Փոխարժեք: $ , ,
«Հրապարակ». Շուշիի անկման համար մեկին դատում են, մյուսին՝ պաշտոն տալիս ՔՊ խմբակցությունը Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպում կունենա․ քննարկվելու են Մյունխենի ու Փարիզի հանդիպումները. «Ժողովուրդ» ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ կորուստների է դատապարտված Ուկրաինան «Այրել ամեն ինչ». Ավդիիվկայից փախուստի ցնցող մանրամասներ. Welt ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Թող ես լինեմ այսպիսի առեղծվածային ավագանի. Նանա Սարգսյան ՌԴ դեսպանատունը բողոքի նոտա է հղել Պետդեպին՝ Բայդենի՝ Պուտինի հասցեին հնչեցրած վիրավորանքների համար Ֆրանսիայի պաշտպանության նախարարը ժամանել է ՀՀ Մեր երեխաները շուրջ 12 տարի գնում են դպրոց. դա ժամանակ է, որը մենք վերցնում ենք մեր երեխաներից․ Ժաննա Անդրեասյան Ռուսական ուժերը Բախմուտից ներխուժել են Կրասնոյե. ընթանում է թեժ մարտ (MAP)

Տիեզերական դավաճանության պատճառով այսօր հանձնվում է Արցախը. ՏԻԳՐԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է ՀՀ վաստակավոր արտիստ ՏԻԳՐԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ հետ:

— Պարոն Ներսիսյան, ի՞նչ կարծիք ունեք Արցախի նկատմամբ ՀՀ կառավարության դիրքորոշման վերաբերյալ:

— Ցավալի է, բայց փաստ է, որ տիեզերական դավաճանության պատճառով այսօր հանձնվում է Արցախը…

— Բայց չէ՞ որ իրականացվող քայլերից արդեն պարզ էր, որ նման վերջաբան կլինի:

— Այո՛, ամեն ինչ վաղուց էր պարզ: Եթե երկրի ղեկավարը հայտարարում է, որ ընդունում է թշնամի երկրի տարածքային ամբողջականությունը, ներառյալ՝ Արցախը, էլ ինչի՞ մասին ենք մենք խոսում: Դրան շարունակություն կա, եւ դա պետք է գար հասներ իր ավարտին: Հիմա այն, ինչ կատարվում է, այդ պատմության ավարտի ակորդներն են: Դա տիեզերական դավաճանություն է Արցախի, համայն հայության նկատմամբ: Ինձ համար Արցախ, Հայաստան տարբերություն չկա: Երկուսն էլ իմ հայրենիքն են: Ես չեմ զանազանում Արցախը Լոռիից կամ Տավուշից:

— Դուք չեք զանազանում, բայց չէ՞որ կան մարդիկ, ովքեր մտածում են` Արցախը տանք, հանգիստ ապրենք…

— Այսօր այդ կեղծ, սարքված, սուտ, շինծու խոսքը, որ ասում են՝ «Արցախը հանձնենք, Հայաստանը փրկենք», ոչ մի տեղ չտանող արտահայտություն է: Որ մորը հարցնես` քո զավակներից ո՞ր մեկին կտաս, ու նա տա: Դեռեւս Սեւակն է գրել.

Ո՞ր մատդ կտրես՝
Պիտի շատ ցավի կամ պակաս ցավի:
Էլ ի՞նչ ամենա…

Ցավը նույնն է: Մեր թշնամին այսօր արդեն Հայաստանի սուվերեն տարածքում է: Հետո կտան Ջերմուկը, Տավուշը, Սյունիքը հետո էլ՝ Երեւանը: Կամ կասեն՝ այդ բոլորը տանք, որ Երեւանը պահենք: Ու կմնա միայն Մաշտոցի պողոտան…

— Արցախում ապրող մեր հայրենակիցներն այսօր մնացել են միայնակ իրենց ցավի հետ: Ի՞նչ կասեք այս մասին:

— Այսօր Արցախում ցեղասպանություն է: Մարդկանց կոտորում, սպանում, ոչնչացնում, տեղահան են անում մեզնից մի քանի կիլոմետր այն կողմ: Եվ թողնել մենակ, անպաշտպան Արցախում ապրող մեր հայրենակիցներին` դա ամոթ է… Մի՞թե կարելի էր այսպես ուրանալ Մոնթեի, Բեկորի, Ազգալդյանի, մեր տղերքի, հազարավոր նահատակների, Եռաբլուրում պառկած մեր հայորդիների արած գործը, հիշատակը: Ներելո՞ւ է Աստված որեւէ մեկին: Ոչ մեկիս չի ներելու: Ամեն մեկս մեր չափով մեղավոր ենք: Բայց նրանք, ովքեր կառավարել են, ղեկավարել են, իրենց ձեռքին է եղել ղեկը՝ դավաճանել են Արցախին, իրենց հայրենիքին, իրենց հող ու ջրին: Նրանք Ադրբեջանի եւ Թուրքիայի գործընկերներն են ու իրենց ազգի թշնամիները:

— Մի քանի օր առաջ Դուք հրապարակային գրառում էիք կատարել եւ ընդգծել, որ ամոթի մեծ զգացում եք ապրում, որ հայ եք: Ի՞նչը Ձեզ ստիպեց այդպիսի կտրուկ արտահայտություն անել:

— Ես հիմա էլ հպարտ եմ, որ հայ եմ եւ միշտ եմ հպարտ լինելու: Բայց այն, ինչ–որ ես եւ իմ հայրենակիցները տեսանք ու զգացինք՝ այս մեծագույն դավաճանությունը, ողբերգությունը, միայն մեծագույն ամոթի զգացում կարող է առաջացնել իրական հայի հոգում ու սրտում: Եվ այն, ինչ–որ մենք թույլ տվեցինք մեզ, չի ներվելու: Ողբերգություն էր ինձ համար նման զգացողություն ապրելը: Երբ դու հասկանում ես, որ կորցնում ես երազանքը, մեր հաղթանակներն ու ձեռքբերումները: Եվ այն հարվածը, որն այսօր հասցվեց Արցախին հայազգի դավաճանների կողմից, անդառնալի եւ անբուժելի կորուստ է:

— Մեր երկրում տարվող հակառուսական տրամադրություններին ինչպե՞ս եք վերաբերում:

— Այսօր աշխարհաքաղաքական պատերազմ է: Իսկ ես շատ եմ տեղեկացված, ու ինձ միշտ հետաքրքրել են աշխարհաքաղաքական զարգացումներն ու իրադարձությունները: Քանի որ այդ իրադարձություններից է կախված նաեւ իմ երկրի ճակատագիրը: Ինձ համար ե՛ւ ռուսամետներն են ծիծաղելի, ե՛ւ` արեւմտամետները: Պետք է առաջին հերթին հայամետ լինել: Կարեւորը՝ հայամետ լինելն է: Նա, ով մտածում է իր երկրի ճակատագրի, իր երկրի շահի մասին: Նոր դրանից հետո արդեն պետք է լինի ճիշտ դիվանագիտություն եւ բալանսավորված քաղաքականություն: Իսկ այսպիսի քաղաքականության դեպքում մենք կորցնում ենք մեր դաշնակիցներին: Եվ մնում ենք միայնակ աշխարհի կողմից մեզ նետված մարտահրավերների առաջ: Այսօր իշխող կառավարության կողմից վարվող քաղաքականությունը՝ ե՛ւ արտաքին, ե՛ւ ներքին, պարտվողական է, ոչ պրոֆեսիոնալ, դավադիր եւ դավաճանական է: Ամենացավալին ու ամենաողբերգականն այն է, որ սա ավարտը չի: Այն իր շարունակությունն ունի: Եթե իրենց թվում է, որ Արցախը տան ու դրանով կավարտվի, սխալվում են: Այս կործանարար գործընթացը շարունակելի է: Եվ եթե չկանխվի, նոր ողբերգությունները եւ հայրենիքի կորուստն անխուսափելի են:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ


«Հրապարակ». Շուշիի անկման համար մեկին դատում են, մյուսին՝ պաշտոն տալիսՔՊ խմբակցությունը Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպում կունենա․ քննարկվելու են Մյունխենի ու Փարիզի հանդիպումները. «Ժողովուրդ»ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ կորուստների է դատապարտված Ուկրաինան«Այրել ամեն ինչ». Ավդիիվկայից փախուստի ցնցող մանրամասներ. Welt⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Թող ես լինեմ այսպիսի առեղծվածային ավագանի. Նանա ՍարգսյանՌԴ դեսպանատունը բողոքի նոտա է հղել Պետդեպին՝ Բայդենի՝ Պուտինի հասցեին հնչեցրած վիրավորանքների համարՖրանսիայի պաշտպանության նախարարը ժամանել է ՀՀՄեր երեխաները շուրջ 12 տարի գնում են դպրոց. դա ժամանակ է, որը մենք վերցնում ենք մեր երեխաներից․ Ժաննա Անդրեասյան«Աթլետիկո՞», թե՞ «Յուվենտուս». Transfermarkt-ի կանխատեսումը Սպերցյանի տրանսֆերի վերաբերյալ Ռուսական ուժերը Բախմուտից ներխուժել են Կրասնոյե. ընթանում է թեժ մարտ (MAP)ՀՀ-ն հնագույն ժամանակներից «կադաստրի» թուղթ ունի, նաև՝ «անձնագրի» նկար՝ իրանական կայսրությունումՆավալնիի ներկայացուցիչը հայտարարել է՝ նա մահացել է բնական պատճառներովԱրսենյանի կուսակցության շենքի մոտ ռումբ են տեղադրել․ պատգամավորն ասում է՝ չի պայթել,էլեմենտն է նստելՌուս սահմանապահները հեռացվելու են Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից․ Factor.amԱդրբեջանում գազի պայթյուն է որոտացել. կա վիրավորՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄՖՈՏՈ. «Ահա և մենք ավելի ուժեղ, ավելի միասնական, ավելի միասին». Լուսինե Թովմասյանը՝ Աշոտ Հովհաննիսյանի մասնակցությամբ ընտանեկան լուսանկար է հրապարակելԳրիգորյան Մհերը փորձել է փրկել Նիկոլի դեմքը.Yerevan TimesՍամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանը ազատ է արձակվելԼրագրողի դեմ սպանության կոչեր հնչեցրած հանցավոր խմբի նպատակը մեկն է.... ՁայնագրությունՈվ է նրան կաշառք տվել՝ կինը կնոջ թշնամի. ԲացահայտումՖրանսիայի ՊՆ ղեկավարի հետ ՀՀ կժամանեն ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչներԱլիկ Հակոբյանի կինոջ գրառումը՝ ամուսնում մասին.starnews.amՌԴ սահմանապահներն ակտիվ դեր են ունեցել Սյունիքում էսկшլացիա թույլ չտալու գործում. դեսպանՄենք կանգնած ենք մեր Եկեղեցու կողքին. Արա ԶոհրաբյանԱշխատանքը, լինի ֆիզիկական, թե՝ մտավոր, ունի գին ու այդ գինը պետք է լինի համարժեք կատարած աշխատանքի որակի. Հայտնի փաստաբանը մեր օրերի մասինԱրցախցիների ցանկացած ակտիվություն պետք է խեղդել օրոցքում. Փաշինյան նոր հրահանգ է իջեցրելՀՀ-ին են փոխանցվել խաղաղության պայմանագրի մասով Ադրբեջանի վերջին մեկնաբանությունները․ Ադրբեջանի ԱԳՆԱյցելել ենք «Քաղաքական երկխոսության էլիտար ակումբ». Սուրեն Պապիկյան«ՀՀ-ի կողմից վերջին սադրանքը» նպատակ ուներ խաթարել խաղաղ գործընթացը․ Ադրբեջանի ԱԳ նախարարԱՊՊԱ պայմանագրի կնքման համար վկայագրի «Հաշվեհամար» դաշտը սահմանվել է պարտադիր լրացման ենթակա. Հայտարարություն.NEWS.amԻրանը հունվարից Ռուսաստանին հարյուրավոր բալիստիկ հրթիռներ է մատակարարում․ ReutersԲաքվի հետ սահմանազատման աշխատանքն արդյունավետ եմ համարում, ինչ-որ բան հանձնելու հարց չենք քննարկումԱյսօր Հայաստան կառաքվի ֆրանսիական պաշտպանական սպառազինության խմբաքանակ. Le FigaroԱրևմուտքը Բելառուսի դեմ պատերազմի է պատրաստվում. ՊՆ ղեկավարԿան ամուսնացած տղամարդիկ, ովքեր անգամ չգիտեն ինչպես եւ որտեղով են սեռական հարաբերություն ունենում. Սեքսապաթոլոգը` տաբու թեմաների մասինԱյս ահաբեկչական ակտը վկայությունն է այն բանի, որ լրագրող Մարտիկը հաղթանակած է միշտ. այս գրոհի ետեւում կան պատվիրատուներ. ՀՀ առաջին ՄԻՊԱրտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիները չեն հարկվել․ օրենքի պարզաբանումՈՒՂԻՂ․ Դատարանը քննում է ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի ազատ արձակման հարցըՄխիթարյանը դարձել է 26 գոլի և 24 գոլային փոխանցման հեղինակՆաիր Տիկնիզյանը հրաժարվել է տեղափոխվել թուրքական «Գալաթասարայ»ՌԴ դեսպանը Գեղարքունիքի մարզ կատարած այցի շրջանակներում այցելել է Գանձակ գյուղի թիվ 2 հիմնական դպրոցՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազիԵթե կան մեղավորներ՝ պետք է պատժվեն․ Արցախի նախագահը՝ ՀԿԿ-ում իր հարցաքննության մասինԳայանե Զարգարյանի դեմ իրականացվող այս ահակաբեկչական գրոհը՝ կներառվի մեր կողմից պատրաստվող միջազգային զեկույցում.Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահՕդեսա, վերադարձիր տուն. ՄեդվեդևԽոպանչիներից գանձե՞լ հարկ թե՞ ոչ. Օրակարգային հարցը մեկնաբանում է բազում նախադեպային վճիռներ արձանագրած հայտնի փաստաբանը Փաշինյանի օգնությամբ հայկական հարցը սրընթաց դառնում է Թուրքիայի և Ադրբեջանի ներքին հարցը. ԱշոտյանԿառավարությունը կերկարաձգի բնակարանների և բնակելի տների ռենովացիայի ծրագիրը

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$
Ամենադիտված
Ереван погода