Եղանակը Հայաստանում
ԵղանակՀանրապետության տարածքում սեպտեմբերի 22-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է մառախուղ։ Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են քամու ուժգնացում՝ հարավ-արեւելյան՝ մինչեւ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին էապես չի փոխվի։ Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին քամու ուժգնացում՝ 10-13 մ/վ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +13+15, վաղը ցերեկը՝ +28+30։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +22+26,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +20+24,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +26+28,
Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +17+22,
Լոռիում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +17+22,
Տավուշում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +21+25,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +18+20,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +24+29,
Արարատում՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +28+30,
Արմավիրում՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +28+30,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +20+22,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +28+30,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +24+28,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +14+19,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +23+28։