Եթե հայ ժողովուրդը համախմբվի նիկոլիզմն ու սատանիզմը կվերանա, ոտքի՛ իմ հայ ժողովուրդ, մոտ է սատանայի վախճանը․ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյան
Հանդիպում
<<Արցախում հումանիտար վիճակը ծայրահեղ է, բայց արցախցին ամուր կանգնած է իր հողի վրա, Արցախը եղել է, կա ու կլինի։ Իսկ բոլոր նրանք, ովքեր Արցախի հայկական լինելը կասկածի տակ են դնում, ապա դրանք վստահաբար քրիստոնյա լինել չեն կարող։ Արցախցիները հայ ժողովրդի պատիվն են, եւ այն հայը, ով արցախցուն չի հարգում, Արցախը հայկական չի պահում նա պատիվ չունի։ Վաղը Հայ Առաքելական եկեղեցին տոնում Խաչվերացի տոնը, Սուրբ Խաչը պետք է վեր բարձրանա, իսկ խաչից երկյուղ ունի սատանան, Նիկոլի միջի սատանային պետք է հանենք հենց Սուրբ խաչով։ Ես կոչ եմ անում իմ հայ ժողովրդին, որպեսզի վաղը բոլորը ապաշխարհեն , մաքրվեն, աղոթեն, որպեսզի վաղը՝ Խաչվերացի տոնին, մեր հայ ժողովրդի միջից վերանա նիկոլիզմն ու սատանիզմը>>,-անդրադառնալով մերօրյա իրականությանը եւ Արցախում տիրող իրավիճակին, ասաց Արցախի հանրապետության Հակոբավանք վանական համալիրի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը, ընդգծելով․
-Ես հավատում եմ Աստծուն ուղղված աղոթքի զորությանը։ Ես վստահ եմ, որ եթե հայ ժողովուրդը համախմբվի նիկոլիզմն ու սատանիզմը կվերանա, ոտքի իմ հայ ժողովուրդ, մոտ է սատանայի վախճանը։