Ռուս սպան ցույց է տվել, թե ինչպես են սիրիական բանակի ամբողջ ստորաբաժանումներ նետել զենքը, զգեստափոխվել եւ փաել (Տեսանյութ) Սիրիական նոր առաջնորդները երաշխավորել են ռուսական ռազմակայանների, դիվանագիտական ​​հաստատությունների, զինվորականների և դիվանագետների անվտանգությունը ՌԴ-ում Սիրիայի դեսպանատան շենքից հանվել է դրոշը Էրդողանը հայտարարել է, որ աշխարհում միայն ինքն ու Պուտինն են մնացել որպես փորձառու առաջնորդներ Բաշար Ասադն ընտանիքի հետ ժամանել է Մոսկվա Պոչուկի կիստայի անդառնալի հետեւանքները. ՇՈՒՏՈՎ «Բժշկի մոտ» Ամոթ չունեք, գոնե խիղճ ունեցեք... Հանրապետության հրապարակում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը 36-ամյակին «Գոյ»-ն ազդարարեց նստացույցն ավարտելու եւ ակտիվ ԳՈՅապայքարի անցնելու մասին Բաշար ալ-Ասադը կնոջ և երեխաների հետ ժամանել է Մոսկվա. Ռուսական աղբյուր

Հայաստանն Արեւմուտք-Ռուսաստան հակամարտության համատեքստում. նոյեմբերի 9-ը եւ դրանից հետո, ինչո՞ւ եւ ի՞նչ եղավ Արցախում

Ներքաղաքական
Քաղաքագետ ԱԶԱՏ ԱԴԱՄՅԱՆՆ անդրադարձել է Հայաստանին՝ Արեւմուտք-Ռուսաստան հակամարտության համատեքստում, ներկայացրել 2020 թվականի նոյեմբերի 9-ին եւ դրանից հետո տեղի ունեցածը, ապա բացատրել, թե ինչո՞ւ եւ ի՞նչ եղավ Արցախում:
 
«2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմի ստորագրումից մի քանի ամիս անց, երբ անցավ զայրույթի եւ հիասթափության էմոցիան, սառը դատող մարդիկ հասկացել էին, թե ինչ էր լինելու, եթե չէր ստորագրվում եռակողմը, չիմացողների համար գրեմ, որ մի երկու օր հետո Արցախից ոչինչ չէր մնալու: Այս ամենի համար Արդըմուտքը չներեց Ռուսաստանին. պետք էր «շտկել» նոյեմբերի 9-ը, ամեն գնով՝ ընդհուպ ցեղասպանության, ինչին 21-րդ դարում ականատես եղանք:
 
Մեկնարկը տրվեց 2020 թվականի դեկտեմբերին, երբ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջան է»: Հենց այդ օրն Արցախի իշխանությունները պետք է ասեին, որ սա պետական դավաճանություն է, կամ Արցախում իշխանափոխություն պետք է լիներ, փոխարենն ասվեց, որ Հայաստանն է Արցախին փող տալիս (չկա որեւէ չափազանցություն):
 
Արցախի իշխանությունները խաղացին ՀՀ իշխանությունների արեւմտյան խաղը, այնպես էին պառկել այդ խաղի տակ, որ 2021-ին Արցախի նախագահը ՔՊ գրասենյակում ՔՊ ձայներն էր հաշվում: Այնինչ պետք է հստակ, անշեղորեն շարժվեին եռակողմի տրամաբանությումբ:
 
Մանր եւ մեծ քաղաքական-ռազմական սադրանքները սկսվեցին: 2021-ի մեծ սադրանքը Սեւ լճի հայտնի դեպքերն էին, որին հետեւեց ՀԱՊԿ-Հայաստան հարաբերությունների սրացումը: «Հանրային կարծիքը» քաղաքական եւ ռազմական իշխանություններին պահանջ ներկայացնելու փոխարեն, թե ինչի չեն ազատում ՀՀ սուվերեն տարածքը թշնամուց, սկսեցին սերմանել հակառուսական տրամադրություններ:
 
2022-ի երկրորդ կեսին Արեւմուտքը սկսեց քաղաքական եւ ռազմական մեծ դիվերսիաների հաջորդ փուլը: Առաջինը ռազմական մեծ դիվերսիան էր 2022-ի սեպտեմբերի 13-ին, որի արդյունքում տվեցինք հարյուրավոր զոհեր եւ Երեւանի չափ տարածք: Այդ օրերին, երբ Նիկոլ Փաշինյանի մերձավոր շրջապատը նրան չէր պաշտպանում, Նիկոլին պաշտպանելու եկավ քաղաքական դիվերսանտ Ռուբեն Վարդանյանը, որը շաբաթներ առաջ էր սկսել քաղաքական ակտիվությունը, եկավ եւ հայտնեց, որ պատերազմական այդ օրերին չի կարելի վտանգել գործող իշխանության լեգիտիմությունը (ֆանտազիա է պետք, որպեսզի այս իշխանության հետ մեկտեղ գրես լեգիտիմ բառը):
 
Սկսվեց ամենավտանգավորը՝ հոկտեմբերին Նիկոլը գնաց Պրահա եւ ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը համարելով Ադրբեջանի մաս: Այս համազգային զայրույթի ֆոնին հայտնվեց քաղաքական դիվերսանտ Ռուբեն Վարդանյանը՝ Արցախը «փրկելու» Նիկոլից:
 
Գործի դրվեց պետությունների ամենավտանգավոր զենքերից մեկը՝ մոլորեցնողների կամ, ինչպես հայտնի է, հանրային կարծիք ձեւավորողների բանակը (այստեղ պետք է հայհոյենք կրկին ֆրանսիական «մեծ» հեղափոխությանը, որ ամեն մարդու կարծիք հայտնելու իրավունք տվեց): Մի մասը ներկայացնում է, թե նա անձամբ անգլիական թագավորական ընտանիքինն է (արեւմտամետներին գրավելու համար), մյուս մասը կապեց անձամբ Պուտինի հետ (ռուսամետներին դուր գալու համար), իսկ մեծամասնությանը գրավեց նրա միակ առավելությունը՝ միլիարդատեր (մոռանում էին որոշիչը՝ վաշխառու). նույնիսկ Ալիեւը «վտանգ» տեսավ վերջինիս մեջ:
 
Վերադառնանք հիմնականին՝ աշխարհաքաղաքականին:
 
Արցախի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակն այս էր. Ռուսաստանն ասում էր՝ ինչպես կա, այդպես ենք թողնում, շարժվում ենք եռակողմով, Իրան՝ նույնը՝ բազմիցս շեշտելով տարածաշրջան դրսից «տղա չբերել»՝ նկատի ունենալով Արեւմուտքին. Արեւմուտքն Արցախը ճանաչում է Ադրբեջանի անբաժան մաս, Սյունիքով էլ միջանցք է ուզում (չխառնել ճանապարհի հետ):
 
2022-ի նոյեմբերի 2-ին Ռուբեն Վարդանյանը նշանակվում է պետնախարար եւ սկսում խոսել Արցախի կարգավիճակից, ինքնորոշումից, անկախությունից: Դեկտեմբերի 12-ին Հայաստանին կապող միակ ճանապարհը փակվում է Ադրբեջանի կողմից, Արցախը հայտնվում է շրջափակման մեջ, Ադրբեջանը կտրում է նաեւ գազը, հետո գազը վերականգնվում է, Ռուբեն Վարդանյանը լայվ է մտնում՝ խոսելով Արցախի հաղթանակի եւ ժամեր անց բացվող ճանապարհի մասին (ճանապարհը փակ մնաց, Արցախն էլ անցավ Ադրբեջանին):
 
Անցնում են օրեր, Ռուբեն Վարդանյանը մշտական լայվերով դիմում է միջազգային հանրությանը, ապա լինում է Հաագայի դատարանի որոշումը, Ռուբեն Վարդանյանը ողջունում է Պուտինին հետախուզում հայտարարած Հաագայի դատարանին եւ Նիկոլ Փաշինյանի նշանակած դատավորին ՄԻԵԴ-ում:
Վիճակն օր օրի վատանում է, ընդհուպ սովից մահացության դեպքեր, պատճառը մեկն է, կոտրեն արցախցիներին, որպեսզի ճանապարհը բացելուն պես արցախցին լքի Արցախը, իսկ դատարկ Արցախում ո՞ւմ պետք է պահի ռուս խաղաղապահը, բայց արցախցին անկոտրում է, կառչած է մնում մայր հողին. գործի է դրվում ամենահրեշավորը՝ գրեթե մեկ տարի սովամահ եղող մարդկանց դեմ ռազմական ագրեսիա, պատճառը կար, առիթը ճարվեց (նախագահի հրաժարական, նոր ընտրություն), խայծը հեշտ կերան միամիտները:
 
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին, Ադրբեջանի զինված ուժերը հարձակվում են Արցախի վրա գրեթե բոլոր ուղղություններով, ականատես ենք լինում ցեղասպանության, ռուսական կողմին հաջողվում է կանգնեցնել արհավիրքը... Երեւանում սկսում են զանգվածային քաղաքական ակցիաներ, Ռուբեն Վարդանյանի մի համախոհը շրջափակում է արցախահայության անվտանգությունն ապահովվող Ռուսաստանի դեսպանատան մուտքերը, մյուս համախոհը Հանրապետության հրապարակում է անհասկանալի ելույթներ ունենում:
 
Սա Արեւմուտքի կողմից մեզնով Ռուսաստանի դեմ իրականացված բազմաթիվ հրեշավոր ծրագրերից մեկն էր: Որպես վերջաբան՝ Արցախում պետք է հայերն ապրեն անվտանգ, սա է գլխավորը, որպեսզի 2023-ի սեպտեմբերի 21-ին մահացած հանրապետությունից հառնի Հայրենիքը», - շեշտել է Ազատ Ադամյանը:





Ռուս սպան ցույց է տվել, թե ինչպես են սիրիական բանակի ամբողջ ստորաբաժանումներ նետել զենքը, զգեստափոխվել եւ փաել (Տեսանյութ)Սիրիական նոր առաջնորդները երաշխավորել են ռուսական ռազմակայանների, դիվանագիտական ​​հաստատությունների, զինվորականների և դիվանագետների անվտանգությունըՌԴ-ում Սիրիայի դեսպանատան շենքից հանվել է դրոշըԷրդողանը հայտարարել է, որ աշխարհում միայն ինքն ու Պուտինն են մնացել որպես փորձառու առաջնորդներԲաշար Ասադն ընտանիքի հետ ժամանել է Մոսկվա Պոչուկի կիստայի անդառնալի հետեւանքները. ՇՈՒՏՈՎ «Բժշկի մոտ»Ամոթ չունեք, գոնե խիղճ ունեցեք...Հանրապետության հրապարակում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը36-ամյակին «Գոյ»-ն ազդարարեց նստացույցն ավարտելու եւ ակտիվ ԳՈՅապայքարի անցնելու մասինԲաշար ալ-Ասադը կնոջ և երեխաների հետ ժամանել է Մոսկվա. Ռուսական աղբյուրՀանրապետության հրապարակում գլխավոր տոնածառի լույսերի վառման տոնական արարողությունը՝ ուղիղԹրամփ. Ուկրաինան չպետք է ԱՄՆ-ից ակնկալի ռազմական օգնության նույն ծավալները, ինչ Բայդենի օրոքԹուրքական զորքերը և ջիհադական բանակը պատրաստվում են լայնածավալ հարձակման քրդերի վրաԶելենսկին մերժել է Թրամփի կոչը՝ անհապաղ հրադադարի և բանակցությունների վերաբերյալԻրանը բացատրել է, թե ինչու Իրանը չաջակցեց ԱսադինՍիրիայի Կենտրոնական բանկի թալանը (Տեսանյութ)ՏԱՍՍ. Բաշար Ասադը մի քանի երկրների խնդրել է ընդունել իրեն, սակայն մերժում է ստացելՖրանսիան ողջունում է Ասադի վարչակազմի տապալումըՀաջորդ թիրախը լինելու են Հայաստանը, Իրանը, Վրաստանը եւ Վլադիկովկասը. ՀԱՊ կուսակցությունՄի տեսակ զուգահեռներ եմ նկատում սիրիական դեպքերի եւ 1917թ ռուսական հեղափոխության միջեւ. ԲալասանյանՍերկևիլ. օգուտներ և վնասներԱյսօր Սիրիայի պատմության նոր էջ է բացվում. Սիրիայի ԱԳՆԴամասկոսի «Ավետիս Ահարոնյան» կենտրոնը հայերին հորդորել է մնալ բնակարաններումՍիրիայի ճակատագիրն ու ապագան որոշելու պատասխանատվությունը կրում է միայն Սիրիայի ժողովուրդը․ Իրանի ԱԳՆՈւկրաինան շարունակում է հրաժարվել Ռուսաստանի հետ բանակցություններից. ՊեսկովԷրդողանը գործնական քայլ արեց դեպի 1920 թ. Քեմալ Աթաթյուրքի առաջարկած «Ազգային ուխտի» քարտեզ, որի համաձայն Հալեպը և այլ սիրիական տարածքներ պետք է լինեն Թուրքիայի կազմում․ ՄելքոնյանՍիրիայում ռուսական բազաների զինվորականները գտնվում են բարձր պատրաստության վիճակում․ ՌԴ ԱԳՆԻնչպես են թալանում Բաշար ալ-Ասադի պալատը (տեսանյութ)Մի օր էլ Արտաշատի տակ են հայտնվելու միջազգային ահաբեկիչները. Գրիգոր ԲալասանյանՖիդան․ Տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս բոլոր դերակատարներին կոչ ենք անում զգույշ գործելԴամասկոսում մահապատժի են ենթարկել Բաշար ալ-Ասադի ազգականներից մեկին, նրան կախել են վերամբարձ կռունկիցԱսադը որոշել է լքել նախագահի պաշտոնը և երկիրը. ՌԴ ԱԳՆԴուք նվեր եք՝ որպես ընդդիմություն, երազանքի ընդդիմություն. Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ ՄանուկյանինՌԴ ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել Սիրիայի հետ կապվածԱմենավատը դեռ առջևում է. ՌԴ Դաշնային խորհրդի փոխնախագահը՝ Սիրիայի մասինՈւկրաինան ցանկանում է գործարք կնքել Ռուսաստանի հետ՝ հակամարտությունը դադարեցնելու համար. ԹրամփՍիրիան արդեն թուրքերինն է։ Հաջորդը մենք ենքԳեղամ Մանուկյանը 72 ժամ է տվել Ալեն Սիմոնյանին, որ նա հերքի կամ հաստատի 2020 թվականի «Բերքաբեր Ակնան (Աղդամը) մեր հայրենիքն է» իր արտահայտությունըԱսադը փորձել է բանակցել ապստամբների հետ իշխանության փոխանցման շուրջ. BILDՌԴ-ն կշարունակի աջակցություն ցուցաբերել Սիրիայի ժողովրդին, բայց «ամենավատը դեռ առջևում է»․ Կոսաչով«Զանգեզուրի միջանցքի» բացումը խաղաղության հաստատման կարևոր պայման է. Ֆուաթ ՕքթայՍիրիայում տապալում են նախագահ Բաշար Ասադի հոր հուշարձանները (տեսանյութ)Մեկնարկել են Գյումրիի նախնական ընտրություններըԻնչ է սպասվում Օձի տարում ՕձերինԱսադը սպանվե՞լ էՍիրիական զորքերը լքում են Դամասկոսի կենտրոնը. աղբյուրԴամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմն իր աշխատանքները ժամանակավորապես կշարունակի Բեյրութից. ՀՀ ԱԳՆԲոլորն էլ հասկանում են, որ Սիրիան գրաված ահաբեկիչների հետևում կանգնած է Թուրքիան.Վարուժան ԳեղամյանՏարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 8-ինՀիմա էլ իշխանությունը ձեռնամուխ է եղել ահաբեկչություն հովանավորող երկրին ՀՀ-ԵՄ միջնորդ կարգել. Աբրահամյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top