Թալանել են Շիրակի թեմի առաջնորդի կեցավայրը
Հասարակություն
«Քիչ առաջ տեղեկացա, որ թալանել են Սրբազանի կեցավայրը, տանելով իրեր, որոնք հոգեւոր շատ թանկ արժեք են ունեցել Սրբազանի համար (խոսքը ֆինանսական արժեքի մասին չէ )։ Միայն անաստվածների օրոք որեւէ մեկը կհամարձակվեր մտնել հոգեւոր առաջնորդի բնակարան։ Սա է այսօրվա իշխանությունների քարոզած արժեհամակարգի դրսեւորումը։ Ուշադրությամբ հետեւելու եմ իրավապահ ոլորտի գործողություններին: Զորակցությունս Ձեզ, Գերաշնորհ Միքայել Սրբազան», - գրել է իրավապաշտպան ԿԱՐԱՊԵՏ ՊՈՂՈՍՅԱՆԸ: