ԶԱՐՄԱՆՔ
ԶարմանքՀիշո՞ւմ եք հին և բարի ժամանակների «ՀԱԿմեջ անել» քաղաքական բանաձևը: Զարմանալիորեն դա ակտուալացավ նաև հիմա` բոլոր խելքը գլխին կուսակցությունները Արցախի հարցով հանդես եկան համատեղ հայտարարությամբ, իսկ ՀՀ առաջին նախագահի կուսակցությունը ՀԱԿ-ի համը հանեց: «Հայաստանի և Արցախի Հանրապետությունների քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանը» միանալու վերաբերյալ ՀԱԿ-ից հայտնում են. «Խստորեն դատապարտելով Հայաստանի իշխանությունների վարած ղարաբաղյան քաղաքականությունը, հայտնելով մեր համերաշխությունը Արցախի ժողովրդի քաջարի պայքարին, միջազգային հանրությունից ակնկալում ենք խաղաղության հաստատման բանակցություններում հաշվի նստել նրա արդարացի պահանջների հետ, ինչպես նաև շուտափույթ կերպով. լուծել Ղարաբաղի բնակչության հումանիտար խնդիրները, ապահովել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձը և երաշխավորել Լաչինի միջանցքի անխափան և անվտանգ գործունեությունը: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հայ Ազգային Կոնգրեսը չի կարող միանալ միջազգային իրավունքի տեսակետից մի շարք կետերով խոցելի՝ «Հայաստանի և Արցախի Հանրապետությունների քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանը»: Իյա՛, իրո՞ք... Այդ ինչո՞վ է «խոցելի», թե՞ հազիվ հասավ Լևոն Ակոպիչի պատկերացումները կյանքի կոչելու պահը:
Զարմանալի և զարհուրելի իրողություն` այն բանից հետո, երբ սարքվեց սադրանք կապիտուլյանտի որդի Աշոտի իբր «առևանգման» պատմությունով, նիկոլական քարոզչամեքենան սկսեց զոհված զինվորների ծնողների և անգամ Եռաբլուրի գերեզմանների հասցեին ամենասրբապիղծ հայհոյանքների տարափ լցնել համացանց: Այդ գարշարշավին մասնակցեցին և՛ իրական չհայ և չմարդ ժեխեր, և՛ բազում ֆեյքեր: Ու պարզվեց նաև, թե ինչպիսի նենգությամբ են գործում խունտայի սպասավորները... Այսպես, Լոս Անջելեսում ապրող ԱՐՍԵՆ ԳՅԱԳՈՒՆՑԸ հայտնաբերեց, որ զայրացած արձագանքներ է ստանում մեր հայրենակիցներից, թե իբր հայհոյել է զոհվածների գերեզմանները: Քաղաքացիական ակտիվիստ Հայկ Աթոյանը գնաց այդ պատմության հետքերով, և պարզվեց, որ Արսենի նկարով ֆեյսբուքյան ֆեյք են սարքել ու հենց այդ ֆեյքով գրել սրբապիղծ հայհոյանք զոհվածների գերեզմանների հասցեին` հարուցելով և՛ հայրենաբնակ, և՛ սփյուռքաբնակ հայերի վրդովմունքի ալիք: Դե տեսեք այս անասնաբարո խունտայի գործելակերպը` ռեալ հայ մարդկանց նկարներով ֆեյք էջեր սարքել ու այդ էջերով պղծագույն հայհոյանքներ տարածել` այդ մարդկանց էլ դարձնելով թիրախ: Հիրավի սատանայական գործելակերպ` և՛ պղծություն լցնել համացանց, և՛ ձեռի հետ ատելություն հրահրել հայերի միջև...
Իսկ Տելեգրամի տիրույթում կա ոմն ՄԱՐԻԱ ՊՈՂՈՍՅԱՆ, ով վարում է «Девушка с ружьём» Տելեգրամ ալիքը, և ձևանալով հականիկոլական, նաև համացանցի աղբանոցներից հավաքում է վայրահաչություններ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին, դրանք լցնելով իր Տելեգրամ ալիքը: Ի դեպ զարմանալի, տիպիկ նիկոլական բնավորություն ունի` հարբած կառապանի պես հայհոյել ցանկացածին, ով կհանդգնի չհամաձայնել իր հետ... Բավական եղավ նրա մոտ մեկնաբանություններում զետեղել երկու սքրինշոթ, որոնք նրա դուրը չեկան, որպեսզի ընկնի հիստերիայի մեջ և հայհոյախառը խոստովանի, որ 2018-ին մասնակցել է Նիկոլի ցույցերին ու լավ է արել, և կմասնակցի ցանկացած ցույցի թեկուզ 1000 անգամ, միայն թե դա ուղղված լինի Սերժ Սարգսյանի դեմ: Զարմանալի է, բայց փաստ` Տելեգրամում շատ ակտիվ այդ կերպարանքը Սերժ Սարգսյանին ատում է ավելի շատ, քան Նիկոլին: Աղջիկ ջան, հականիկոլական մի ձևացիր, լավ էլ նիկոլական ես...
Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ