Մենք պետք է կառուցենք այնպիսի պետություն, որտեղ մարդը սեփական աշխատանքի, գիտելիքների ու ունակությունների հաշվին կհասնի հաջողությունների․ Մհեր Ավետիսյան
Ռուս-հայկական գործարար խորհրդի վարչության նախագահ Մհեր Ավետիսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայիսի 1-ի՝ Աշխատանքի եւ աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ:
«Շնորհավորում եմ բոլորիս՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ։
Այսօրվա խորհրդի տրամաբանության մեջ ցանկանում եմ ընդգծել, որ մենք պետք է կառուցենք այնպիսի պետություն, որտեղ մարդը սեփական աշխատանքի, գիտելիքների ու ունակությունների հաշվին կհասնի հաջողությունների և դա ըստ արժանավույնս գնահատված կլինի և՛ իր կողմից, և ՛ հասարակության, այլ ոչ՝ բարեկամի, ծանոթի կամ փողի։
Շնորհավոր մայիսի 1», - նշել է նա։