Կրակում են… ահավոր ձայներ է լսվում ամբողջ քաղաքում. իրավիճակը` Մարտունիում
ՆերքաղաքականՄարտունիից արցախցի տնտեսագետ ՆԱՏԵԼԼԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ երեկ առավոտյան օրը սկսվել է, ինչպես միշտ` նույն բնականոն հունով: Երեխաները դպրոցում էին, ինքը` աշխատանքի, ծնողները՝ տանը: Իրավիճակը լարվել է հանկարծակի:
— Պատերազմական գործողությունների էր նման: Կրակում էին ու կրակում են, բայց դիրքերին, քաղաքին չէին կրակում: Ահավոր ձայներ էր լսվում ամբողջ քաղաքում: Դպրոցական տղաների ցավը տանեմ, փոքրերին օգնել են իջնեն նկուղներ, հաց ու ջուր են հասցրել: Հիմա ամբողջ ընտանիքով, հարեւաններով նկուղում ենք, հայրս գնաց տանից տաք ծածկոց, ջուր ու հաց բերեց, որ կարողանայինք գիշերել: