Փոխարժեք: $ , ,
Գործը սարքած ա․ եթե սենց մեզ հետ են վարվում, ժողովրդին տանելու են վարի տան․ Հրանտ Բագրատյան ՈՒՂԻՂ. Լվովյան փողոցի բնակիչների բողոքի ակցիան` քաղաքապետարանի դիմաց Տարադրամի փոխարժեքնեը մարտի 4-ին Ե՞րբ է այս տարի նշվելու Ծաղկազարդը Ադրբեջանցի վանդալների թիրախում է հայտնվել Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարը Ադրբեջանի ՄԻՊ-ը միջազգային հանրությանը կոչ է արել «լուրջ ճնշում գործադրել Հայաստանի վրա» ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է Մեծ է նոր ռոմանտիկ հարաբերություններ սկսելու գայթակղությունը. մարտի 4-ի աստղագուշակ Լույս չի լինի ՌԴ-ի հետ հարաբերությունների նշաձողի իջեցումը հետևանքներ կունենա

Մնում է Նիկոլ Փաշինյանն իր արյունոտ ձեռքերն Արցախից քաշի. Անաստաս Իսրայելյան

Ներքաղաքական

Արցախում իրավիճակը կտրուկ շրջադարձ ունեցավ. նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարական տվեց, իսկ պետնախարարի պաշտոնում նշանակվեց ԱԽ քարտուղար  Սամվել Շահրամանյանը: Առաջիկայում, ամենայն հավանականությամբ, նա Ազգային ժողովի կողմից կընտրվի հանրապետության նախագահ: Ինչ է կատարվում Արցախում, «Իրավունքը» պարզել է «Վերածնվող Արցախ» շարժման համակարգող ԱՆԱՍՏԱՍ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻՑ:

«ԱՐՑԱԽԸ ՈՉ ՄԵԿԻ ՀԱՄԱՐ ՓՈՐՁԱԴԱՇՏ ՉԷ՛, ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԷ՛»

— Որքանո՞վ էր Ձեզ համար սպասելի, որ, այդուհանդերձ, Արայիկ Հարությունյանը հրաժարական կտա, եւ ի՞նչ տրամադրություններ են առկա այս ֆոնին:

— Արայիկ Հարությունյանը հրաժարական ամիսը մի անգամ ներկայացնում էր, բայց արդյունքում դրանք խաղեր էին, շոու էր կազմակերպում: Հիմա էլ մարդկանց մեջ կան կասկածներ, որ այս հրաժարականն ինչ-ինչ այլ նպատակներ է հետապնդում: Բայց, մեկ է, մի օր սա պայթելու էր, որովհետեւ Արցախը սրբավայր է, ու ոչ ոք իրավունք չունի Արցախի հարցում խաղ խաղալ, Արցախը ոչ մեկի համար փորձադաշտ չէ՛, սեփականությունը չէ՛: Մնում է Նիկոլ Փաշինյանն իր արյունոտ ձեռքերն Արցախից քաշի: Բայց չի կարող, որովհետեւ, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիր» պետք է ստորագրի եւ փորձելու է Արցախի հարցն արագ-արագ ինչ-որ կերպ լուծել: Դրա համար ամեն կերպ ինտրիգներ է գցելու Արցախում, թե իբր ժողովուրդն իր բերանով է ասում, որ էլ չի կարող դիմանալ: Սա էլ է ծրագրված ու պայմանավորված, բայց վստահ եմ` ժողովուրդը կդիմանա այս փորձությանը: Ա. Հարությունյանի հրաժարականից շատ ավելի վաղ ասել էի, որ Արցախի իշխանությունը պետք է վռնդվի ու նորմալ, տրամաբանող, հայրենասեր մարդիկ գան իշխանության: Ուրիշ ելք չկար, որովհետեւ իշխանական սեղան-աթոռներից նրանց կպած մնալը ժողովրդին ավելի մեծ աղետի առաջ էր կանգնեցնելու եւ լրիվ անդունդի մեջ էր գցելու: Այսքան ժամանակ մի լավ բան չեն արել, էլեմենտար չեն կարողանում կազմակերպել, որ նորմալ իրականացվի հացի հերթը: Մարդիկ գիշերները 7-8 ժամով կանգնում են հերթի, թիվը հասնում է 500-1000 հոգու: Չեմ ուզում հավատալ, որ չէին կարողանում կազմակերպել`  կա՛մ չէին ուզում, կա՛մ անպիտան էին, իրենց պետք էր, որ ավելի վրդովվեր ժողովուրդը: Ամեն դեպքում, ասեմ, որ արցախցու պայքարի ոգին բարձր է: Ոչ ոք թող չկարծի, թե ժողովուրդն ուզում է լքել Արցախը: Եթե այդպես ասողներ կան, սո՛ւտ են ասում, ում ինչ ձեռք է տալիս եւ ով ինչ սրիկայական ծրագիր ունի, այդ մասին է բարձրաձայնում: Մեր ժողովուրդը միայն սոցիալական իրավիճակի հետ կապված լուրջ խնդիրներ ունի:

Ադրբեջանի ձեռագիրը վաղուց պարզ է, իսկ ո՞ւմ բացթողումն էր, որ օրեր առաջ երեք երիտասարդ անցակետում առեւանգվեցին ադրբեջանական կողմից ու հայտնվեցին գերության մեջ:

— Երբ դրանից ավելի վաղ Վագիֆ Խաչատրյանին նույն կերպ առեւանգեցին, արդեն հասկանալի էր, որ արցախցիների անվտանգությունը ոչ մի կերպ ապահովված չէ: Սկսեցին մեղադրել ռուս խաղաղապահներին, բայց նրանք ընդամենը Արցախի կառավարության կողմից Ադրբեջանին ներկայացրած ցուցակի փոխանցողն են: Ռուս խաղաղապահները չեն ասել, որ երաշխավոր են կանգնում, թե անցակետով անցնելիս նման բան չի լինի: Նրանք բացահայտ ասում են, որ իրենք երաշխավոր չեն կանգնելու, որպեսզի արցախցիները տեղափոխվեն Հայաստան: Եվ եթե երաշխիք չկա, ուրեմն՝ ժողովրդի անվտանգության մասին մտածելով` Արցախի կառավարությունը չպետք է թույլ տա անցնել այդ անցակետով: Շեշտում եմ` ռուսները չեն ասել, որ «գարանտ» են, ինչի՞ համար է իշխանությունն ավտոբուսները լցրած արցախցիներին Հայաստան ուղարկում: Չպետք է թույլ տալ` մինչեւ անվտանգության հարցում Ռուսաստանը երաշխիքներ չտա, մինչեւ նրանց հետ պայմանավորվածության չլինի` անիմաստ է այդպիսի գործողությունները շարունակել: Ու երբ նման դեպքը կրկնվում է, ինձ մոտ հարց է ծագում՝ իշխանությունն իրո՞ք չէր կարողանում պայմանավորվածություն ձեռք բերել, թե՞ սա անում էին հանրության մեջ ավելի լարելու այն մթնոլորտը, որը հիմա կա: Ամեն ինչի մեղավորն իշխանության անպիտան ու անընդունակ լինելու մեջ էր: Հենց ի սկզբանե ասել էի, որ ադրբեջանական անցակետից օգտվելու հաջորդ քայլին ավելի վատ երեւույթներ են լինելու, մենք չպետք է օգտվեինք այդ անցակետից: Բայց սկսեցին օգտվել, տեսանք հետեւանքը: Անգամ մեկ շաբաթ առաջ առաջարկել էի, որ երբ 15-20 ռուսական ուղղաթիռ է մտնում Արցախ, թող դատարկ չգնան, մարդկանց ուղղաթիռով տեղափոխեն: Միեւնույնն է, ցուցակները ներկայացվում են Ադրբեջանին, իրենց համար ի՞նչ տարբերություն, թե ինչո՞վ կտեղափոխեն: Ինչո՞ւ գոնե այդ հարցը չեն քննարկում: Գոնե այդ դեպքում անվտանգությունն արդեն 100 տոկոսանոց կապահովվի:

«ՀԱՐՑ Է ԾԱԳՈՒՄ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ ՊԼԱՆԱՎՈՐԱ՞Ծ ԵՆ ԱՅԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՈՒՄ»

— Կարծում եք` Ադրբեջանը հատուկ ցուցակ ունի՞, թե ում ձերբակալի, ում` ոչ: Արդյոք առեւանգված տղաներին միանգամից կարողացել են նույնականացնել սոցցանցերում շրջանառվող տեսանյութի հետ, որտեղ նրանք կոշիկներն են սրբում ադրբեջանական դրոշի վրա, թե՞ «հուշարարներ» ունեն:

— Արցախում 30 տարվա ընթացքում երեխայից սկսած մինչեւ ամենատարեցը մարդ չկա, որ Ադրբեջանի նկատմամբ դժգոհություն ներկայացրած չլինի: Ամեն մեկն էլ մի ձեւով իր դիրքորոշումը հայտնել է. մեկը դրոշն է տրորել, մյուսը մի ուրիշ բան արել: Ադրբեջանցիներն ավելի վատ քայլերի են դիմում: Այնպես որ, Ադրբեջանը միշտ էլ պատճառ կգտնի ձերբակալելու յուրաքանչյուր հայի: Պարզապես, սրանով նրանք ամեն կերպ ցույց են տալիս, որ ով էլ լինես, եթե հայ ես, ուրեմն` մինչեւ վերջին մարդուն էլ, անգամ երեխային էլ նվաստացնելու են: Առաջ ասում էին, թե ձերբակալում են միայն պատերազմի մասնակիցներին, հիմա արդեն իրենց մասին վատը խոսելու համար էլ են ձերբակալում: Ադրբեջանը մեր թշնամին է, հասկանալի է, բայց ես ուզում եմ հասկանալ, թե մեր իշխանությունն ու կառավարությունն ինչո՞ւ էր մեզ նվաստացնում, ինչո՞վ էր տարբերվում Ադրբեջանից, երբ նույն գործողություններն էր անում: Եթե դու իշխանություն ես, ամեն ձեւով պետք է անվտանգություն ապահովես, դու գիտես այդ վտանգների լրջությունը, ինչո՞ւ ես թույլ տալիս այդ գործընթացը: Ինչո՞ւ իշխանությունը չէր ասում` ժողովո՛ւրդ, այստեղ վտանգներ կան, ռուսները մեզ զգուշացրել են, որ իրենք չեն կարող երաշխավորել անվտանգությունը, կարող է առեւանգման դեպքերը կրկնվեն: Այդ դեպքում թող ժողովուրդն ընտրեր` ուզո՞ւմ է գնալ այդ անցակետով, թե` ոչ:

— Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարության նիստում ասաց, որ «Ադրբեջանը Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ներկայությամբ շարունակում է Լեռնային Ղարաբաղի հայությանը սովահարության միջոցով ցեղասպանության ենթարկելու քաղաքականությունը»: Ըստ նրա` դրա հիմնական նպատակն է ԼՂ տարածքն ազատել հայերից, եւ այս հրեշավոր ծրագրի զարգացման սցենարներից մեկն այն է, որ Ադրբեջանը ծրագրում է հումանիտար ճգնաժամի ամենասուր հատվածում միակողմանիորոն բացել Լաչինի միջանցքը, այսինքն՝ ԼՂ-ից թույլատրել մարդկանց ելքը եւ թույլ չտալ նրանց վերադարձը: Ի՞նչ կասեք այս մասին:

— Մի բան կարող եմ ասել՝ վերջին ժամանակներն ուսումնասիրել եմ թե՛ Նիկոլ Փաշինյանի ասածները, թե արցախյան իշխանության կողմից մեկումեջ հանրության մեջ բացթողնված մտքերը: Ես իրենց չեմ համարում, որ իրենք շատ խելոք են կամ Նաստրադամուսն են, որ իմանան` ինչ է լինելու: Բայց ինչ ասում են, մի քանի օրից իրականանում է: Հետեւապես, իմ մեջ հարց է ծագում՝ Ադրբեջանի հետ միասին պլանավորա՞ծ են այդ գործողություններն անում: Եթե ոչ Նիկոլ Փաշինյանը, ապա իր շրջապատում կան թուրքամետ, սրիկա անձնավորություններ, որոնք առավոտից իրիկուն այս ժողովրդին ամեն կերպ փորձում են շեղել, ամեն ինչ անում են, որ իրենց մեղքերն ուրիշների վրա գցեն` լինեն ռուսները, թե թուրքերը, եվրոպացիները: Դրա փոխարեն` թող իրենք իրենց պարտավորությունները կատարեն ժողովրդի նկատմամբ: Այնպիսի տպավորություն է, որ սրանք հենց զոռով են ժողովրդին այս օրը գցում:

— Ի դեպ, վերջին օրերին բավականին բարդ էր կողմնորոշվել, թե Արցախում տեղի ունեցող հավաքներից որո՞նք էին ինքնաբուխ, որո՞նք հենց իշխանության կամ այլ ուժերի կողմից կազմակերպված ու ուղղորդված: Ի վերջո, ի՞նչ ներքաղաքական ինտրիգներ կան, որոնք անգամ այս իրավիճակում հետին պլան չեն մղվում:

— Քաղաքական դաշտում շատերի մոտ առաջնահերթությունն ամենեւին էլ Արցախի փրկությունը կամ Արցախի ժողովրդի շահերը պաշտպանելը չէ: Ով ինչ անում է, առաջին հերթին իր շահերի մասին է մտածում: Չգիտես էլ, թե դրանց հետեւում ովքեր են կանգնած: Ամեն դեպքում, շատերն ինքնուրույն որոշումներ չեն կայացնում, ունեն ինչ-որ ղեկավարներ, որոնցից ուղղորդվում են: Նրանց լսելով, նրանց հետ շփվելով` տեսնում ենք, որ մեծամասնությունն իրենց մտքերը չեն, ինչ-որ մեկն աշխատում է իրենց վրա: Օրինակ` երեք առեւանգված երեխաների հետ կապված, հրապարակում հավաքվել էր բավականին ժողովուրդ, եւ գլխավոր դերերում  Արթուր Օսիպյանն ու Տիգրան Պետրոսյանն էին` մարդիկ, որոնք առավոտից իրիկուն Արայիկ Հարությունյանի հետ կապ ունեին, օրը հինգ անգամ մտնում էին նրա մոտ, դուրս գալիս: Իսկ հետո ժողովրդի հետ կոչով դիմում էին նախագահին ու իշխանությանը: Դուք առավոտից իրիկուն այդ իշխանության հետ շփվում եք, տալիս-առնում եք, էլ ինչի՞ եք գալիս հավաքներին ժողովրդի հետ միասին դիմում կառավարությանը, ինձ համար սա անհասկանալի էր:

«ԵԹԵ ԱԿՆԱՅՈՎ ԸՆԴՈՒՆԵՆՔ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ, ԿՍՏԱՑՎԻ, ՈՐ ՄԵՐ ՊԱՅՔԱՐԻ ԻՄԱՍՏԸ ԿՈՏՐԵՑԻՆ»

— Ակնայի (Աղդամ) անցակետից որեւէ բեռնատար` լիներ ադրբեջանական, ֆրանսիական, թե հայկական, այդպես էլ մուտք չգործեց: Այդուհանդերձ, որքանո՞վ արցախահայության համար ընդունելի կարող է դիտարկվել ոչ ադրբեջանական հումանիտար օգնություն հասցնելը` Ակնայի անցակետով:

— Արդեն 9-րդ ամիսն է` ժողովուրդը դիմադրում է, եւ ամենքի մեջ մտել է այն գիտակցումը, որ Արցախի պետականության եւ անկախության լինելության համար սովին էլ  պետք է դիմանանք, ամեն դժվարությունների էլ եւ պատրաստ ենք դրան: Հիմա 9 ամիս հետո մեզ գալիս են եւ ուրիշ միտք են տալիս, թե` ժողովուրդ, Ակնայից էլ ճանապարհ կա: Այս ճանապարհով միշտ էլ առաջարկներ եղել են, բայց չենք ընդունել, որովհետեւ մեր խնդիրն ուտելիքի հետ կապված հարց չէ: Այսօր եթե ընդունեցինք այս ճանապարհով որեւէ հումանիտար օգնություն, կստացվի, որ մեր պայքարի իմաստը կոտրեցին: Հենց դրա համար էլ փակել են ճանապարհը, որ մեզ հասցնեն այս օրվան: Ինչպե՞ս կարելի է այս ժողովրդի կամքը կոտրել: Ով ինչ ուզում է ասի` մենք հստակ ասում ենք, որ մի ճանապարհ ունենք մայր Հայաստանի հետ` Բերձորի ճանապարհն է, որը պետք է բացվի: Բոլոր փաստաթղթերում սա ամրագրված է, ինչո՞ւ են մեզ շեղում մեր պայքարից: Թող ժողովրդի պայքարը ոչ մեկը չսեփականացնի եւ մեր փոխարեն էլ որոշումներ չընդունի: Սա է մեր ընտրությունը: Այսօր ամբողջ աշխարհը խոսում է մեր մասին, բայց ոչ մեկը չի հարցնում ժողովրդի կամքը, թե մենք ի՞նչ ենք ուզում, ինչի՞ կողմնակից ենք: Այստեղ ապրողները մենք ենք, եւ մե՛նք պետք է որոշենք` որն է մեզ հարմար ու ձեռնտու:  Ինչո՞ւ են մեզ ստիպում, թե ումից ինչ ընդունենք, ինչ ուտենք,  վաղն էլ կարող է ասեն` ամեն ամիս մի կգ ոսկի պետք է տաք, բայց հինգերորդ ամիսը գալու են մեզ մորթեն: Մենք լավ գիտենք ադրբեջանցիների ատելությունը հայության նկատմամբ: Հարցն ամենեւին էլ Ակնայի ճանապարհի բացումը չէ, այլ դրա հետեւանքներն են, թե ինչի են հանգեցնելու: Այս հարցում մենք մտավախություններ ունենք: Դրա համար ավելի լավ է չհամաձայնվենք, քան համաձայնվենք ու ժողովրդի 9 ամսվա կամքն ու պայքարը կոտրվի: Ժողովուրդը պատրաստ է պայքարել, բայց փորձում են ներկայացնել, թե մենք հոգնել ենք կամ սոված ենք, ուստի` էլ չի ստացվում դիմադրել: Մենք գիտակցում ենք, թե ինչ են ուզում անեն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Գործը սարքած ա․ եթե սենց մեզ հետ են վարվում, ժողովրդին տանելու են վարի տան․ Հրանտ ԲագրատյանՈՒՂԻՂ. Լվովյան փողոցի բնակիչների բողոքի ակցիան` քաղաքապետարանի դիմացՏարադրամի փոխարժեքնեը մարտի 4-ինԵ՞րբ է այս տարի նշվելու ԾաղկազարդըԱդրբեջանցի վանդալների թիրախում է հայտնվել Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր ՏաճարըԱդրբեջանի ՄԻՊ-ը միջազգային հանրությանը կոչ է արել «լուրջ ճնշում գործադրել Հայաստանի վրա»ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց էՄեծ է նոր ռոմանտիկ հարաբերություններ սկսելու գայթակղությունը. մարտի 4-ի աստղագուշակԼույս չի լինիՌԴ-ի հետ հարաբերությունների նշաձողի իջեցումը հետևանքներ կունենաՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանովՄարտի 8-ին Երևանի հասարակական տրանսպորտում կանանցից գումար չի գանձվիՄարտի 4. Օրվա խորհուրդ. Պահք օր 22Ստեփանակերտում քանդում են Արցախի ԱԺ շենքը Այսօր պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հունաստանի ազգային պաշտպանության նախարարըԲաքվի հեռուստատեսության ռեպորտաժ է ներկայացրել՝ աջակցելով ուկրոնացիների կողմում կռվող ադրբեջանցի զինյալներին (Տեսանյութ)Ժիրինովսկու հերթական մարգարեական ելույթը (Տեսանյութ)Ռուսական բանակը Չասով Յար տանող ճանապարհին գրոհում է Իվանովսկոյեն և Բոգդանովկան (Քարտեզ)Բունդեսվերի գեներալները Գերմանիային ներքաշում են Ռուսաստանի հետ պատերազմի մեջ. Die WeltwocheՈչնչացվել է ամերիկյան երրորդ «Abrams»-ը. ինչ է դա նշանակում (Տեսանյութ)Ընթանում են շուրջօրյա ծանր մարտեր Օրլովկա-Տոնենկոե-Բերդիչի հատվածում (MAP)Ռուսաստանն այս տարի հաղթանակով կավարտի ՀՌՕ-ն. ՍլուցկիԵս ձեզ «ամո՛թ» չեմ ասում, թեպետ մեծ դժվարությամբ, բայց կաղոթեմ ձեզ համար. Ալլա Հակոբյանի արձագանքը՝ Արմեն ԱյվազյանինԲայդենը հրաժեշտի ժամանակ համբուրել է Իտալիայի վարչապետին (տեսանյութ)Հռոմի պապն աշխարհին զինաթափման կոչ է արելՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՄատուցվել է Սբ Պատարագ՝ հիշատակությամբ «Տնտեսի» առակիՄինչեւ ուկրաինական պատերազմը Նիկոլը Պուտինին դուր գալու համար ջանք ու եռանդ չէր խնայում. Շարմազանով«Նոր դիվանագիտական ​​թրենդ». Բայդենը համբուրել է Իտալիայի վարչապետի գլուխը (տեսանյութ)Պակիստանի 24-րդ վարչապետ է դարձել 72-ամյա Շեհբազ ՇարիֆըՔննարկել ենք Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը խոչընդոտող խնդիրներըԲաքուն կրկին մեղադրում է Երևանին ականապատ տարածքների քարտեզները չտալու մեջ«Հուսով ենք՝ Երևանը գիտակցում է այս նախագծի ողջ օգուտը». Ալիևի ներկայացուցիչԳերմանիան պատրաստվում է ՌԴ-ի հետ պատերազմի. Մեդվեդևը՝ գերմանացի զինվորականների խոսակցության մասինՀՀԿ երիտասարդները մասնակցում են Սոչիում անցկացվող միջազգային փառատոնինԻնչպես ներկել ձվերը քրքումով 2024 թվականի Զատիկի համարԵկեղեցու կողքով անցնելիս անպայմա՞ն է խաչակնքելՀայաստանի ո՞ր գյուղերն է այս կամ այն կերպ վերահսկում Ադրբեջանի ԶՈւ-նԵրևանի կենդանաբանական այգում ապառաժ քարերը պոկվել ու թափվել են պոնիների պահման տարածքԿենդանակերպի 3 նշան, որոնց կյանքը մարտի 1-ից կտրուկ կփոխվիՌԴ և Թուրքիայի արտգործնախարարներն անդրադարձել են Կովկասում խաղաղության գործընթացին Շուտով կզրկվենք նաեւ Հայրենիք գաղափարից, իհարկե եթե՝ ինչպես 30 տարի առաջ, հանդուրժենք ու չընդվզենք. Ալլա ՀակոբյանԲիլ Գեյթսը, Ռիհաննան, Ցուկերբերգը` Ասիայի ամենահարուստ մարդու որդու նախահարսանեկան երեկույթինՍթափվեք, Փաշինյանը դավաճան է եւ տանում է Հայաստանն ամբողջովին ոչնչացման. Մարգարիտա ՍիմոնյանԿանանց զբաղվածության առումով աշխարհում առաջին տեղում Հայաստանն էԱնի Կարապետյանի գործով դատական նիստը տեղի կունենա մարտի 4-ինՀունաստանը զորք չի ուղարկի Ուկրաինա. ԱԳ նախարար29 ԱՄՅԱ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԳՈՌ ԵՐԻՑՅԱՆԸ ռինգում որևէ պարտություն չի կրելԸնդդիմադիր համարող կուսակցություններն ու անձինք չե՞ն ուզում ցույց տալ, որ համաձայն չեն Արեւմուտքի հրահանգով իրականացվող հակառուսական քայլերի հետ. ԱյվազյանRubymar նավըը խորտակվում է հուսիթների հարվածից հետո (Տեսանյութ)

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$
Ամենադիտված
Ереван погода