Բնակարանների վարձակալության կոլապսը սկսված է
Բնակարանների վարձակալության կոլապսը սկսված է, գրել է ֆեյսբուքյան օգտատեր Էդուարդ Հայրումյանը։
«Բայց սկզբում պատմեմ լավ դեպքը, հետո՝ նոր մնացածը։
Երեկվանից օգնում եմ հարազատներից մասիվներում վարձով բնակարաններ գտնել։ Առաջին բնակարանը list.am-ում 230.000 դրամ արժեր, տերը սկզբում ցավակցեց Արցախի դեպքերի հետ կապված, վարձը իջեցրեց 220.000 դրամ և ասաց, որ իր կողմից էլ նոր սառնարան կգնի այսօր։ Ցավոք, սա միակ լավ մարդու հանդիպելու դեպքն էր։
Մյուս 5 պայմանավորված դեպքերում, մեկն առավոտյան զանգել և չեղարկել է պայմանավորվածությունը, մյուսը երեկվա 150.000-ը այսօր սարքել 200.000, մի դեպքում 180-ը՝ 230.000, իսկ մյուս 2 դեպքում 200.000-ը դարձավ 250.000:
Սիրելի մարդիկ, ովքեր վարձով բնակարաններ եք հանձնում, եթե ռուսների ռելոկացիայի ժամանակ վարձի գները բարձարացնելն ինչ-որ տեղ դիտվում էր որպես բիզնես, ապա Արցախի էթնիկ զտումով պայմանավորված տան վարձերը բարձրացնելուց հետո, երբ գիշերը գլուխներդ դնեք բարձին՝ իմացեք, որ դուք անսիրտ, անինքնասեր ու անհայրենիք անբարոյականներ եք»։