Մարդիկ դեռ փնտրում են իրենց երեխաներին ու ամուսիններին. Իսրայելյան
Ներքաղաքական
Դժվարությամբ «Իրավունքին» հաջողվել է կապ հաստատել Ստեփանակերտում գտնվող «Վերածնվող Արցախ» շարժման համակարգող ԱՆԱՍՏԱՍ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ հետ:
Անդրադառնալով իրավիճակին` նա միայն կարողացավ ասել հետեւյալը. «Զոհերի քանակը շատ–շատ է: Քաղաքացիական զոհերի մասին շուտ են հայտնում, բայց զինվորների հետ կապված զոհերի քանակը դեռ շատանում է: Մեծ թվով մարդիկ դեռ փնտրում են իրենց երեխաներին ու ամուսիններին: Ոչ մի կապ չկա նրանց հետ, չգիտեն` վիրավոր են, կան, թե չկան… Իրար հույս տալով` դիմանում ենք դեռ: Որտեղ ձայն է լսվում, արդեն գիտենք` էլի զոհ կա: Մեկ–մեկ գալիս են ու հայտնում…»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Ստեփանակերտ-Երեւան