Լեւոն Քոչարյանը ձերբակալվեց
ՆերքաղաքականԱռավոտյան ժամը 12:00-ին ոստիկանության ծառայողները ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լեւոն Քոչարյանին դաժան ծեծի ենթարկելով բերման էին ենթարկել:
«Լ. Քոչարյանին խոշտանգելու հանցափաստով հանցագործության մասին հաղորդում էինք ներկայացրել: Քիչ առաջ քննիչը մեզ հանձնեց ձերբակալման որոշումը, որից պարզ դարձավ, որ խոշտանգող ոստիկանները հաղորդում են ներկայացրել, որ Լ. Քոչարյանը 4 կարմիր բերետի ծեծել է: Այս ցնդաբանության հիմքով նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ խոշտանգման մասով տղերքը մտածում են: Սա, իհարկե, իրավական բեսպրիդել է: Լ. Քոչարյանը ծիծաղով մոտեցավ այս հարցին եւ կոչ արեց չհանձնվել ու շարունակել պայքարը», - գրել է փաստաբան ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿՈՉՈՒԲԱԵՎԸ եւ, որպես հետգրություն, հավելել. «Լ. Քոչարյանի կողմից բերետներին ծեծելու տեսանյութը մեկնաբանությունում տեղադրում եմ. Քննչական կոմիտեին կոչ եմ անում դիտել այն եւ դիմել ակնաբույժի»: