Զորակցության աղոթք՝ հանուն Արցախի
Հասարակություն
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ եկեղեցիներում պարբերաբար կատարվելու են ամենօրյա աղոթքներ՝ ի զորակցություն Արցախի ժողովրդի։
Հրավիրում ենք մասնակցություն բերելու մատուցվող աղոթքներին եւ ձեր հայցը բարձրացնելու առ Աստված Արցախի մեր ժողովրդի անվտանգ ու ապահով կյանքի համար։
Թող Տերը զորավիգ լինի եւ Իր օրհնության ներքո պահպանի մեր ժողովրդին ի հայրենիս, յԱրցախ եւ ի սփյուռս։