Սերգեյ Դանիելյանը վատ «պրովակատոր է»
Մշակութային
Հիշո՞ւմ եք 44-օրյա պատերազմի սկզբում, երբ դեռ կար փոխադարձ հարգանք ու գիտակցում, որ մեր բացերի մասին չենք խոսելու եւ միայն կենտրոնանալու ենք թիկունքի ամուր պահպանության վրա եւ լուռ, առանց ավելորդությունների, ամեն մեկը կատարում էր իր անելիքները, հայտնվեց մի կերպար՝ դերասան, շոումեն Սերգեյ Դանիելյանը, ով մեկ տեսանյութով մարդկանց մեջ կարողացավ տագնապ առաջացնել՝ էլ, այսպես ասած, նախկիններին վիրավորելով, էլ եկեղեցուն «կպնելով»: Այդ կարճ, բայց հայտնի տեսանյութը, կարծես թե, իրավապահ համակարգում պատշաճ ուշադրության չարժանացավ եւ, օրինակ, այդ անձին ատելության խոսքի, պատերազմի ժամանակ հասարակության վրա բացասական ներգործության ու նման հոդվածներով ոչ մի քննություն կամ ձեւի համար հարցաքննություն չեղավ: Ավելին՝ Դանիելյան դերասանը այսօր էլ զբաղվում է նույն գործով: Ասում է՝ Նիկոլը դավաճան է, հարց չկա, բա ով գա՞... ղարաբաղցիները... Հասկանալի է չէ՞, ըստ տատիկների դերեր խաղացող դերասանի՝ Փաշինյանը կարող է հայրենիքը կործանի (չնայած կործանելու քիչ բան է մնացել), բայց մենք պետք է վախենանք, թե ով կգա իշխանության: Իսկ միգուցե մեր կառավարիչներից վատագույնը, ըստ մեծ մամեյի, կարող է լինել համեմատ Փաշինյանի՝ պարզապես գրոստմայստեր:
Ինչո՞ւ եք վախեցնում հանրությանը, թե այսինչն է գալու, թուրքը արդեն սկսել է ցեղասպանությունը: Գոնե հիմա պետք է մամեյից պրովակատորի դեր ստանձնածին հեռացնել հանրային հարթակներից՝ չթունավորելու համար առանց այն էլ գերլարված մթնոլորտը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ