Կկատարվի Հանրապետական մաղթանք` Արցախի Անկախության տոնի առիթով (Armchurchnews)
ՀասարակությունՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ սեպտեմբերի 3-ին՝ Սուրբ Գայանե վանքում եւ թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում, հընթացս Սուրբ Պատարագի, Արցախի Հանրապետության Անկախության տոնի առիթով կկատարվի Հանրապետական մաղթանք։
Աղոթք կբարձրացվի առ Բարեգութն Աստված Արցախի պետականության եւ ժողովրդի խաղաղ ու անվտանգ կյանքի համար։