Ալեքսանդր Պետրակովը հեռացվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից «ՀԵՐՈՍԱԲԱՐ ԶՈՀՎԵԼ Է ՄԱՐՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ, ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԻ ՀԱՐՎԱԾԻՑ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԿԱՐԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Հյս. Մակեդոնիայից կրած պարտությունից հետո Պետրակովը հանես է գալիս ասուլիսով(տեսանյութ) Կուրսկում` Պլեխովոյի մատույցներում ռուսական ուժերի հարձակման կադրերը Համեմատեք Սերժ Սարգսյանի բանակցային փաթեթն ու Փաշինյանի բերած աղետը։ Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը հրաշալի խաղակեսից հետո գոլեր ընդունեց ու պարտվեց Հյս. Մակեդոնիային(տեսանյութ) Իրանը պատրաստ է պատերազմի․ ԱԳ նախարար Խորհուրդ եմ տալիս հաճախ լինել եկեղեցում. Հենրիխ Դանիելյան Աստված ասել է՝ պետք է քրտնես, հիմա, թե տրենաժորի վրա կքրտնես, թե տառապելուց կքրտնես․ Փաշինյանն Աստվածաշունչ է մեկնաբանել Հիմա էլ ուկրաինացի զինվորները պետք է զոհվեն հանուն Հարիսի վարկանիշի. Ուկրաինական աղբյուր

Կատաստրոֆիկ վիճակ է լինելու, եթե մի փոքր էլ այսպես շարունակվի. իրավիճակը` Մարտունիում

Հասարակություն

Արդեն շուրջ 8 ամիս է Արցախի կյանքի ճանապարհը՝ Բերձորի միջանցքը շրջափակված է Ադրբեջանի կողմից: Մարդիկ կանգնած են ցեղասպանվելու վտանգի առաջ, սպառվում են դեղերը, պարենը, հիվանդանոցներում կա բուժծառայությունների որակյալ մատուցման խնդիր, հիվանդներին չեն կարողանում տեղափոխել Հայաստան:

ՆԱՏԵԼԼԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ապրում է Մարտունի քաղաքում, տնտեսագետ է, աշխատում է բանկում եւ ունի խանութ, շրջափակման ծանր բեռը նրա կողքով էլ է անցնում, ունի երկու զավակներին պահելու, կերակրելու խնդիր:

«Ունեմ երկու որդի` հինգ եւ վեց տարեկան, ապրում եմ թոշակառու ծնողներիս հետ, աշխատում եմ բանկերից մեկի՝ Մարտունու մասնաճյուղում՝ որպես սպասարկման բաժնի պետ», - «Իրավունքի» հետ զրույցում պատմում է արցախցի մեր հայրենակիցը, ով կենաց մահու պայքար է մղում՝ թշնամու անօրինական գործողությունների հետեւանքով Արցախում ստեղծված իրավիճակի դեմ պայքարելու ու փոքրիկներին կերակրելու համար:

Հարցին, թե մինչ շրջափակումը ինչպե՞ս է գնահատում Արցախի տնտեսական վիճակը, Նատելլան նշում է՝ լավ. «Համեմատած այսօրվա իրավիճակին, իհարկե, լավ, իսկ համեմատած մինչեւ 44-օրյա պատերազմը` ահավոր վատ: Այս պահին ահավոր իրավիճակ է, խանութները դատարկ են, հիվանդանոցներում միայն խիստ անհրաժեշտ դեպքում են անալիզները վերցնում: Ես խանութ ունեմ, որտեղ մնացել է միայն մոտ 5 կգ հնդկաձավար»:

Թե Հայաստանից այսօր որեւէ ակնկալիք ունե՞ն, նշում է, որ` այո՛, ակնկալում են աջակցություն. «Հայաստանից ակնկալում ենք, որ կօգնեն էլի, ինչպես միշտ օգնում էին, մեր մեջքին կանգնած էին: Թուրքիան միշտ կանգնած է իր Ադրբեջանի կողքին, մենք ուզում ենք, որ Հայաստանը միշտ կանգնած լինի մեր կողքին, ինչպես մենք ենք կանգնած Հայաստանի կողքին, որովհետեւ առանց Արցախի` Հայաստան չկա, նույնպես էլ առանց Հայաստանի` Արցախ չկա»:

Գնահատելով Հայաստանի կողմից իրականացվող քայլերը՝ Նատելլա Հայրապետյանը նշում է, որ ոչ թե Հայաստանը պետք է օգնի, այլ գոնե Հայաստանի իշխանությունը չասի Արցախը Ադրբեջանի կազմի մեջ է. «Իրավունք չունի նման բան ասի, մեր տեղը որոշի, որ Ղարաբաղը ում կազմի մեջ է, Արցախը միշտ եղել է, կա  ու կմնա հայկական: Միջազգային հանրությունից էլ խնդրում ենք ու ակնկալում, որ շուտափույթ բացեն ճանապարհը, որ այնտեղ թուրքի պոստ չլինի: Նույնիսկ, եթե բացեն, թուրքի պոստը էնտեղ չլինի, ամեն անգամ գնալ գալուց դա սթրես է արցախցու համար»:

Անդրադառնալով հարցին, թե կա՞ ինչ-որ միջոց թեկուզեւ սեփական խանութ մթերք առաքելու ու վաճառելու, Նատելլա Հայրապետյանը նշեց, որ մթերք ընդհանրապես չկա. «Մթերքն ընդհանրապես վերջացել է, ոչ մի տեսակի մթերք չկա, միայն բանջարեղեն, այն էլ ով հողամաս ունի, նույնիսկ չեն բերում Մարտունի վաճառելու, ասում են՝ պետք է, եկեք մեքենայով գնեք, տարեք, մեկը մյուսին ճանաչելով, օգնելով` բերում հասցնում ենք՝ գնում ենք: Անգամ Ստեփանակերտում չկա ապրանք, որ բերենք վաճառենք: Խանութները դատարկ են, հացի փռերի մոտ հերթեր են, բայց խանութներ հասցնում, բերում են, ով ի վիճակի չէ փուռ հասնելու, գոնե խանութներից գնեն: Մարտունիում, ինչպես Ստեփանակերտում  է, հացի խնդիր չկա, շատ համեղ հաց է, տեղական ալյուրով, ալանի հաց է, որովհետեւ աղը վերջացել է: Ոչ մի բան չկա, կատաստրոֆիկ վիճակ է լինելու, եթե մի փոքր էլ այսպես շարունակվի»:

Տիկին Նատելլան նշում է, որ ցանկանում են Արցախում ստեղծված իրավիճակի ու խնդիրների մասին բարձրաձայնվի, որպեսզի Արցախը ճանաչվի որպես հանրապետություն, ոչ թե Լեռնային Ղարաբաղ կամ ոչ թե Ադրբեջանի կազմի մեջ լինի:

«Դա աբսուրդ է, Արցախը միշտ եղել է հայկական:Արցախի ժողովուրդը, ինչպես երկրագնդի ցանկացած ազգի մարդ, իրավունք ունի պաշտպանելու իր իրավունքները: Իսկ մենք հիմա անպաշտպան ենք, մեզ պաշտպանող չկա, մնացել ենք անտերի պես, կարծես, ամբողջ աշխարհը կույր լինի, չի տեսնում, որ 120 հազար մարդ, որից 30 հազարը երեխաներ են, հղի կանայք, թերսնվում են: Ահավոր է այստեղի վիճակը, երեխաները սովորական կոնֆետ են ուզում ՝ չկա, սովորական դոշաբով կոնֆետ անգամ չկա: Մրգերից ձմերուկ ու սեխ է: Ձմերուկը 350 դրամ է, սեխը` 1000 դրամ: Երեխեքը կարծես զգան, որ միրգ չկա, չեն էլ ուզում, որ ասեն՝ մամա, ծիրան եմ ուզում, չեն էլ տեսել»,- նշում է տիկին Նատելլան եւ հավելում, որ եթե այսպես շարունակվի, անգամ մանկապարտեզները կարող են փակվել, քանի որ ուտելու բան չի լինելու:

«Չնայած Մարտունի քաղաքում ովքեր որ բոստանաբանջարեղենային բաներ ունեն, օգնում են մանկապարտեզին, մեկը կարտոֆիլ է բերում, մեկը՝ լոբի, մյուսը՝ պոմիդոր ու վարունգ, որ երեխաները վիտամիններ ստանան: Դպրոցների համար դեռ չգիտենք՝ ինչպես ենք գրենական պիտույք հայթայթելու, չկա, հասարակ կապույտ գրիչ չկա, անձամբ ես խանութներում նայել եմ, մի քանի կապույտ գրիչ կար, այն էլ գնել ենք, հագուստ է պետք, պայուսակ: Բոլոր ծնողները մտածում են, թե ինչ է լինելու, բայց առաջնայինն այն է, որ կռիվ չլինի, չկրակեն, ճանապարհը բացեն, ու ինչպես առաջներում, հանգիստ գնանք-գանք Հայաստան` առանց թուրքի պատկերը տեսնելու, առանց անցակետի», - ասաց մեր զրուցակիցը:

Ըստ Նատելլա Հայրապետյանի, արցախահայությունը, ճիշտ է, կոտրված է, բայց չի հանձնվում. «Մենք բոլորս պատրաստակամ ենք կանգնելու մեր հողի համար: Գազ չունենք, լույսը օրվա ընթացքում անգամ վեց ժամ չունենք, ջուրը մի օր կա, մի օր չկա, անընդհատ անջատվում է, դեղերի պահով եւս ահավոր վիճակ է: Մարտունեցիներս մեկս մյուսին օգնում ենք` ով ինչով կարողանում է: Ո՛չ քոչարյանական եմ, ո՛չ սերժական, ո՛չ էլ փաշինօղլիական, ինձ համար մեկ է, թե ով է նստած աթոռին, ինձ համար կարեւորն այն է, որ մենք հանգիստ ապրենք մեր հողում, մեր երկրում, մեր հողն ու ջուրը վայելենք, մեր երեխեքի ուրախությունը վայելենք: Երեկոյան դուրս ենք գալիս ման գալու, երեխեքը անօդաչու են տեսնում, վախենում են, իմ երեխաները փոքր են, չեն հասկանում, ասում են՝ մամա, սամալյոտա՞, ասում եմ` հա՛, բայց մի քիչ մեծ երեխաները ձայնից վախենում են` մինչեւ հասկանում ենք մե՞րն է, թե՞ մերը չէ, ի՞նչ իմանանք` մերն է, թե՞ թշնամունը: Ամեն դեպքում, ամեն ինչի համար շնորհակալ ենք, շնորհակալ ենք, որ Հայաստանը մեզ հետ է»:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ






Ալեքսանդր Պետրակովը հեռացվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից«ՀԵՐՈՍԱԲԱՐ ԶՈՀՎԵԼ Է ՄԱՐՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ, ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԻ ՀԱՐՎԱԾԻՑ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԿԱՐԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆՀյս. Մակեդոնիայից կրած պարտությունից հետո Պետրակովը հանես է գալիս ասուլիսով(տեսանյութ)Կուրսկում` Պլեխովոյի մատույցներում ռուսական ուժերի հարձակման կադրերըՀամեմատեք Սերժ Սարգսյանի բանակցային փաթեթն ու Փաշինյանի բերած աղետը։Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը հրաշալի խաղակեսից հետո գոլեր ընդունեց ու պարտվեց Հյս. Մակեդոնիային(տեսանյութ)Իրանը պատրաստ է պատերազմի․ ԱԳ նախարարԽորհուրդ եմ տալիս հաճախ լինել եկեղեցում. Հենրիխ ԴանիելյանԱստված ասել է՝ պետք է քրտնես, հիմա, թե տրենաժորի վրա կքրտնես, թե տառապելուց կքրտնես․ Փաշինյանն Աստվածաշունչ է մեկնաբանելՀիմա էլ ուկրաինացի զինվորները պետք է զոհվեն հանուն Հարիսի վարկանիշի. Ուկրաինական աղբյուր40 կիլոմետր լեռնային երթուղին անցա 3 ժամում. Փաշինյանն ատամրցութային կարգով մասնակցեցի Լեռենային հեծանվավազքի մրցաշարին (տեսանյութ)Կենդանակերպի այս նշանները կարող են ստի «հոտն առնել» մեկ մղոն հեռավորության վրա․ ո՞վ չի կարող խաբվելՄեկ ամիս ծառայած ուկրաինական զինվորը գերի է հանձնվել «գեղարվեստական ​​ֆիլմերի փորձի վրա» (Տեսանյութ)Կուրսկում շրջապատված ուկրաինական ուժերի ճակատագիրն անհայտ է. Ուկրաինական աղբյուրԿենդանակերպի 5 նշան, որոնց կյանքը կփոխվի մինչև 2024 թվականի վերջՀյուսիսային Կորեան իր զինվորականներին պատերազմի է ուղարկում ուկրաինացիների դեմ. Արեւմտյան լրատվամիջոցներ «Որտեղ հաց, այնտեղ կաց». ՀՀ սոցիալ-հոգեբանությունը».Նիկոլ Փաշինյանն այս խորագրով բանախոսություն է ունեցելԲոլորը ցանկանում են՝ կրկնենք վրացիների նվաճումը կամ գոնե պայքարենք դրա համար․ ԲերեզովսկիՆեթանյահուն Գուտերեշին կոչ է արել ՄԱԿ-ի խաղաղապահներին անհապաղ դուրս բերել ԼիբանանիցԻրանը հայտարարել է իր պաշտպանության հարցում «կարմիր գծեր» չունենալու մասին «Հեզբոլլահ»-ը հրեաների համար սուրբ օրը 320 ռեակտիվ արկ է արձակելԱշնանային սննդակարգի հինգ ոսկե կանոն«Կանգնե'ք, չշարժվե'ք». Փաշինյանն ու նրան ուղեկցող շարասյունը Ապարանից վերադառնում են Երևան60-ամյա Մոնիկա Բելուչին՝ Lumière կինոփառատոնի կարմիր գորգին (լուսանկարներ)Կայծակը հարվածել է Թուրքիայի հյուսիս-արևելքում գտնվող օդանավակայանին․ կան տուժածներՁերբակալվել է Աշոտ ԳրիգորյսնըՕդի ջերմաստիճանն ամբողջ հոկտեմբերինՄեկօրյա սննդակարգ կամ բեռնաթափման օրԱրևմուտքի «տաք գլուխներին» ՌԴ միջnւկային դոկտրինի հետ կապված ազդանշան է հասել. ԼուկաշենկոՌուս հեռուստահաղորդավարուհի Եկատերինա Անդրեևայի աթոռը կոտրվել է եթերի ժամանակՈվ է այսօր զոհված 18-ամյա զինվորըԲացվում է գաղտնիքների վարագույրը. Լուսնի 11-րդ օրն էՀայտնի է Դավիթ Ռաֆայելյանի մահվան պատճառըԱյսօր Երևանը երևանցու, Երևանի քաղաքային իշխանության ամենօրյա հոգացության կարիքն ունիԿալիֆոռնիայում Medicare-ից խարդախությամբ ավելի քան 54 մլն դոլար ստանալ փորձող հայերը ձերբակալվել ենՍպասվում է կարճատև անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի Հայաստանը միացել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի վրա հարձակումները դատապարտող երկրների համատեղ հայտարարությանը (լրացված)Եթե շրջես կտավը, ապա հակառակ կողմում կտեսնես կոդերը. ՇակարտՄարբուրգի վիրուս. որո՞նք են ախտանիշները, բուժումըԱհասարսուռ դեպք.16-ամյա աղջնակը իր տան ննջասենյակի պահարանում նամակ է թողել. կասկածյալը նրա հետ սովորում է նույն դպրոցումՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Ներսիսյանի շնորհավորանքը՝ «Իրավունք»-ի 35-ամյակի առթիվՄեկ զոհ, 9 վիրավոր. Թենեսիի ​​համալսարանի շրջանավարտների ​​շքերթից հետո փոխհրաձգություն է տեղի ունեցելHuman Rights Watch- ն ահազանգում է. Բաքվում COP 29-ի մասնակիցների անվտանգությունը երաշխավորված չէՇՏԱՊ. Հայտնաբերվել է զինծառայող Աղասի Դալլաքյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆՄի հարց ունեմ քեզ, քաղաքս. Ինչո՞ւ այդքան քիչ արտացոլվեցիր մեր գրականության մեջ. Դավիթ ՄուրադյանԵրևանն իր շենքերի վրա կպահպանի մեր ձեռքերի հետքերը, փողոցները կհիշեն մեր քայլերը. Ալեն ՍիմոնյանԿենդանակերպի 3 նշան, ում համար աշնանը նոր կյանք կսկսվի․․․Աշունը Ձեզ համար անակնկալներ է պատրաստելՀայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպման տոմսերը հնարավորր է ձեռք բերել նաև առցանցՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՇնորհավոր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода