Ամենաբարձր մակարդակով այդ նենգությունը պետք է սաստվի. Ալլա Հակոբյան
ՄշակութայինՊարզվում է՝ թմրանյութի, գանգստերների մասին իր հայհոյախառը երգերով հայտնի աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգի նախատեսված երեւանյան համերգի ժամանակ, որի համար կառավարությունը հատկացրել է 6 մլն դոլար, բացումն անելու է արցախցի ռեփեր ԼՅՈԿԱՆ (Վալերի Ղազարյան): Նա անդրադառնալով վերոնշյալին՝ հայտարարել է, թե դրանով հնարավորություն կունենա իր խոսքը լսելի դարձնել այդ մեծ բեմից։
Անդրադառնալով վերոնշյալին՝ գրող, հրապարակախոս ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ նշում է. «Պարզ է, որ այդ տղային բավականին գայթակղիչ գումար է առաջարկվելու... Ուստի՝ ամենաբարձր մակարդակով այդ նենգությունը պետք է սաստվի... Ընդհուպ մինչեւ Արցախի 1-ին նախագահի եւ ՀՀ 2-րդ եւ 3-րդ նախագահների մակարդակով... Սրանք ուզում են լրիվ ոտնահարել արցախահայության պատիվը... Ընդ որում՝ ուշադրություն դարձրեք, թե ինչպես է կոչվում տոմսեր վաճառող կազմակերպությունը՝ dopingspace, այսինքն՝ բառացի դոպինգ զոնա... Մնում է հասկանալ, թե կոնկրետ ի՞նչ դոպինգի...»: