Տիկնիզյանին հանձնեցին «Լոկոմոտիվի»՝ նախորդ ամիսների լավագույն ֆուտբոլիստի մրցանակները
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը ստացել է Մոսկվայի «Լոկոմոտիվի»՝ նախորդ ամիսների լավագույն ֆուտբոլիստի մրցանակները, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
24-ամյա ֆուտբոլիստին մրցանակները հանձնել են «Օրենբուրգի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի տնային հանդիպումից (0-2) առաջ։ Այդ խաղում Տիկնիզյանը փոխարինման է դուրս եկել 63-րդ րոպեին։
Հիշեցնենք, որ Նաիր Տիկնիզյանը «Լոկոմոտիվի» լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել 3 անգամ անընդմեջ՝ մայիսին, հունիսին ու օգոստոսին։