Փոխարժեք: $ , ,
Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Տոնենկոե բնակավայրը Ռուսական բանակը ճեղքել է ուկրաինական պաշտպանությունը և ներխուժել Կրասնոգորովկա Ինչ էր դատական նիստի ընթացքում կարդում Նարեկ Մալյանը Օռլովկան անցել է ռուսական վերահսկողության տակ 44-օրյա պատերազմին, Նախագահ Սարգսյանը առաջիններից էր, ով ազգային համերաշխության կոչ արեց հանուն Արցախի Մեր ամբողջ ազգը չգիտի այն պարզ ճշմարտությունը, որ ԼՂ միջազգային իրավունքով չի պատկանում Ադրբեջանին. Մանասյան Արեւմուտքը փորձում է ընդլայնել հակառուսական ճակատը մեզնով. Ռուստամյան Հայ Առաքելական եկեղեցին թիրախավորելն Արեւմուտքի պատվերն է. Նահապետյան Ավանեսյանը վարվեց քերոբյանաբար Պրահայից հետո հայաստանի իշխանությունը մեկ խնդիր պետք է լուծեր. Պետրոսյան

«Ի վերջո, բումերանգի օրենքը գործում է». ԶԻՏԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է Մոսկվայի հայկական թատրոնի ռեժիսոր, դերասանուհի ԶԻՏԱ ԲԱԴԱԼՅԱՆԻ հետ:

— Որքանով տեղյակ ենք, նոր ներկայացման եք պատրաստվում, որտեղ իր դերակատարմամբ հանդես կգա ՌԴ վաստակավոր  արտիստ: Կբացե՞ք փակագծերը:

— Ներկա պահին աշխատում ենք «Սրտի մեղեդիներ» ներկայացման վրա, որը շատ հետաքրքիր ժամանակակից պիես է: Այդ պիեսում աշխատում ենք ՌԴ վաստակավոր արտիստ Ալեքսեյ Իգորեւիչ Շեյնինի հետ: Նա շատ նվիրված է մեր թատրոնին ու արդեն մեր թատրոնի անդամներից մեկն է դարձել: Մենք Շեյնինի հետ աշխատել ենք դեռեւս  «Ոտքի՛, դատարանն է գալիս» ներկայացման ժամանակ: Ու հիմա մեր միասնական ցանկությամբ աշխատում ենք «Սրտի մեղեդիներ» պիեսի վրա: Ինձ թվում է՝ հանդիսատեսը կհավանի, որովհետեւ շատ գեղեցիկ գործ է: Ի դեպ, մի քիչ բացեմ փակագծերը՝ այդ պիեսի մեջ լինելու է դասական երաժշտություն:

— Այսինքն՝ կոմպոզիտորի մասի՞ն է:

— Այո, բայց այդ պիեսում միայն մի կոմպոզիտոր չէ: Այլ լինելու է մի քանի հզոր կոմպոզիտորների դասական երաժշտություն: Պիեսի բեմադրիչը Սլավա Ստեփանյանն է: Նա այդ պիեսով ինչ-որ կարեւոր մեսիջ է ուզում ուղարկել հանդիսատեսին:

— Ո՞րն է «Սրտի մեղեդիներ» պիեսի ասելիքը:

— Պարոն Ստեփանյանն այդ մասին դեռ չի ասել: Մենք՝ դերասաններս, փորձում ենք գուշակել… Սկզբից, երբ սկսվում են փորձերը, բեմադրիչը միանգամից չի բացում իր գաղտնիքը: Փորձում է դերասաններին տալ այդ հնարավորությունը, որ դերասանը հասկանա այն մեսիջը, որն ինքն ուղարկում է տվալ ներկայացումով: Բայց հետո, իհարկե, բացում է գաղտնիքը:

— Ըստ Ձեզ, այդ մեսիջով ի՞նչ է փոխանցվում հանդիսատեսին:

— Ինձ թվում է, որ շատ գեղեցիկ մարդկային հարաբերությունների մասին է: Որովհետեւ կան մարդիկ, որոնց էգոիզմը հասնում է այն աստիճանի, որ չեն տեսնում, թե ինչ ցավ են պատճառում մարդկանց՝  գործելով միմիայն օրենքի շրջանակներում կամ, առաջին հերթին հաշվի առնելով՝ օրենքը: Բայց չէ՞ որ լինում են իրավիճակներ, որ օրենքն ուղղակի դեմ է դուրս գալիս մարդկային զգացմունքներին: Ու այստեղ մեծ հարց է առաջանում հերոսի մոտ: Ի վերջո, ո՞րն է ճիշտ՝ մնալ օրենքի խիստ սահմաններում, թե՞ երբեմն տեղիք տալ մարդկային խղճին: Այստեղ շատ կարեւոր է գտնել ոսկե միջինը: Այն ծայրահեղությունները, երբ մարդիկ ապրում են կանոններով կամ էլ՝ ընդհակառակը, միշտ առաջացնում են կոնֆլիկտներ: Եվ երբ մարդ գտնի ոսկե միջինը, այն ժամանակ կլինի ներդաշնակություն: Հիմա մեր հերոսի առջեւ դրված է այդ հարցը: Ու նա ամբողջ ներկայացման ընթացքում անցնում է այդ ճանապարհն ու սկսում է դա հասկանալ: Եվ վերջում հանգում է այն եզրակացության, որ մարդկային դրսեւորումներն օրենքից վեր են, ինչը շատ կարեւոր է: Եվ այն չի կարելի կորցնել՝ կուրորեն հետեւելով օրենքին: Իրականում էլ մարդիկ կան, որոնք խստորեն հետեւում են կանոններին, ինչը շատ գովելի է, բայց նաեւ դրա հետ մեկտեղ դու պետք է հասկանաս, որ դու մարդ ես եւ պետք է նաեւ մարդկային օրենքներին հետեւես: Չէ՞ որ այդ կանոններին հետեւելով՝ դու կարող ես կորցնել մարդկային դեմքդ: Իսկ դա շատ կարեւոր է: Յուրաքանչյուր իրավիճակում պետք է առաջին հերթին մարդ մնաս: Վերջիվերջո, երբ գնաս այն աշխարհ, քեզ չեն հարցնի, թե դու ինչ մասնագիտություն ես ունեցել, հասարակության մեջ ինչ դիրք ես գրավել կամ ինչ ազգության ես պատկանել: Միայն կարեւոր կլինի, թե ով ես դու եւ ինչ բարի գործեր ես  արել: 

— Ռուս դերասանների եւ հայ դերասանների հետ ներկայացման մեջ խաղալիս՝ ո՞րն է տարբերությունը:

Խառնվածքը… Օրինակ՝ հայ դերասաններն ավելի բաց են ու լուցկու նման միանգամից բռնկվում են: Իսկ ռուս դերասաններն ավելի զուսպ են:

— Դուք արմատներով արցախցի եք, ունե՞ք հարազատներ, որոնք այս պահին գտնվում են շրջափակման մեջ:

— Շատ ցավալի է, որ այդպիսի իրավիճակ է ստեղծվել: Ես ունեմ բարեկամներ, որոնք ապրում են Ստեփանակերտում եւ այս պահին գտնվում են շրջափակման մեջ: Աշխարհից կտրված են… Երեխաներն ինչքան ժամանակ է չէին հաճախում ո՛չ դպրոց, ո՛չ մանկապարտեզ: Երբ զանգում ու խոսում եմ նրանց հետ, որքան էլ ծանր է վիճակը, միշտ ասում են՝ մի անհանգստացեք, ամեն ինչ նորմալ է: Իրենք են փորձում  ինձ հանգստացնել: Որքան էլ ենթարկվում են ճակատագրի փորձություններին՝ անկոտրում, ամուր կանգնած են հողի վրա: Ես շատ կուզենայի, որ այդ հարցը դրական լուծումներով շուտ կարգավորվի: Արցախում ապրող 120 000-ը ոսկե մարդիկ են: Հուսով եմ, որ մարդկությունն այս իրավիճակներից ելնելով, կհասկանա, որ չի կարելի այդպես վարվել ոչ միայն արցախցիների, այլեւ՝ բոլոր ազգությունների հետ: Ի վերջո, բումերանգի օրենքը գործում է:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Մոսկվա-Երեւան

 


Բռնաբարության համար դատապարտված Ալվեսից շարունակում են «հրաժարվել», այս անգամ զոհը արձանն էՌուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Տոնենկոե բնակավայրըՌուսական բանակը ճեղքել է ուկրաինական պաշտպանությունը և ներխուժել ԿրասնոգորովկաԻնչ էր դատական նիստի ընթացքում կարդում Նարեկ ՄալյանըՕռլովկան անցել է ռուսական վերահսկողության տակ 44-օրյա պատերազմին, Նախագահ Սարգսյանը առաջիններից էր, ով ազգային համերաշխության կոչ արեց հանուն Արցախի Մեր ամբողջ ազգը չգիտի այն պարզ ճշմարտությունը, որ ԼՂ միջազգային իրավունքով չի պատկանում Ադրբեջանին. ՄանասյանԱրեւմուտքը փորձում է ընդլայնել հակառուսական ճակատը մեզնով. ՌուստամյանՀայ Առաքելական եկեղեցին թիրախավորելն Արեւմուտքի պատվերն է. ՆահապետյանԱվանեսյանը վարվեց քերոբյանաբարՊրահայից հետո հայաստանի իշխանությունը մեկ խնդիր պետք է լուծեր. ՊետրոսյանՌուսաստանը Մերձավոր Արեւելքում թիվ 1 ուժ դառնալու հայտ է նարկայացնումԱղոթքն, իրավամբ, պետք է լինի ոչ թե քո վերջին հույսը, այլ` առաջին քայլդԹեհրանը չի հանդուրժի Ֆրանսիա-ԱՄՆ-ՆԱՏՕ-ի մուտքը ՀայաստանՀՀ իշխանությունը խնդիր ունի` այս կամ այն թեման ծախելու. ԱբրահամյանՅուրայիններին ամենաթողություն, իսկ ընդդիմադիրներին՝ բանտ. սա այս իշխանության կարգախոսն է. ՄալյանԱԺ-ում երկու «մուտիլյովշիկ» իրար հարցեր էին տալիս. Հենրիխ ԴանիելյանՌուսները գրեթե գրավել են Ավդեեւկայից արեւմուտք ընկած Բերդիչի, Օռլովկա, Տոնենկո բնակավայրերըԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ2024-ի ամառը կարող է ամենաշոգը լինել պատմության մեջԶԱՐՄԱՆՔՆԻԿՈ՞ԼՆ ԷՐ ԳԱԳՈՅԻ «ԲԵՐԱՆՈՎ ԽՈՍՈՒՄ», ԹԵ՞ ԳԱԳՈՆ ԻՐԵՆԻՑ «ԴՈՒՐՍ ՏՎԵՑ»Որ դեպքում եւ ինչ պայմաններում արցախահայերը կվերադառնան իրենց հայրենի օջախներ. Օրակարգային հարցերին պատասխանում է ԱՀ ԱԺ պատգամավորըՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՒՆԵՆԱ 11 ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՍիրում ենք քաղաքացուն, դրա համար էլ ասում ենք՝ դուք էլ պետք է հարկ վճարեք. ՓաշինյանՔաղբանտարկյալ Նարեկ Մալյանի ելույթը դատարանումՌԴ-ի կողմից Հայաստանում իբր հեղաշրջում անելու մասին Փաշինյանի խոսքերը ոչ մի հիմք չունեն․ ԶախարովաՉԽՐԱՏՎՈՂ ԺՈՂՈՎՈՒՐԴԸԵթե ՀԱՊԿ-ը դուրս է եկել Հայաստանից, ինչպես հայտարարում էին ՀՀ իշխանությունները, ուրեմն ինչպե՞ս Հայաստանը կարող է սառեցնել իր անդամակացությունը ՀԱՊԿ-ին. Զախարովա Բայրամովի հետ հանդիպումից հետո Միրզոյանը հանդիպել է Գերմանիայի ԱԳ նախարարինԵրբ սահմանազատման հանձնաժողովներն ավարտեն աշխատանքները, այդ փաստաթուղթը ՀՀ-ն և Ադրբեջանը կդնեն պետական շրջանառության մեջ․ Մհեր ԳրիգորյանԱյնպիսի հարված ենք հասցնելու, որ նախարարը հրաժարական տա․ ակցիայի մասնակիցՈՒՂԻՂ. Փաշինյանն ու Կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերինԻ տարբերություն Ֆրանսիայի, Գերմանիան չեզոք է խաղաղության գործընթացում. ԱլիևԻնչպե՞ս քանդել դպրոցը, կրթական համակարգն ու պետությունը․ Արթուր ԽաչատրյանՄակրոնը փորձում է երրորդ համաշխարհային պատերազմ հրահրել. ՎոլոդինԱդրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու ծրագիր չունիՌուսաստանը Հայաստանից որևէ հարցում չի ստացել՝ կապված «Զվարթնոց»-ից սահմանապահ զորքերի դուրսբերման հետ. ԶախարովաԱմերիկյան Abrams տանկը խոցած ռուս զինվորները 10 միլիոն ռուբլի պարգևավճար կստանանՀոդվածից է կախված՝ արդյոք վնասազերծված ադրբեջանցուն կվերադարձնեն Ադրբեջանին, թե ոչ. Անդրանիկ ՔոչարյանԲաքուն պետք է իմանա, որ մենք չենք հանդուրժի Հայաստանի ինքնիշխանության որևէ խախտում. ԵվրախորհրդարանՄԻՊ-ի կողմից գրությունններ են հասցեագրվել ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ՆԳՆ ՝ լրագրողի դեմ սպանության կոչեր հնչեցրած շրջանակի հետ կապվածԼավրովը կմեկնի Անթալիա. կքննարկվի իրավիճակը Հրվ. ԿովկասումԻմ մահվան դեպքում երբեք չեմ հրաժարվի իմ օրգանները հանձնելուց, եթե դրանք առողջ լինեն. Արսեն Թորոսյան (Տեսանյութ)«Հայաստանը կորցրեց լավագույն բարեկամի». Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Նիկոլայ Ռիժկովի մահվան կապակցությամբԱյս դասագրքերով դաստիարակում են մի սերունդ, որը պետք է ստրուկի պես ծառայի թուրքին. ՊետրոսյանԵՄ-ի հետ Հայաստանի վիզային ռեժիմի ազատականացման շուրջ քննարկում է տարվում. ԵվրախորհրդարանԳաստրիտ, խոց, չարորակ գոյացություն.Քրոնիկ սթրեսի հետևանքները աղեստամոքսային տրակտի վրաԻնչպես կարող է լեղապարկում ընդամենը մեկ քարը դառնալ ճակատագրական պացիենտի համար. Զրույց ընդհանուր եւ լապարասկոպիկ վիրաբույժ Հայկ Բալայանի հետԱղջիկնե՛ր, ուզո՞ւմ եք տարիներն աննկատ անցնեն Ձեր կողքով` այցելեք «Աստղիկ» բկ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$
Ամենադիտված
Ереван погода