Զոհվել է քաղաքական մեկնաբան Անի Կարապետյանի ամուսնու եղբայրը
Ներքաղաքական
«Իրավունքի» տեղեկություններով` քաղաքական մեկնաբան ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ամուսնու եղբայրը` Վարդան Դադամյանն Արցախում հերոսաբար զոհվել է: Դադամյանը 44-օրյա պատերազմի մասնակից էր: Արցախից մեզ տեղացրին, որ «15 հոգով բոյ են տվել, վերջում ԱԹՍ են գցել, տղերքը տրաքել են»:
Հիշեցնենք, որ այս օրերին ընտանեկան ողբերգություն ապրող Անի Կարապետյանին ՀՀ քննչական կոմիտեն ձերբակալման որոշում է կայացրել` սոցցանցային գրառումների համար: Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ օրվա իշխանության վարած «քաղաքականության» մասին։
Ցավակցում ենք Կարապետյանների եւ Դադամյանների ընտանիքին եւ համբերություն մաղթում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ