Քեզ ձայն տվողն էլ պետք է հիվանդ լինի, որ հավատա անկեղծությանդ. Խուրշուդյանը՝ Թանդիլյանին
Ներքաղաքական
«Մանե Թանդիլյան, ամենապատասխանատու պահին առողջական խնդիրների հետ կապված բացատրությամբ հրաժարվեցիր թիմիցդ, իսկ հետո առողջացար նոր թիմով ու նոր կապերով… Այսօր քաղաքացին ո՞ր արժանիքիդ համար պետք է քեզ ընտրի, եւ մի՞թե ընտրվելուց հետո նորից չես հիվանդանա ու երեւանցուն չես թողնի մենակ՝ իր խնդիրներով հանդերձ… Քեզ ձայն տվողն էլ պետք է հիվանդ լինի, որ հավատա անկեղծությանդ…»,- գրել է հասարակական գործիչ ՄԱՄԻԿՈՆ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆՆ՝ անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանին: