Ոստիկանությունը ռուսական համարանիշներով մեքենաներում վագներականների է փնտրում
ՆերքաղաքականՎարորդներն ահազանգում են, որ վերջին օրերին՝ երեկոյան ուշ ժամերին եւ գիշերը, ոստիկանությունն ուժեղացված «ռեյդ» է իրականացրել. պարեկները խուզարկում են ռուսական համարանիշներով Երեւան մտնող մեքենաները։
Ըստ էության, Նիկոլ Փաշինյանի հրահանգով՝ իրավապահները շարունակում են փնտրել, այսպես ասած, վագներականների: Հիշեցնենք, որ սոցցանցերում լուրեր էին տարածվել, թե երկրում վագներական 3000 մարտիկ կա, որոնք, իբր, տեղի ուժերի աջակցությամբ՝ պետք է հեղաշրջում իրականացնեն եւ հեռացնեն Նիկոլ Փաշինյանին։ Վերջինս նշել էր, որ ՀՀ իրավապահ մարմինները պարտավոր են արձագանքել այդ տեղեկություններին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ