Փոխարժեք: $ , ,
«Արտաշատ» բկ-ի աշխատակիցները արդեն մի քանի ամիս է աշխատավարձ չեն ստանում. ԱՀԱԶԱՆԳ ՀՀ իշխանությունն օգտագործում է Սամվել Բաբայանին. Ձյունիկ Աղաջանյան Իսկ ո՞ւր էր այդ նախագահը, երբ Արցախը Փաշինյանը թողել էր շրջափակման մեջ, եւ կոտորվում էին մեր հայրենակիցները. Անդրեասյան Անաստաս Իսրայելյանն առաջարկում է ձեւավորել Արցախի ժամանակավոր ադմինստրացիա 2024-ի Ամանորին մի հագեք այս գույները. բախտը կհեռանա ձեզանից Մեր երկրներն ունեն դարավոր կապեր, ինչո՞ւ Փաշինյանը հանկարծ սկսեց մեզ անհանգստացնել. Աբխազիայի էքս վարչապետ Կանխատեսելի էր, որ հիմա Լարսի կուտակումները կփորձեն ուռա՜-հայրենասիրական կոչերով լղոզել․ Բաբկեն Պիպոյանը փակագծեր է բացում Տարեկան 160 հազարի հետեւում թաքնված «թակարդը» բացահայտում է «Վարորդի ընկեր» ՀԿ-ի նախագահը Ինչ է սպասվում ռուսական դրամատիկական թատրոնում դեկտեմբերին Անձրեւ Էջմիածնում. Ալլա Հակոբյան

Հայաստանյան իշխանության խելագար սխալները մեզ նորանոր փորձությունների առաջ են կանգնեցնում. Ալեքսանյան

Ներքաղաքական

«Իրավունքը» զրուցել է գրող, հրապարակախոս եւ թարգմանիչ ՀՐԱՆՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ հետ:

«ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ԳԵՐԱԿՇԻՌ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՎԵՐԱՊԱՀՈՐԵՆ ՄԵՐԺՈՒՄ Է ՆԻԿՈԼԱԿԱՆ ՎԱՐՉԱԽՄԲԻՆ»

Լինելով արցախցի՝ համամի՞տ եք Արցախի հարցում ՀՀ իշխանության վարած քաղաքականության հետ: Արցախցին երբեւէ կհամակերպվի՞ Արցախը Ադրբեջանի կազմում լինելուն:

— Կտրականապես համամիտ չեմ, ինչպե՞ս կարելի է համաձայնվել հակաարցախյան, հակահայ քայլերի հետ: Իմ հայրենակիցների բացարձակ մեծամասնությունը մերժում եւ դատապարտում է դրանք: ՀՀ իշխանությունների դիրքորոշումը համարում ենք դավաճանական: Իր ներկա աննահանջ կեցվածքով արցախահայությունը պաշտպանում է այն տեսակետը, որ Արցախն ունի ինքնորոշման անօտարելի իրավունք, միաժամանակ՝ Հայաստանի հետ միավորվելու իրավունք: Շատ ափսոս, որ հիմա միջազգային կառույցները լռում են այդ առնչությամբ, սակայն, համոզված եմ, կգա պահը, եւ նրանք դարձյալ կառաջնորդվեն նաեւ ազգերի ինքնորոշման դրույթով, ինչպես մինչեւ 2020 թվականն էր: Հիշողության թարմացման համար ասեմ, որ արցախյան խնդրով զբաղվող համանախագահ տերությունները՝ ԱՄՆ-ն, ՌԴ-ն եւ Ֆրանսիան, հակամարտության կարգավորման համար ելակետ էին ընդունում հետեւյալ երեք սկզբունքները՝ ազգերի ինքնորոշում, տարածքային ամբողջականություն եւ ուժի չկիրառում: Հիմա այդ եւ այլ երկրներ եռյակ սկզբունքներից «մոռացել» են երկուսը՝ կիրառելով միայն տարածքային ամբողջականությունը: Սա աշխարհաքաղաքական, շահադիտական խաղերի հետեւանք է: Բայց անառողջ ու անարդար գործելակերպը երկար տեւել չի կարող: Ի վերջո, կարիք է լինելու վեճերը լուծել վավերացված հիմնարար սկզբունքներով:

Արցախի հանդեպ Հայաստանի իշխանությունների հայտարարությունները տիպիկ ազգադավ վերաբերմունքի արտահայտություն են, հատուկ միտում ունեն հիմնախնդրի հանգուցալուծումը տանել ազերաթուրքական շահերի հունով: Առաջին անգամ Արցախը բախվել է հայաստանյան մի այնպիսի ապազգային իշխանության հետ, որ հրաժարվել է միասնական հայրենիքի գաղափարից եւ նրա մի հատվածի զոհաբերումն է ծրագրել: Արցախցիների գերակշիռ մեծամասնությունն անվերապահորեն մերժում է նիկոլական վարչախմբին եւ նրա հեռացումն է ուզում: Մենք հիմա կանգնած ենք մեր խնդիրները ինքնուրույն լուծելու պարտադրանքի առաջ՝ առանց Հայաստանի պետության: Իսկ դեռ երեկ միասին էինք: Այնուհանդերձ, Արցախը երբեւէ չի լինելու Ադրբեջանի կազմում, քանի որ դա վերջնական կործանում է բերելու հայկական երկրամասին: Մենք պատմական այնպիսի ուղու վրա ենք, որը բացառում է նման տարբերակը:

— Այսօր առաջ է քաշվում խաղաղության պայմանագրի օրակարգը: Ի՞նչ կասեք այս մասին:

— Խաղաղության համար պետք է պայքարել եւ ոչ թե հանձնվել թշնամու թելադրանքին ու էապես զիջել ունեցածդ: Չի կարող կենսունակ լինել մի պայմանագիր՝ կոչվի այն խաղաղության, միջպետական, թե փորձնական, որտեղ պաշտպանված չեն արցախցիների իրական շահերը՝ անվտանգությունը, ինքնորոշման իրավունքը, քաղաքացիական ազատությունները եւ այլն: Այդ ամենը եթե հստակ ամրագրված չլինի, նշանակում է մեզ մատուցվելու է մի փաստաթուղթ, որը ծանրորեն հարվածելու է արցախահայությանը: Իր բնօրրանում գոյապայքարի մեջ գտնվող ժողովրդին նոր փորձության չպետք է տանել: Պետք է էս գլխից կանխել նման սցենարը: Արցախում խաղաղություն են փափագում, բայց այն չի կարող մեր հայրենակիցների կենսական շահերը խարխլող ու ոտնահարող բնույթ ունենալ: Մենք արմատապես դեմ ենք բոլոր այն արձանագրություններին, որոնցով փորձ կարվի մեր ժողովրդին գերեվարել ու նվաստացնել իր հայրենիքում: Ազգային ինքնության պահպանությունը եւ քաղաքացիական ազատությունները մեր գլխավոր կողմնորոշիչներն են: Այնպես որ, եթե ստորագրվի որեւէ փաստաթուղթ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, այնտեղ պետք է արտացոլված լինեն արցախահայության բոլոր իրավունքները, որոնց համար պայքար է ընթանում արդեն 35 տարուց ավելի: Հակառակ դեպքում Արցախը առ ոչինչ է հայտարարելու նման փաստաթուղթը եւ շարունակելու իր պայքարը:

«Ի ՆՊԱՍՏ ԱՐՑԱԽԻ՝ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՆԵՐՈՒԺԻ ՆՈՒՅՆԻՍԿ ՄԵԿ ՔԱՌՈՐԴԸ ՉԻ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ»

— Արցախում ապրող մեր հայրենակիցներն այսօր դժվարին օրեր են ապրում…

— Այո: Իրավիճակը, հատկապես սոցիալական տեսանկյունից, օրեցօր ավելի է վատթարանում: Ուժերի գերլարումով՝ մեր հայրենակիցները դիմակայում են կեցության բոլոր դժվարություններին: Բայց այնքան սոցիալական վիճակը չէ արցախցուն ընկճում, որքան բարոյահոգեբանական աջակցության անբավարարությունը: Իրական զորակցության մեծ պակաս կա: Դու կարող ես լինել կիսաքաղցած, բայց բարոյապես ու հոգեպես պաշտպանված՝ պետության ու համայն ժողովրդի կողմից: Ա՛յ, դա է, որ արցախցիները չեն զգում հարկ եղածին պես: Եթե աշխարհի հայությունը համարում է, որ Արցախի տերը հայ ժողովուրդն է, ապա տիրություն պետք է անել արդյունավետ ու արժանապատիվ ձեւով: Այլ ոչ թե այնպես, ինչպես այսօր տեսնում ենք: Իմ դիտանկյունից՝ ներկայումս, ի նպաստ Արցախի, հայության ներուժի նույնիսկ մեկ քառորդը չի օգտագործվում: Ամենացավալին այն է, որ արցախցիներն իրենց լքված ու դավաճանված են զգում: Այդ զգացողությունը շատ է տանջում մեր հայրենակիցներին: Պետք է շատ արագ վերջ դրվի այս ամենին, որովհետեւ իսկապես չգիտենք, թե ժողովրդի դիմադրողական ոգին որքան կարող է հակազդել ուժգնացող ճնշմանը: Առաջնահերթորեն մարդկանց պետք է բավարարել պարենով ու առաջին անհրաժեշտության ապրանքներով: Գրեթե ամեն ինչի մեծ սղություն է հիմա Արցախում: Իսկ պարենի որոշ տեսակներ ընդհանրապես բացակայում են արդեն մի քանի ամիս, ինչպես, օրինակ, շաքարավազը, արեւածաղկի ձեթը եւ այլն: Ավելի քան 9–ն ամիս է արդեն, ինչ մեր ժողովուրդը տոտալ շրջափակման մեջ է, կյանքը Արցախում մեծապես խաթարված է: Պետք է ճեղքել շրջափակումը բոլոր հնարավոր ու անհնարին թվացող միջոցներով: Գուցե ճիշտ են նաեւ նրանք, ովքեր պնդում են, որ այս պահին հարկ է շատ արագ գտնել միջանկյալ, ժամանակավոր լուծում, ամենեւին չվնասելով մեր կենսական շահերը: Երեւի պետք է մի փոքր շունչ առնել ապահով մի հանգրվանում, ապա կրկին առաջ շարժվել:

— Արցախում վերջերս նախագահական ընտրություններ անցկացվեցին: Ի՞նչ կարծիք ունեք նորընտիր նախագահի վերաբերյալ:

— Այս անգամ նախագահն ընտրվել է խորհրդարանի կողմից՝ ռազմական դրության պայմանների համար նախատեսված օրենքով: Որոշակի դրական պահ տեսնում եմ այդ ընտրության մեջ. նոր նախագահը, նախկինի համեմատ, որոշ առավելություններ ունի իր քաղաքական ու քաղաքացիական բնութագրիչներով: Հատկապես ազատ գործելու առումով նա ավելի անկաշկանդ է: Ակնկալիքներ կան, որ արցախյան մռայլ կյանքում բարելավում կլինի: Նոր նախագահը պետք է այնպես գործի, որ գոնե ինչ–որ չափով վերականգնի հասարակության վստահությունը պետության ու իշխանության հանդեպ: Ոչ միայն արտաքին, այլեւ ներքին շատ խնդիրներ կան, որոնց կարգավորումը մեծապես կախված է բարձրագույն իշխանության գործելաոճից ու վարքագծից: Եթե, օրինակ, եղած սուղ միջոցները արդար ու կազմակերպված ձեւով չեն բաշխվում քաղաքացիներին, ապա մեղադրանքի սուր սլաքները, նախեւառաջ, ուղղվում են իշխանական վերնախավին: Նորընտիր նախագահը պետք է ապացուցի, որ ինքը կարող է հանրությանը վերածել մի միասնական օրգանիզմի, մի բռունցքի, որ ունակ է լինելու հաղթահարել ամեն մի փորձություն: Նախագահը պարտավոր է ապացուցել, որ ինքը առաջնորդ է եւ ոչ թե հերթական բարձրագույն պաշտոնյան: Դեռ մի քիչ էլ սպասենք, տեսնենք, թե գործի անցած նախագահ Շահրամանյանը ինչպես կկարողանա բարվոքացնել կացությունը:

«ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՔԱՅԼԵՐ ՁԵՌՆԱՐԿԵԼԸ ԽԵԼԱԳԱՐՈՒԹՅՈՒՆ Է ՄԵՐ ԿԱՐԳԻ ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ»

— Հայ–ռուսական հարաբերությունների սրված վիճակը, ըստ Ձեզ, որքանո՞վ կանդրադառնա մեր ժողովրդի վրա:

— Ցավոք սրտի, արդեն անդրադառնում է: Իմ տեսակետը միշտ այն է եղել, որ Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի ու հայ ժողովրդի հանդեպ պետք է մնա անփոփոխ՝ անկախ այստեղ գործող իշխանության տիպից ու որակից: Եվ ընդհանրապես հայ–ռուսական հարաբերությունները պետք է մշտապես հիմնված լինեն փոխադարձ այն շահերի, վստահության վրա, որ առկա են եղել վերջին 200 տարվա ընթացքում: Ափսոսանքով պիտի նշեմ, որ ռուսական իշխանությունները, խնդիրներ ունենալով հակառուսական քայլերի դիմող հայկական իշխանությունների հետ, հայ–ռուսական հարաբերությունները զգալիորեն ձեւափոխել են միջիշխանական հարաբերությունների: Եթե հայաստանյան իշխանությունները սխալ, չմտածված ու միտումնավոր քայլեր են կատարում ՌԴ–ի նկատմամբ, Կրեմլը չպետք է հիմք ընդունի դա եւ այնպիսի քաղաքական վարքագիծ դրսեւորի, որից տուժի մեր ժողովուրդը: Այսպես, մեզ համար անհասկանալի է մնում, թե ինչպես է ռուս խաղաղապահական առաքելությունը թույլատրել Արցախը Հայաստանին կապող՝ Բերձորի միջանցքի արգելափակումը. 120 հազար հայ այդ արգելափակումից մեծ զրկանքներ է կրում: Կամ՝ ինչո՞ւ ՌԴ–ն գործնականում անտարբեր գտնվեց անցյալ տարվա սեպտեմբերին ՀՀ–ի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի ժամանակ: Հայ–ռուսական կայուն, բարեկամական, փոխշահավետ հարաբերությունները ոչ մի կերպ չպետք է իշխանությունների կամայական խմբագրումներին ենթարկվեն: Այս կետում ե՛ւ ռուս, ե՛ւ հայ կառավարիչները լրջորեն պետք է վերանայեն իրենց գործողությունները: Անշուշտ, անհեռանկար է հակառուսական վերաբերմունք ցուցաբերել հատկապես հիմա, երբ ՌԴ զինուժը գտնվում է Հայաստանում եւ Արցախում: Ընդհանրապես հակառուսական քայլեր ձեռնարկելը խելագարություն է մեր կարգի երկրի համար: Մենք պետք է հեռատեսորեն գիտակցենք, թե ինչ աղետալի հետեւանքների կարող է հանգեցնել ՌԴ–ի հետ առճակատումը: Հարկ է ուրիշների դասերից սովորել. մեր աչքի առաջ է, օրինակ, ուկրաինական ողբերգությունը: Ռուսաստանի հետ հակադրվելն առաջին հերթին մեծ վնաս է Հայաստանին, Արցախին, հայ ժողովրդին: Պետք է շարունակ աշխատել ռուսական կողմի հետ եւ նրանից ստանալ այն, որի կարիքը մենք ունենք եւ որին արժանի ենք: Հիմարություն է սեփական սխալները բարդել Ռուսաստանի կամ՝ Ամերիկայի, Եվրոպայի վրա: Հայաստանյան իշխանության խելագար սխալները մեզ նորանոր փորձությունների առաջ են կանգնեցնում: Մենք պետք է օգտվենք ռուսական ներուժից, հուսալի, շրջահայաց ու սկզբունքային լինենք մեր դաշնակցային հարաբերություններում:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ


«Արտաշատ» բկ-ի աշխատակիցները արդեն մի քանի ամիս է աշխատավարձ չեն ստանում. ԱՀԱԶԱՆԳՀՀ իշխանությունն օգտագործում է Սամվել Բաբայանին. Ձյունիկ ԱղաջանյանԻսկ ո՞ւր էր այդ նախագահը, երբ Արցախը Փաշինյանը թողել էր շրջափակման մեջ, եւ կոտորվում էին մեր հայրենակիցները. ԱնդրեասյանԱնաստաս Իսրայելյանն առաջարկում է ձեւավորել Արցախի ժամանակավոր ադմինստրացիա2024-ի Ամանորին մի հագեք այս գույները. բախտը կհեռանա ձեզանիցՄեր երկրներն ունեն դարավոր կապեր, ինչո՞ւ Փաշինյանը հանկարծ սկսեց մեզ անհանգստացնել. Աբխազիայի էքս վարչապետԿանխատեսելի էր, որ հիմա Լարսի կուտակումները կփորձեն ուռա՜-հայրենասիրական կոչերով լղոզել․ Բաբկեն Պիպոյանը փակագծեր է բացումԻնչ է սպասվում Պարոնյան թատրոնում դեկտեմբերինՏարեկան 160 հազարի հետեւում թաքնված «թակարդը» բացահայտում է «Վարորդի ընկեր» ՀԿ-ի նախագահը Ինչ է սպասվում ռուսական դրամատիկական թատրոնում դեկտեմբերինԱնձրեւ Էջմիածնում. Ալլա ՀակոբյանՌուսաստանի դրոշը Մարինկայի քաղաքի արևմտյան ծայրամասում էԿիեւում պատրաստ են իրար մորթելԱլենն այդ ինչ 15-օրյա ժամանակաչափ միացրեց«Հանդիսատեսին խոստացել էի, որ 75-ամյակս անպայման կրկեսում ենք տոնելու». ՍՈՍ ՊԵՏՐՈՍՅԱՆՎախի մթնոլորտը մեզ կործանման կտանի. ՍԱՐԳԻՍ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆՍպասեք նոր գործընթացների. հնարավոր են խորհրդարանական արտահերթ ընտրություններ. Բալասանյան«ՉԻ ԵՂԵԼ ԱՅԴՊԻՍԻ ՄԱՐԶԻԿ, ՈՐ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԱՆԸՆԴՄԵՋ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԸ ՆՎԱՃԻ». ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԳԱՐԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԹշնամուն հաղթելը կրկնակի հաղթանակ է. Ռուսլան ԱսլիկյանՎլադիմիր Գասպարյակի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանի խափանման միջոց տնային կալանքը փոխվել է բացակայելու արգելքովՀիմա էլ ոտնահարվում է կայանատեղիներին մոտ ապրող մարդկանց իրավունքները. քաղաքացին` փոխքաղաքապետինԱրցախի տարբեր կուսակցությունների երիտթեւերի եւ ՀԿ-ների ղեկավարները վերլուծական կենտրոն են ստեղծել ԵրեւանումԻնչու ինչ կարելի է հրեաներին, չի կարելի հայերին․ Հայկ Բաբուխանյան«Ամերիկակենտրոն աշխարհի» ավարտը մոտ է. ՊեսկովԱրագած Ախոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով և գրավովԹուրքիայում երկրաշարժ է գրանցվելՆախկին «Մանկական աշխարհ» հանրախանութն ու դրա շուրջ ստեղծված առեղծվածըԱկնհայտ է, որ Արցախը հայաթափվել է Փաշինյանի գիտությամբ ու լուռ համաձայնությամբ. Էդուարդ ՇարմազանովՀայաստանը գիտեր մեր հարձակման մասին. ԲայրամովՉի կարելի Նիկոլի վարչապետությամբ թույլ տալ նոր արտահերթ ընտրություններ. Արտակ ԶաքարյանՌԴ ՄԻՊ գրասենյակը 6 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստան«ՏԱՐԻՆ ՍԿՍԵՑԻ ՈՒ ԱՎԱՐՏԵՑԻ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ». ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԳՈՌ ՍԱՀԱԿՅԱՆԲաքուն խոչընդոտներ չի տեսնում Երևանի հետ «խաղաղության պայմանագրի» ստորագրման համարԿարապետ Պողոսյան. Ինչի՞ց և ումի՞ց են զգուշանում ռուսները...ԵԱՏՄ–ի հետ ներքին քննարկումներ կունենանք մեքենաների մաքսազերծման գների մասին. Վահան ՔերոբյանՄեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը ցույց է տվել սուրբծննդյան շքեղ զարդարանքները Վինձորի ամրոցում (լուսանկարներ)Պապիկյանը և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են համագործակցային և անվտանգային հարցեր Ալեքսանդր Լուկաշենկոն ու Իլհամ Ալիևը հանդիպել ենԻնչ փոխարժեքներ են սահմանվել դեկտեմբերի 1-ին տարադրամի շուկայումՕրվա խորհուրդ. Դեկտեմբերի 1Դեկտեմբերին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 4-5 աստիճանով, տեղումների քանակը` նորմային մոտԻսրայելը վերսկսել է ռազմական գործողությունները ԳազայումԱԽ քարտուղարը կմեկնի Վաշինգտոն, կքննարկվի ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգըՀԱՊԿ-ից դուրս է գալիս՝ ին՞չ անի, թե՞ մտածում է՝ Երևանը չեն գնդակոծի. Հովհաննես ՍահակյանՀայաստանը տեղեկացված է եղել Արցախում իրականացված «հակաահաբեկչական միջոցառումների» մասինԱստղագուշակ դեկտեմբերի 1-ի համարGmail էլփոստի ծառայությունում մասշտաբային խափանում է տեղի ունեցել Հայաստանը պետք է գիտակցի, որ խաղաղության ճանապարհն անցնում է երկկողմ երկխոսությամբ․ ԲայրամովԻնչ է սպասվում «Թատրոն Կայարան»-ում դեկտեմբերինԿենդանակերպի այս 4 նշաններին Վիշապի տարին կբերի հաջողություն եւ հարստություն. Որոնք են նրանք

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$
Ամենադիտված
Ереван погода