Ուսուցիչները զգուշացնում են` դիմելու են ծայրահեղ քայլերի
ՆերքաղաքականԿառավարության բակում երեկ բողոքի ակցիա իրականացնող ուսուցիչները Նիկոլ Փաշինյանին մինչեւ երկուշաբթի ժամանակ են տվել: Նրանք զգուշացնում են, որ եթե Փաշինյանն իրենց չընդունի, ապա դիմելու են ծայրահեղ քայլերի: Մանկավարժները պահանջում են փակել emis.am–ը եւ անցնել թղթային մատյաններին, քանի որ, ըստ նրանց, այդպիսով աշակերտների կրթական մակարդակը չի բարձրանում, իսկ իրենց աշխատանքի ծանրաբեռնվածությունը մեծանում է:
«35 հազար ուսուցիչ պատրաստ է դիմում գրել ու համակարգից դուրս գալ: Բոլոր օղակները սպառելուց հետո` մենք ստիպված ենք դիմել վարչապետին: Հուսով ենք` վարչապետն այս ամենը տեսնում է եւ չի հրաժարվի մեզ հետ հանդիպումից»,– ընդգծեց բողոքի ակցիայի մասնակից ուսուցիչներից մեկը: