Վախեցա ու մեջքի վրա չռփվեցի գետնին. ՆԱՐԻՆԵ ՈՍԿԱՆՅԱՆ
Շոու բիզնես«Իրավունքը» զրուցել է դերասանուհի ՆԱՐԻՆԵ ՈՍԿԱՆՅԱՆԻ հետ, ով հանրությանն առավել հայտնի է ՊԱՈՒԶԱ ԱՆՈ բեմական անունով:
— Որքանով տեղյակ ենք, ստեղծագործական նորություններ ունեք, կմանրամասնե՞ք:
— Նոր գեղարվեստական հումորային ֆիլմումեմ նկարահանվել, որի պրեմիերան կլինինոյեմբերի 16-ին: Ֆիլմում հանդես եմ գալիս«բայեւոյ» մեդալակիր, նախկին սպորտսմենտատիկի կերպարով: Խաղընկերներս ենՀովհաննես Դավթյանը, ՄկրտիչԱրզումանյանը, Գոռ Մարտիրոսյանը, Արսինե Նավասարդյանը: Մնացածը նոր երիտասարդներ են: Նոր սիթքոմում եւկարճամետրաժ ֆիլմում նկարահանվելուառաջարկներ ունեմ:
— Նկարահանման ընթացքում հումորայինպատմություններ եղե՞լ են:
— Իհարկե, մեքենան գալու էր վրաս ու կանգ էր առնելու: Ուզում էին ստանային իմ՝մեքենայի տակ ընկնելու տեսարանը:Մեքենան եկավ, ես վախեցա ու իսկականից մեջքի վրա չռփվեցի գետնին: Կադրն այնքան լավ էր ստացվել, որ ինձ թողել էին ընկած՝ կադրն էին նայում:
— Երբեւէ մտածե՞լ եք ոչ հումորային ֆիլմերում խաղալ:
— Իհարկե, մտածել եմ, ուղղակի, չգիտես ինչու, ինձ անընդհատ հումորային դերեր են առաջարկում: Երեւի անլուրջ մարդու տպավորություն եմ թողել:
— Միգուցե հումորայինն ավելի լա՞վ է Ձեզ մոտ ստացվում, դրա համար են այդպիսի դերեր առաջարկում:
— Ես կասեի ոչ հումորային դերերն ավելի լավ կխաղայի: Վստահ եմ ուժերիս, թող ինձ առաջարկեն ոչ հումորային դերեր, չեն փոշմանի:
— Ներկա վիճակում երկրում քաղաքական լարված մթնոլորտ է: Որոշ մշակույթի գործիչներ ընտրապայքարի մեջ էին: Ձեզ չենք տեսնում այդ պայքարում…
— Ես քաղաքականությունից շատ հեռու եմ: Ուղղակի զգում եմ, որ մեր երեխաներն իզուր են գնում զոհվում:
— Որքան էլ հումորային ֆիլմերում եք նկարահանվում, պոզիտիվ մարդ եք, քաղաքական բանավեճերից հեռու եք Ձեզպահում, միեւնույնն է, հայրենիքի ցավինկատմամբ անտարբեր չեք: Ձեր քրոջորդին էլ հերոսաբար զոհվել է 44-օրյապատերազմում: Արցախն այսօր շատծանր օրեր է ապրում: Ի՞նչ կասեք այս մասին:
— Այո, 44-օրյա պատերազմում 82 հոգուկյանք փրկել եւ հերոսաբար զոհվել է քրոջսորդին՝ Վահագն Թումասյանը: Աբովյանիֆուտբոլի մարզադաշտն անվանակոչել եննրա անունով: Իր անունով Աբովյանումփողոց կա, բայց, միեւնույնն է, չի փարատումմեր կորուստը: Դա իրեն հետ չի բերի: Ադրբեջանը թաթը դրել է Արցախի վրա:Բոլորս էլ գիտենք, որ տալու են… Մեր ջահելերեխաներին իզուր կոտորում են: Շատ եմցավում Արցախի համար, բայց մերերեխաների համար ավելի շատ եմ ցավում:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ