Միջազգային գիտաժողով՝ «Արամ Խաչատրյան - 120» խորագրով
ՄշակութայինՍեպտեմբերի 12-14-ը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի կունենա «Արամ Խաչատրյան - 120» խորագրով միջազգային գիտաժողով։
Գիտաժողովը նախաձեռնել է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի եւ Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի համաֆինանսավորմամբ։
Նպատակն է ներկայացնել խաչատրյանագիտության արդի վիճակը, քննության առնել հայ ականավոր կոմպոզիտորի ստեղծագործական, կատարողական ու երաժշտական-հասարակական գործունեությունը, արժեւորել նրա թողած ժառանգությունը:
Գիտաժողովի աշխատանքներին կմասնակցեն 8 երկրների (Հայաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ուկրաինա, Լատվիա, Նիդեռլանդներ, Շվեդիա, Լիբանան) միջազգային ճանաչում ունեցող առաջատար գիտնականներ եւ երիտասարդ հետազոտողներ: