Լույսերի մեջ մնան այն ռուս խաղապահների հոգիները, որոնք զոհվեցին` պաշտպանելով հայերիս. Ներսիսյան
ՏեսանյութերՌԴ դեսպանատան դիմաց մի խումբ կանայք ծաղիկներ խոնարհեցրեցիք` հարգանքի տուրք մատուցելով Արցախում զոհված ռուս խաղաղապահների հիշատակի առաջ: Նրանց շարքում էր նաեւ ՀՀ վաստակավոր արտիստ ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ: «Իրավունքի» հետ զրույցում նա ասաց, որ եկել են իրենց ցավակցությունը հայտնելու՝ այն ռուս զինվորների զոհվելու կապակցությամբ, որոնք փորձում էին հայերին օգնել:
- Խորապես ցավում եմ, գիտեմ, որ դավադրաբար ադրբեջանցիները նրանց թիկունքից են խփել: Նրանք զոհ գնացին` պաշտպանելով հայերիս: Ցանկանում եմ, որ նրանց հոգիները լույսերի մեջ մնան, որովհետեւ նրանք զոհվեցին` հանուն արդարության: ՌԴ նախագահ Վ. Պուտինը պայքարում է միահեծան եւ միաբեւեռ կառավարիչների դեմ, որոնք անում են իրենց չար գործը: Նրանք նույնն էին անում նաեւ 100 տարի առաջ` Հայաստանի նկատմամբ: Եվ հիմա էլ մենք դարձյալ այդ նույն չար ուժերի զոհն ենք: Մեր ժողովուրդը պետք է այս ամենը գիտակցի եւ ոտքի կանգնի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ