Արևմուտքը ցանկանում է ՌԴ-ին դուրս մղել Հարավային Կովկասից․ Կոլոկոլցևը՝ Փաշինյանի հետ հանդիպմանը
Միջազգային
«Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հետ կապված իրավիճակն օգտագործել ՌԴ-ին Հարավային Կովկասից դուրս մղելու համար», - այդ մասին, Риа Новости-ի փոխանցմամբ, վարչապետ Փաշինյանի հետ հանդիպմանը ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
«ԱՄՆ-ն և ԵՄ-ն հարկադրաբար առաջարկում են իրենց «դեղատոմսերը»՝ հատուկ ծառայությունների և իրավապահ կառույցների, պաշտպանության, դատական համակարգի բարեփոխման ոլորտներում։ Այս իրավիճակը խարխլում է հայ-ռուսական դաշնակցությունը։ Ամերիկացիները միշտ հետապնդում են միայն իրենց շահերը, նրանց չեն հետաքրքրում Հայաստանն ու հայերը», - ասել է Կոլոկոլցեւը։