Տիգրանակերտցի հայ երգչուհին և նրա ամուսինը ևս փլատակների տակ են մնացել
ՀասարակությունՓետրվարի 6-ին Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո Դիարբեքիրում փլատակների տակ են մնացել հայազգի երգչուհի Զիլան Տիգրիսը և նրա ամուսինը։ Այս մասին հայտնում է Akunq.net-ը՝ հղում անելով Դիարբեքիրի արվեստագետ Ուդի Երվանդին, ով դեպքի մասին հայտնել է սոցցանցում։
Աղբյուրի համաձայն՝ Զիլան Տիգրիսն ու նրա ամուսինը՝ Չաղդաշ Չանքայան, դեռ չեն դուրս բերվել փլատակների տակից, Արեւմտահայերի հիմնախնդիրների ուսումնասիրման կենտրոնը հույս ունի, որ նրանք ողջ են»,–գրում է թերթը։
Զիլան Տիգրիսը ծնվել է 1972թ. Նա հայ է թե՛ հայրական, թե՛ մայրական գծով։ 2015 թվականին Տիգրիսը մասնակցել է Հայաստանի սփյուռքի նախարարության կողմից կազմակերպված «Արի տուն» նախագծին։ Այս նախագծի շրջանակներում նա, ինչպես և 85 այլ հայեր, այցելեց Հայաստան։