ՇՏԱՊ. Արցախում ցիստերնով բենզին է պայթել, ասում են՝ ահագին տղամարդ է մահացել

ԶԼՄ-ներում ու համացանցում լուրեր են պտտվում, որ Ստեփանակերտում պայթյուն է որոտացել։
Ըստ համացանցի արցախցի օգտատերերի, ցիստեռնով բենզինն է պայթել, հրդեհ է բռնկվել։ Ենթադրում են, որ զոհեր կարող է լինեն, քանի որ այդ տարածքում մարդիկ են եղել հավաքված։
Արցախի օգտատերերից մեկն էլ գրել է․
«Արցախում էլի աղետ է տեղի ունեցել։
Ցիստերնով բենզին է պայթել, ասում են՝ ահագին տղամարդ է մահացել։
Հիվանդանոցից խնդրել են՝ ով մնացել է Ստեփանակերտում, գնան իրենց օգնելու
Անհնար է այդքան վիրավորների ու մահացածներին օգնեն այդքան քիչ մարդկանցով»։