Փոխարժեք: $ , ,
ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ կորուստների է դատապարտված Ուկրաինան «Այրել ամեն ինչ». Ավդիիվկայից փախուստի ցնցող մանրամասներ. Welt ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Թող ես լինեմ այսպիսի առեղծվածային ավագանի. Նանա Սարգսյան ՌԴ դեսպանատունը բողոքի նոտա է հղել Պետդեպին՝ Բայդենի՝ Պուտինի հասցեին հնչեցրած վիրավորանքների համար Ֆրանսիայի պաշտպանության նախարարը ժամանել է ՀՀ Մեր երեխաները շուրջ 12 տարի գնում են դպրոց. դա ժամանակ է, որը մենք վերցնում ենք մեր երեխաներից․ Ժաննա Անդրեասյան Ռուսական ուժերը Բախմուտից ներխուժել են Կրասնոյե. ընթանում է թեժ մարտ (MAP) ՀՀ-ն հնագույն ժամանակներից «կադաստրի» թուղթ ունի, նաև՝ «անձնագրի» նկար՝ իրանական կայսրությունում Նավալնիի ներկայացուցիչը հայտարարել է՝ նա մահացել է բնական պատճառներով

Մեր ազգին օդ ու ջրի պես հարկավոր է բարձր տրամադրություն. առաջնախաղ՝ Պարոնյանի բեմում

Մշակութային

Թեպետ բանալին երկուսի համար էր, բայց միեւնույն բնակարանում հայտնվեցին միանգամից երեք սիրեկան, սիրեկանների կանայք, եւ, իհարկե, այս ողջ խառնաշփոթը ստեղծած հերոսուհու ընկերուհին, ով միայն էլ ավելի թեժացրեց իրավիճակը: Մի խոսքով՝ իսկական հիվանդանոց կատաղի սիրառատ դրվագներով: Այսպիսին էր Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում բեմ բարձրացած երկու գործողությամբ նոր սիրային կատակերգությունը, որի առաջնախաղը լիաթոք ծիծաղներով ու բուռն ծափերով ընդունվեց հանդիսատեսի կողմից:

«Իրավունքի» հետ զրույցում բեմադրիչ ԱՆՈՒՇ ՍԱՐԳՍՅԱՆԸ փակագծեր բացեց, թե ինչ երկար ու բարդ ճանապարհ է անցել ներկայացումը:

- Նախ անդրադառնանք ներկայացման հիմքում ընկած պիեսի ընտրությանը, որը, կարծես թե, առաջին անգամ է բեմադրվում թատրոնում…

- Պիեսի հեղինակներն են անգլիացի գրողներ Ջոն Չեպմենը եւ Դեյվ Ֆրիմենը: Հայաստանում կոնկրետ մեզ մոտ այս պիեսը չի բեմադրվել: Այն բեմադրվել է Մոսկվայում, ուղղակի, ուրիշ անվան տակ: Այնտեղ ներկայացումը կոչվել է «День палтуса»: Այդ ներկայացման մասին ինձ պատմեցին եւ շատ հետաքրքրեց: Սկսեցի համացանցում փնտրել պիեսը, բայց ոչ մի կերպ չգտա այդ անվանմամբ պիես: Բայց քանի որ սյուժեն ինձ պատմել էին, որոշ ժամանակ հետո՝ պարզապես, նյութը ձեռքս ընկավ, կարդացի եւ հասկացա, որ նույն ստեղծագործությունն է, ընդ որում՝ պիեսի իրական անունը հենց  «Բանալի երկուսի համար» է, ինչպես եւ անվանել ենք ներկայացումը, այլ ոչ թե «День палтуса»: Երբ կարդացի պիեսը միանգամից մտածեցի, որ սա հենց մեր թատրոնի համար է: Այն այսօր շատ արդիական է՝ իր թեթեւությամբ, կոմեդիկ իրավիճակներով: Եվ որոշում ընդունեցի, որ այս գործն անպայման պետք է բեմադրեմ: Իհարկե, այն շատ երկար ճանապարհ է անցել՝  մինչեւ այսօրվան հասնելը:

- Իսկ ինչո՞վ էր պայմանավորված եւ որքա՞ն ժամանակ եք աշխատել բեմադրության վրա:

- Առնվազն երեք տարի աշխատել ենք ներկայացման վրա. որովհետեւ անընդհատ սկսել եմ եւ ընդմիջել: Երբ սկսեցի, քովիդ չկար, սկսեցինք, քովիդն էլ սկսվեց: Դադար տվեցինք, հետո երբ քովիդը զիջեց իր դիրքերը, կրկին հնարավորություն ունեցանք աշխատելու: Բայց նորից քովիդի շտամը գլուխ բարձրացրեց: Մի խոսքով՝ երկար պրոցես է անցել ներկայացումը: Էլ չեմ ասում, որ սկզբնական շրջանում այլ դերաբաշխում է եղել պիեսի համար նախատեսված: Ուղղակի դերակատարները թատրոնից այս երեք տարվա ընթացքում մեկնեցին արտերկիր եւ նոր դերաբաշխում արեցինք՝ նոր դերակատարներով: Ինչպես ռուսներն են ասում` «сотрём, снова начнём» իրավիճակում ենք եղել երեք տարի անընդմեջ:

- Ո՞րն է ներկայացման գլխավոր մեսիջը՝ եթե սիրեկան եք պահում զգույշ եւ հնարամի՞տ եղեք, թե՞ թեկուզ լինի հարբեցող, բայց հավատարիմ մնացեք ձեր ամուսնուն:

- (ծիծաղում է, - հեղինակ) Ինձ թվում է՝ վերջին տարբերակն ամենաընդունելին է մեզ համար: Ամենակարեւորն այն է, որ հանդիսատեսը բարձր տրամադրություն տանի այս ներկայացումից, որովհետեւ այսօր մեր ազգին այն օդ ու ջրի պես է հարկավոր, որպեսզի մեր ժողովուրդը կարողանա ոտքի կանգնել, մի հատ թափ տալ իրեն: Մենք էլ մեր ուժերի ներածի չափով աշխատում ենք օգտակար լինել այդ գործում մեր ազգին:

- Իսկ ովքե՞ր էին ներգրաված ներկայացման պատրաստման աշխատանքներում:

- Ասիստենտը ներկայացման եղել է Ավետիս Շահինյանը: Այսքան բեմադրություններ եմ արել թատրոնում, բայց երբեք ասիստենտ ասվածը չեմ ունեցել, կյանքումս առաջին անգամ էր: Ես երիտասարդ տարիներին ինքս եղել եմ ասիստենտ, բայց ես չեմ ունեցել: Շատ շնորհակալ եմ նրան, որովհետեւ կողքիս զգացել եմ մի անձնավորություն, ով նվիրված օգնել է ինձ յուրաքանչյուր հարցում: Նա նաեւ արել է երաժշտական ձեւավորումը: Պարերը բեմադրել է Արտյոմ Գեւորգյանը, նկարիչ՝ Նելլի Բարսեղյան:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ կորուստների է դատապարտված Ուկրաինան«Այրել ամեն ինչ». Ավդիիվկայից փախուստի ցնցող մանրամասներ. Welt⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Թող ես լինեմ այսպիսի առեղծվածային ավագանի. Նանա ՍարգսյանՌԴ դեսպանատունը բողոքի նոտա է հղել Պետդեպին՝ Բայդենի՝ Պուտինի հասցեին հնչեցրած վիրավորանքների համարՖրանսիայի պաշտպանության նախարարը ժամանել է ՀՀՄեր երեխաները շուրջ 12 տարի գնում են դպրոց. դա ժամանակ է, որը մենք վերցնում ենք մեր երեխաներից․ Ժաննա Անդրեասյան«Աթլետիկո՞», թե՞ «Յուվենտուս». Transfermarkt-ի կանխատեսումը Սպերցյանի տրանսֆերի վերաբերյալ Ռուսական ուժերը Բախմուտից ներխուժել են Կրասնոյե. ընթանում է թեժ մարտ (MAP)ՀՀ-ն հնագույն ժամանակներից «կադաստրի» թուղթ ունի, նաև՝ «անձնագրի» նկար՝ իրանական կայսրությունումՆավալնիի ներկայացուցիչը հայտարարել է՝ նա մահացել է բնական պատճառներովԱրսենյանի կուսակցության շենքի մոտ ռումբ են տեղադրել․ պատգամավորն ասում է՝ չի պայթել,էլեմենտն է նստելՌուս սահմանապահները հեռացվելու են Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից․ Factor.amԱդրբեջանում գազի պայթյուն է որոտացել. կա վիրավորՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄՖՈՏՈ. «Ահա և մենք ավելի ուժեղ, ավելի միասնական, ավելի միասին». Լուսինե Թովմասյանը՝ Աշոտ Հովհաննիսյանի մասնակցությամբ ընտանեկան լուսանկար է հրապարակելԳրիգորյան Մհերը փորձել է փրկել Նիկոլի դեմքը.Yerevan TimesՍամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանը ազատ է արձակվելԼրագրողի դեմ սպանության կոչեր հնչեցրած հանցավոր խմբի նպատակը մեկն է.... ՁայնագրությունՈվ է նրան կաշառք տվել՝ կինը կնոջ թշնամի. ԲացահայտումՖրանսիայի ՊՆ ղեկավարի հետ ՀՀ կժամանեն ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչներԱլիկ Հակոբյանի կինոջ գրառումը՝ ամուսնում մասին.starnews.amՌԴ սահմանապահներն ակտիվ դեր են ունեցել Սյունիքում էսկшլացիա թույլ չտալու գործում. դեսպանՄենք կանգնած ենք մեր Եկեղեցու կողքին. Արա ԶոհրաբյանԱշխատանքը, լինի ֆիզիկական, թե՝ մտավոր, ունի գին ու այդ գինը պետք է լինի համարժեք կատարած աշխատանքի որակի. Հայտնի փաստաբանը մեր օրերի մասինԱրցախցիների ցանկացած ակտիվություն պետք է խեղդել օրոցքում. Փաշինյան նոր հրահանգ է իջեցրելՀՀ-ին են փոխանցվել խաղաղության պայմանագրի մասով Ադրբեջանի վերջին մեկնաբանությունները․ Ադրբեջանի ԱԳՆԱյցելել ենք «Քաղաքական երկխոսության էլիտար ակումբ». Սուրեն Պապիկյան«ՀՀ-ի կողմից վերջին սադրանքը» նպատակ ուներ խաթարել խաղաղ գործընթացը․ Ադրբեջանի ԱԳ նախարարԱՊՊԱ պայմանագրի կնքման համար վկայագրի «Հաշվեհամար» դաշտը սահմանվել է պարտադիր լրացման ենթակա. Հայտարարություն.NEWS.amԻրանը հունվարից Ռուսաստանին հարյուրավոր բալիստիկ հրթիռներ է մատակարարում․ ReutersԲաքվի հետ սահմանազատման աշխատանքն արդյունավետ եմ համարում, ինչ-որ բան հանձնելու հարց չենք քննարկումԱյսօր Հայաստան կառաքվի ֆրանսիական պաշտպանական սպառազինության խմբաքանակ. Le FigaroԱրևմուտքը Բելառուսի դեմ պատերազմի է պատրաստվում. ՊՆ ղեկավարԿան ամուսնացած տղամարդիկ, ովքեր անգամ չգիտեն ինչպես եւ որտեղով են սեռական հարաբերություն ունենում. Սեքսապաթոլոգը` տաբու թեմաների մասինԱյս ահաբեկչական ակտը վկայությունն է այն բանի, որ լրագրող Մարտիկը հաղթանակած է միշտ. այս գրոհի ետեւում կան պատվիրատուներ. ՀՀ առաջին ՄԻՊԱրտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիները չեն հարկվել․ օրենքի պարզաբանումՈՒՂԻՂ․ Դատարանը քննում է ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի ազատ արձակման հարցըՄխիթարյանը դարձել է 26 գոլի և 24 գոլային փոխանցման հեղինակՆաիր Տիկնիզյանը հրաժարվել է տեղափոխվել թուրքական «Գալաթասարայ»ՌԴ դեսպանը Գեղարքունիքի մարզ կատարած այցի շրջանակներում այցելել է Գանձակ գյուղի թիվ 2 հիմնական դպրոցՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազիԵթե կան մեղավորներ՝ պետք է պատժվեն․ Արցախի նախագահը՝ ՀԿԿ-ում իր հարցաքննության մասինԳայանե Զարգարյանի դեմ իրականացվող այս ահակաբեկչական գրոհը՝ կներառվի մեր կողմից պատրաստվող միջազգային զեկույցում.Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահՕդեսա, վերադարձիր տուն. ՄեդվեդևԽոպանչիներից գանձե՞լ հարկ թե՞ ոչ. Օրակարգային հարցը մեկնաբանում է բազում նախադեպային վճիռներ արձանագրած հայտնի փաստաբանը Փաշինյանի օգնությամբ հայկական հարցը սրընթաց դառնում է Թուրքիայի և Ադրբեջանի ներքին հարցը. ԱշոտյանԿառավարությունը կերկարաձգի բնակարանների և բնակելի տների ռենովացիայի ծրագիրըՖրանսիայի պաշտպանության նախարարն այսօր կժամանի Հայաստան«Աստղիկ» բկ-ում հնարավոր է կանխել կամ գոնե դանդաղեցնել տեսողության վատթարացումը

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$
Ամենադիտված
Ереван погода