույն ժամանակ, կանխատեսելի էր թշնամու վարքագիծը, եւ այս կանխատեսելիության համատեքստում գրեթե յուրաքանչյուր քայլ կախված էր Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական ե՛ւ մեսիջներից, ե՛ւ վարքագծից, ե՛ւ դաշնակիցների ու շահակիցների հետ հարաբերություններից: Այս ամբողջը համալիր էր, որն ուղիղ ազդեցություն ունեցավ Արցախի ճակատագրի վրա: Այստեղ տեղին է նշելը, որ ՀՀ–ն հրապարակավ հրաժարվելով Արցախից՝ այն կեղծ թեզով, թե իբր մենք Արցախին դարձնում ենք բանակցային կողմ, եւ թող Արցախը որոշի, այսպիսով կանաչ լույս էր վառվել Ադրբեջանի համար, որպեսզի հայտարարի, որ Արցախը իր համար ընդամենը ներքին քննարկման հարց է ու պատրաստ չէ որեւէ կողմի հետ այդ հարցը քննարկել, եւ ինքն է որոշելու, թե իր տարածքում ինչպիսի՞ վարքագիծ պետք է դրսեւորի: Իսկ վերջին շրջանում արդեն հայտարարում էր, որ թույլ չի տալու պայմանական Ադրբեջանի տարածքում «սեւ խոռոչների» գոյություն: Նաեւ դաշնակից պետություններից, գոնե փաստաթղթավորված իմաստով, ՌԴ–ն հաճախ հայտարարում էր, որ ազդեցություն է ունեցել Արցախի հետագա ճակատագրի վրա ՀՀ իշխանությունների ընդունումը Ալմա Աթայի հռչակագիրը, որպես բանակցային հենք, կամ Արցախի, Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման հենք: Սա խոսում էր այն մասին, որ առաջին հերթին ՌԴ-ն Հայաստանին մեղադրում է իրեն գործընթացից դուրս դնելու մեջ եւ այն պատկերացումները, որոնք ուներ Ռուսաստանը Արցախի մասով, իր կողմից անընդունելի էր սաբոտաժի ենթարկելը Հայաստանի կողմից: Եվ դրա համար կարծում եմ, որ ե՛ւ դիվանագիտական, ե՛ւ քաղաքական շրջանակներում հաճախ խոսում են այն մասին , որ Հայաստանը ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում եւ իրենց համար մանեւրելու հնարավորություն այլեւս չի թողել: Սա մեզ ու Արցախի ճակատագրի համար արդեն իսկ ակնհայտ էր, որ որոշիչ գործոն էր դառնալու: Սա միակ խնդիրը չէր Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունների վատթարացման եւ ՌԴ–ի կողմից Արցախի մասով դիրքորոշման փոփոխության: Բայց սա եղավ այն կիզակետը, որը նաեւ Ռուսաստանն օգտագործեց, որպես պատճառ, իր հետագա կրավորական կեցվածքը արդարացնելու համար:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ


Անհերքելի փաստ է, որ դարերով կուտակված հայոց կապիտալով կառուցվեց ժամանակակից Թուրքիայի տնտեսությունըՏիրան Խաչատրյանն ազատ արձակվեց 5 մլն դրամ գրավի դիմացԳործը սարքած ա․ եթե սենց մեզ հետ են վարվում, ժողովրդին տանելու են վարի տան․ Հրանտ ԲագրատյանՀունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է ՀայաստանՈՒՂԻՂ. Լվովյան փողոցի բնակիչների բողոքի ակցիան` քաղաքապետարանի դիմացՏարադրամի փոխարժեքնեը մարտի 4-ինԵ՞րբ է այս տարի նշվելու ԾաղկազարդըԱդրբեջանցի վանդալների թիրախում է հայտնվել Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր ՏաճարըԱդրբեջանի ՄԻՊ-ը միջազգային հանրությանը կոչ է արել «լուրջ ճնշում գործադրել Հայաստանի վրա»ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց էՄեծ է նոր ռոմանտիկ հարաբերություններ սկսելու գայթակղությունը. մարտի 4-ի աստղագուշակԼույս չի լինիՌԴ-ի հետ հարաբերությունների նշաձողի իջեցումը հետևանքներ կունենաՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանովՄարտի 8-ին Երևանի հասարակական տրանսպորտում կանանցից գումար չի գանձվիՄարտի 4. Օրվա խորհուրդ. Պահք օր 22Ստեփանակերտում քանդում են Արցախի ԱԺ շենքը Այսօր պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հունաստանի ազգային պաշտպանության նախարարըԲաքվի հեռուստատեսության ռեպորտաժ է ներկայացրել՝ աջակցելով ուկրոնացիների կողմում կռվող ադրբեջանցի զինյալներին (Տեսանյութ)Ժիրինովսկու հերթական մարգարեական ելույթը (Տեսանյութ)Ռուսական բանակը Չասով Յար տանող ճանապարհին գրոհում է Իվանովսկոյեն և Բոգդանովկան (Քարտեզ)Բունդեսվերի գեներալները Գերմանիային ներքաշում են Ռուսաստանի հետ պատերազմի մեջ. Die WeltwocheՈչնչացվել է ամերիկյան երրորդ «Abrams»-ը. ինչ է դա նշանակում (Տեսանյութ)Ընթանում են շուրջօրյա ծանր մարտեր Օրլովկա-Տոնենկոե-Բերդիչի հատվածում (MAP)Ռուսաստանն այս տարի հաղթանակով կավարտի ՀՌՕ-ն. ՍլուցկիԵս ձեզ «ամո՛թ» չեմ ասում, թեպետ մեծ դժվարությամբ, բայց կաղոթեմ ձեզ համար. Ալլա Հակոբյանի արձագանքը՝ Արմեն ԱյվազյանինԲայդենը հրաժեշտի ժամանակ համբուրել է Իտալիայի վարչապետին (տեսանյութ)Հռոմի պապն աշխարհին զինաթափման կոչ է արելՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՄատուցվել է Սբ Պատարագ՝ հիշատակությամբ «Տնտեսի» առակիՄինչեւ ուկրաինական պատերազմը Նիկոլը Պուտինին դուր գալու համար ջանք ու եռանդ չէր խնայում. Շարմազանով«Նոր դիվանագիտական ​​թրենդ». Բայդենը համբուրել է Իտալիայի վարչապետի գլուխը (տեսանյութ)Պակիստանի 24-րդ վարչապետ է դարձել 72-ամյա Շեհբազ ՇարիֆըՔննարկել ենք Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը խոչընդոտող խնդիրներըԲաքուն կրկին մեղադրում է Երևանին ականապատ տարածքների քարտեզները չտալու մեջ«Հուսով ենք՝ Երևանը գիտակցում է այս նախագծի ողջ օգուտը». Ալիևի ներկայացուցիչԳերմանիան պատրաստվում է ՌԴ-ի հետ պատերազմի. Մեդվեդևը՝ գերմանացի զինվորականների խոսակցության մասինՀՀԿ երիտասարդները մասնակցում են Սոչիում անցկացվող միջազգային փառատոնինԻնչպես ներկել ձվերը քրքումով 2024 թվականի Զատիկի համարԵկեղեցու կողքով անցնելիս անպայմա՞ն է խաչակնքելՀայաստանի ո՞ր գյուղերն է այս կամ այն կերպ վերահսկում Ադրբեջանի ԶՈւ-նԵրևանի կենդանաբանական այգում ապառաժ քարերը պոկվել ու թափվել են պոնիների պահման տարածքԿենդանակերպի 3 նշան, որոնց կյանքը մարտի 1-ից կտրուկ կփոխվիՌԴ և Թուրքիայի արտգործնախարարներն անդրադարձել են Կովկասում խաղաղության գործընթացին Շուտով կզրկվենք նաեւ Հայրենիք գաղափարից, իհարկե եթե՝ ինչպես 30 տարի առաջ, հանդուրժենք ու չընդվզենք. Ալլա ՀակոբյանԲիլ Գեյթսը, Ռիհաննան, Ցուկերբերգը` Ասիայի ամենահարուստ մարդու որդու նախահարսանեկան երեկույթինՍթափվեք, Փաշինյանը դավաճան է եւ տանում է Հայաստանն ամբողջովին ոչնչացման. Մարգարիտա ՍիմոնյանԿանանց զբաղվածության առումով աշխարհում առաջին տեղում Հայաստանն էԱնի Կարապետյանի գործով դատական նիստը տեղի կունենա մարտի 4-ինՀունաստանը զորք չի ուղարկի Ուկրաինա. ԱԳ նախարար

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$
Ամենադիտված
Ереван погода