Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կարգի փողեր են լվանալու Սնուփի համերգի շրջանակներում, որ նույնիսկ Նիկոլն է «տանցոռ» Հայկոյին թևութիկունք կանգնում.Armenian info
Հասարակություն
Քաղաքապետարանի դիմաց կազմակերպված գիշերային «խրախճանքի» ընթացքում դրա գլխավոր հերոս Նիկոլը (Ավինյան Տիկոն ակամա մնացել էր ստվերում) անդրադարձել է Սնուփ Դոգի մոտալուտ համերգին՝ արձագանքելով քննադատություններին. հայտարարելով, որ Սնուփին Հայաստան են բերում՝ ապացուցելու, որ Հայաստան կա, որ որևէ մեկը չմտածի, թե Հայաստանը կոտրվել է, ծնկի է եկել՝ պնդել է՝ Հայաստանն այսօր զարգանում է, Հայաստանը կա և լինելու է:
Իրո՞ք: Փաստորեն՝ Սնուփի գալ-չգալո՞վ պետք է աշխարհը որոշի Հայաստանի կենսունակության աստիճանը: Բա եթե Հայաստանի անվան մասին այդքան մտածում է Նիկոլը, ինչո՞ւ է մեր երկիրը միջազգային, համաշխարհային արենայում ոտքի փալաս սարքել ու փռել կեղտոտ թուրքերի ոտքի տակ ու հանգիստ նստած հետևում է, թե ինչպես է արդեն մի քանի տարի շարունակ Իլհամը ստորացնում Հայաստանը: Բա ծնկի գալն է՛լ ո՞նց է լինում, պոզով-պոչո՞վ: Նիկոլի թրաշով է լինում, ինչին էլ ականատես են դառնում աշխարհի բոլոր բնակչները:
Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կարգի փողեր են լվանալու Սնուփի համերգի շրջանակներում, որ նույնիսկ Նիկոլն է «տանցոռ» Հայկոյին թևութիկունք կանգնում…