Եթե այս ընթացքը չկասեցվի, ամիսներ անց հնարավոր է` պետականություն չունենանք. Չախալյան Սա «բեսպրեդել» է` Հայաստանի պատմության մեջ չտեսնված անբարո «շոու». Նաիրա Զոհրաբյան Առաջին գործողությունը պետք է լիներ ուղեկցող երկու ոստիկաններին ձերբակալելը. Թաթուլ Պետրոսյան Նիկոլի թիվ մեկ խնդիրը ՔՊ պատգամավորներին համախմբված պահելն է. Գառնիկ Իսագուլյան Բաքվից հայտարարել են՝ «մի շարք գործոններ կան, որ վտանգում են խաղաղությանն ուղղված քայլերը» Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը․ դեսպան (Video) Փաշինյանի տավուշյան այցի «պաբոչնիյ էֆեկտը» Փաշինյանը 2018-ին սպանել է հայաստանի պետականությունը. Աննա Մկրտչյան Վտանգված է 165 երեխայի կյանք. մանկապարտեզը փլուզման եզրին է, իսկ քաղաքապետարանը` խորը քնի մեջ Իրանական սպառնալիքները կազդե՞ն Նիկոլի տրամադրությունների վրա

Ո՞ւմ օգտին է խաղում Նիկոլը` արգելափակելով ՀԱՊԿ ուժերի տեղակայումը

Վերլուծություն

Վեր­ջին օ­րե­րին այդ­պես էլ չեն հան­դարտ­վում կրքե­րը՝ ՌԴ ԱԳ նա­խա­րար Սեր­գեյ Լավ­րո­վի վեր­ջին հայտ­նի հայ­տա­րա­րու­թյան հետ կապ­ված: Հի­շեց­նենք, «Ռոս­սի­ա 24» հե­ռուս­տա­ա­լի­քի ե­թե­րում Լավ­րո­վը մաս­նա­վո­րա­պես նման միտք հնչեց­րեց. «Ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան պատ­մու­թյու­նը տաս­նա­մյակ­նե­րի խորքն է գնում: Հա­յաս­տա­նը եր­կար-երկար տա­րի­ներ օ­կու­պաց­րել էր Ադր­բե­ջա­նի 7 շրջան­նե­րը... Ա­մեն դեպ­քում, ա­յո՝ Ադր­բե­ջա­նը վե­րա­դարձ­րեց այն հո­ղե­րը, ո­րոնք ի­րեն է­ին պատ­կա­նում»:

ԻՆՉ ԵՆ ՓՈՐ­ՁՈՒՄ «ՉՏԵՍ­ՆԵԼ» ՄԵՐ Ա­ՐԵՎՄ­ՏԱ­ՄՈԼ­ՆԵ­ՐԸ

Ան­մի­ջա­պես էլ հա­յաս­տա­նյան իշ­խա­նա­կան եւ ա­րեւմ­տա­մոլ շրջա­նակ­նե­րը էյ­ֆո­րիկ վի­ճա­կում հայտն­վե­ցին, թե սա էլ բա­րե­կամ Ռու­սաս­տա­նը, ո­րը օ­կու­պաց­ված է հա­մա­րում հայտ­նի 7 շրջան­նե­րը: Մի­այն թե այս­տեղ մեկ պարզ հարց կա՝ իսկ այդ ե՞րբ չէր հա­մա­րում: Ճիշտ է, խու­սա­փում էր «օկու­պաց­ված» տեր­մինն օգ­տա­գոր­ծել, բայց երբ ար­ցա­խյան կար­գա­վոր­մա­նը միտ­ված բո­լոր փաս­տաթղ­թե­րում, այդ թվում՝ այս­պես կոչ­ված «Լավ­րո­վի պլա­նում» խոս­վում էր 7 շրջա­նի վե­րա­դար­ձի մա­սին, ի­մաս­տը հենց նույ­նը չէ՞ր, որ մաս­նա­վո­րա­պես Ռու­սաս­տանն այդ 7 շրջա­նը առն­վազն Հա­յաս­տա­նի­նը կամ հա­յու­թյա­նը չէր հա­մա­րում:

Մյուս կող­մից էլ, այս հայ­տա­րա­րու­թյան հետ կապ­ված, աղմ­կող­նե­րը ո­րոշ պարզ փաս­տե­րի մա­սին են «մո­ռա­նում»: Նախ, օ­կու­պաց­ված է­ին այդ 7 շրջա­նները, թե՝ ոչ, ար­դեն քննար­կե­լը ժա­մա­նա­կավ­րեպ է. հի­մա ու­նենք բո­լո­րո­վին այլ ի­րո­ղու­թյուն: Հա­ջոր­դը, այդ «օկու­պաց­ված տա­րածք­նե­րի» մա­սին միտ­քը հատ­կա­պես իշ­խա­նա­մերձ աղ­բյուր­նե­րը կտրել են Լավ­րո­վի ընդ­հա­նուր խոս­քից, ո­րի շա­րու­նա­կու­թյան մեջ մեկ այլ փաստ է ընդգծ­ված, թե ինչ­պես Նի­կոլն ու Ա­լի­ե­ւը, Եվ­րա­մի­ու­թյան քա­վո­րու­թյամբ, Պրա­հա­յում փաս­տա­թուղթ ստո­րագ­րե­ցին, ո­րով 1991 թվա­կա­նի դեկ­տեմ­բե­րի Ալ­մա-Աթա­յի հռչա­կագ­րում շա­րադր­ված պայ­ման­նե­րի վե­րա­բե­րյալ հա­մա­ձայ­նա­գիր կնքե­լու պատ­րաս­տա­կա­մու­թյուն են հայտ­նել: Հի­շա­տակ­ված փաս­տաթղ­թի հա­մա­ձայն՝ նո­րան­կախ պե­տու­թյուն­նե­րի մի­ջեւ սահ­ման­ներն անց­նե­լու են խորհր­դա­յին հան­րա­պե­տու­թյուն­նե­րի վար­չա­կան սահ­ման­նե­րով, ա­վե­լորդ ան­գամ պար­զա­բա­նեց Լավ­րո­վը՝ ա­վե­լաց­նե­լով. «Ադրբե­ջա­նա­կան ԽՍՀ-ի կազ­մում գտնվում էր Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Ինք­նա­վար Մար­զը: Մեզ հա­մար մի տե­սակ դժվար է նույ­նիսկ կողմ­նո­րոշ­վել հե­տա­գա քայ­լե­րում»: Իսկ թե ինչ է բխում Նի­կո­լի կող­մից նման փաս­տա­թուղթ ստո­րագ­րե­լուց, մի­ան­շա­նակ է. ե­թե Նի­կոլն օ­րի­նա­կան է հա­մա­րում Ալ­մա-Աթա­յի հռչա­կագ­րով սահ­մա­նագ­ծու­մը, ա­պա դրա­նով նա ոչ մի­այն 7 շրջան­նե­րը, այլ նա­եւ Ար­ցախն է հա­մա­րում Ադր­բե­ջա­նի մաս: Եվ քա­նի որ մոտ 3 տաս­նա­մյակ հայ­կա­կան ու­ժե­րը գտնվել են այդ­տեղ, ա­պա նի­կո­լյան փաս­տաթղ­թի տրա­մա­բա­նու­թյամբ, «օկու­պաց­րել» են ոչ մի­այն 7 շրջան­նե­րը, այլ նա­եւ՝ Ար­ցա­խը: Ու դրա­նից հե­տո դեռ Լավ­րո­վի՞ց ու Ռու­սաս­տա­նի՞ց են բո­ղո­քում, ո­րի հա­մար «մի տե­սակ դժվար է նույ­նիսկ կողմ­նո­րոշ­վել հե­տա­գա քայ­լե­րում»: Ընդ ո­րում, դա մի­այն մեկ բա­ցատ­րու­թյուն կա­րող է ու­նե­նալ: Այ­սինքն, ե­թե Ռու­սաս­տա­նը եւս հիմք ըն­դու­ներ Ալ­մա-Աթա­յի հռչա­կա­գի­րը, հի­մա կողմ­նո­րոշ­վե­լու հար­ցում ո­րե­ւէ դժվա­րու­թյուն չէր ու­նե­նա: Ու հա­կա­ռա­կը. ե­թե «դժվար է նույ­նիսկ կողմ­նո­րոշ­վել», ա­պա դա մեկ բան է նշա­նա­կում՝ Ալ­մա-Աթա­յի հռչա­կա­գի­րը հիմք չի հա­մա­րում, այն է՝ աս­վածն Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կի այլ տար­բե­րա­կի մա­սին բա­ցա­հայտ ակ­նարկ է՝ ի տար­բե­րու­թյուն Նի­կո­լի:

Վեր­ջա­պես, «օկու­պաց­ված 7 շրջա­նի» մա­սին միտքն ա­ռա­ջին պլան մղող­նե­րը փոր­ձում են Լավ­րո­վի հայ­տա­րա­րու­թյան ա­մե­նա­կա­րե­ւոր, մի­ան­գա­մայն ար­դի­ա­կան եւ գործ­նա­կան մտքից ու­շադ­րու­թյուն շե­ղել: Հայ­տա­րա­րու­թյան հիմ­նա­կան ի­մաս­տը ոչ թե պատ­մա­կան էքս­կուրսն էր, այլ ՀԱՊԿ-ի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը՝ ան­դամ երկր­նե­րին օգ­նե­լու հար­ցում: Եվ այս հա­մա­տեքս­տում էլ Լավ­րո­վը հնչեց­րեց մեզ հա­մար ա­մե­նա­կա­րե­ւոր միտ­քը՝ Հա­յաս­տա­նին ՀԱՊԿ-ի օգ­նու­թյան հայտ­նի եւ ար­դեն ա­միս­ներ շա­րու­նակ օ­րա­կար­գում գտնվող խնդրի հետ կապ­ված: Այն է՝ ըստ Լավ­րո­վի,  Հա­յաս­տա­նում ՀԱՊԿ ա­ռա­քե­լու­թյուն տե­ղա­կա­յել Ռու­սաս­տա­նի հա­մար այս պա­հին էլ ար­դի­ա­կան է: «Առա­ջար­կը դեռ սե­ղա­նին է: Ե­թե մեր հայ դաշ­նա­կից­ներն ու ըն­կեր­նե­րը դեռ հե­տաքրքր­ված են դրա­նում, այս ա­ռա­քե­լու­թյու­նը կա­րող է տե­ղա­կայ­վել բա­ռա­ցի­ո­րեն մեկ կամ եր­կու օր­վա ըն­թաց­քում»,-  հայ­տա­րա­րեց նա: Ա­պա նա­եւ ման­րա­մաս­նեց. «Այդ պլա­նը պատ­րաստ­վել է բա­վա­կա­նին վա­ղուց, բայց հայ­կա­կան կող­մը մեզ չի շտա­պեց­րել: Ե­րե­ւա­նի գա­գաթ­ա­ժո­ղո­վում մենք վերջ­նա­կան տես­քի բե­րե­ցինք հա­մա­պա­տաս­խան ո­րոշ­ման տեքս­տը, սա­կայն հայ գոր­ծըն­կեր­ներն ա­սա­ցին, որ այդ ո­րո­շումն ի­րենց պետք կգա մի­այն այն դեպ­քում, ե­թե դրա­նում կտրա­կա­նա­պես դա­տա­պարտ­են Ադր­բե­ջա­նին »: Սա­կայն՝ «Ոչ բո­լորն է­ին պատ­րաստ կա­տա­րել Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի պա­հան­ջը», քա­նի որ դա ար­դեն ոչ թե ռազ­մա­կան, այլ՝ քա­ղա­քա­կան մո­տե­ցում է:

ՀԱ­ՅԱՍ­ՏԱ­ՆԻՆ ՊԵ՞ՏՔ Է ՀԱՊԿ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ

Այս­պի­սով, նո­րից գա­լիս ենք այն խնդրին, որ Հա­յաս­տա­նը հա­մա­ռո­րեն հնա­րա­վո­րու­թյուն չի տա­լիս ՀԱՊԿ ա­ռա­քե­լու­թյա­նը՝ կա­տա­րել այն կոնկ­րետ ռազ­մա­կան խնդի­րը, ո­րի հա­մար, չմո­ռա­նանք, հենց Հա­յաս­տանն էր դի­մել ՀԱՊԿ-ին: Ընդ ո­րում, դեռ ան­ցած տար­վա սեպ­տեմ­բե­րի 14-ին Նի­կո­լը պաշ­տո­նա­պես հայ­տա­րա­րեց, որ ՀԱՊԿ-ին դի­մել են կազ­մա­կեր­պու­թյան 4-րդ հոդ­վա­ծով՝ ման­րա­մաս­նե­լով. « 4-րդ հոդ­վա­ծը սահ­մա­նում է, որ ՀԱՊԿ ան­դամ երկր­նե­րից մե­կի նկատ­մամբ ագ­րե­սի­ան հա­մար­վում է ագ­րե­սի­ա մյուս երկր­նե­րի նկատ­մամբ: ՀԱՊԿ-ից Հա­յաս­տա­նը խնդրել է օգ­նու­թյուն, այդ թվում` ռազ­մա­կան՝ Հա­յաս­տա­նի տա­րած­քից ադր­բե­ջա­նա­կան ԶՈւ-ի դուրս­բե­րումն ա­պա­հո­վե­լու հա­մար»: Ճիշտ է, նա նա­եւ հայ­տա­րա­րեց, թե ՀԱՊԿ-ից ակն­կա­լում են ոչ մի­այն ռազ­մա­կան, այ­լեւ դի­վա­նա­գի­տա­կան ա­ջակ­ցու­թյուն, սա­կայն մի­ա­ժա­մա­նակ հաս­կա­նա­լի էր, որ դա այլ դաշ­տում է եւ ո­րե­ւէ կապ չու­նի 4-րդ հոդ­վա­ծի հետ:

Բայց ա­հա դրան հա­ջոր­դեց «տա­րօ­րի­նա­կու­թյուն­նե­րի» շա­րա­նը, որը, դա­տե­լով Լավ­րո­վի հայ­տա­րա­րու­թյու­նից, այս պա­հին էլ դեռ շա­րու­նակ­վում է: Այն է՝ թե­եւ ռա­զմա­կան օգ­նու­թյան ա­ռա­ջար­կի «պլա­նը պատ­րաստ­վել է բա­վա­կա­նին վա­ղուց», սա­կայն ա­միս­ներ են ան­ցել, եւ Նի­կո­լը դեռ այն չի ըն­դու­նում եւ ի սկզ­բա­նե էլ ան­տար­բե­րու­թյուն է ցու­ցա­բե­րել: Պատ­ճա­ռա­բա­նու­թյու­նը հայտ­նի է՝ պա­հան­ջում է քա­ղա­քա­կան գնա­հա­տա­կան, ո­րը, կրկնենք, այլ թե­մա է եւ բուն դի­մու­մի ու 4-րդ հոդ­վա­ծի հետ ո­րե­ւէ կապ չու­նի: Այ­սինքն, կա­րե­լի է կոնկ­րետ այդ օգ­նու­թյու­նն ըն­դու­նել, 1-2 օ­րում խա­ղա­ղա­պահ ա­ռա­քե­լու­թյու­նը տե­ղա­կա­յել (որը «վերջ­նա­կան տես­քի է բեր­վել», այ­սինքն՝ նա­եւ Հա­յաս­տա­նի հա­մար է մե­խա­նիզմ­նե­րի մա­սով ըն­դու­նե­լի ե­ղել), ա­պա շա­րու­նա­կել քա­ղա­քա­կան մա­սով քննար­կում­նե­րը: Բայց ոչ, ա­ռա­ջար­կը դեռ «սե­ղա­նին է», սա­կայն ո­րե­ւէ շարժ չկա: Ու դա այն դեպ­քում, երբ վեր­ջերս ՌԴ-ում Հա­յաս­տա­նը ներ­կա­յաց­նող նի­կո­լյան դես­պան Վա­ղար­շակն իր հեր­թին հայ­տա­րա­րեց, թե Հա­յաս­տա­նը չի հրա­ժար­վել Ադր­բե­ջա­նի հետ սահ­մա­նին Հա­վա­քա­կան անվ­տան­գու­թյան պայ­մա­նագ­րի կազ­մա­կեր­պու­թյան (ՀԱՊԿ) ա­ռա­քե­լու­թյան տե­ղա­կա­յու­մից: Բայց փո­խա­րե­նը, ՀԱՊԿ ան­դամ պե­տու­թյուն­նե­րի խորհր­դա­րան­նե­րի կո­մի­տե­նե­րի (հանձ­նա­ժո­ղով­նե­րի) նա­խա­գահ­նե­րի խորհր­դակ­ցու­թյա­նը մաս­նակ­ցե­լու հա­մար օ­րերս ՌԴ-ում էր ՀՀ ԱԺ-ի պատ­վի­րա­կու­թյու­նը, ո­րը եւս, ըստ տա­րած­ված լու­րե­րի, նույն՝ «քա­ղա­քա­կան գնա­հա­տա­կան» պատ­ճա­ռա­բա­նու­թյամբ կրկին մեր­ժել է ա­ռա­քե­լու­թյան տե­ղա­կայ­ման ա­ռա­ջար­կը: Ու երբ այս ա­մե­նին հա­ջոր­դեց Լավ­րո­վի հայ­տա­րա­րու­թյու­նը՝ «օկու­պա­ցի­ա» տեր­մի­նով հան­դերձ, ա­պա դա ա­վե­լորդ ան­գամ հու­շում է նի­կո­լյան այս «տա­րօ­րի­նակ» խա­ղե­րի մա­սին Մոսկ­վա­յի ա­ճող դժգո­հու­թյան մա­սին:

Հաշ­վի առ­նե­լով, որ այս ամ­բողջ պատ­մու­թյու­նը նա­եւ մեկ այլ են­թա­տեքստ ու­նի: Այ­սինքն, ի­րա­կա­նում Հա­յաս­տա­նին պե՞տք է այդ ա­ռա­քե­լու­թյու­նը, ի՞նչ է այն տա­լու: Այդ հար­ցը, չնա­յած, ա­վե­լորդ է դառ­նում, հաշ­վի առ­նե­լով, որ խոս­քը այն մա­սին է, որ նման եր­կա­րա­ժամ­կետ ա­ռա­քե­լու­թյան առ­կա­յու­թյան պա­րա­գա­յում Ա­լի­ե­ւը պետք է շատ եր­կար մտա­ծի՝ Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րի ուղ­ղու­թյամբ նոր ագ­րե­սի­ա­յի դեպ­քում, դա մի­ան­շա­նակ է: Մո­տա­վո­րա­պես այն­պես, ինչ­պես Ա­լի­ե­ւի ռազ­մա­տեն­չու­թյու­նը նվա­զեց­նում է Ար­ցա­խում տե­ղա­կայ­ված ա­ռա­քե­լու­թյու­նը: Այ­սինքն, մասշ­տա­բա­յին հար­ձա­կու­մը կնշա­նա­կի հար­ձա­կում ոչ թե պար­զա­պես Հա­յաս­տա­նի, այլ այն­տեղ գտնվող ՀԱՊԿ դրո­շի վրա, ո­րը, ի­հար­կե, ա­ռա­ջին հեր­թին հաս­կաց­վում է՝ որ­պես ռու­սա­կան դրոշ: Ի դեպ, Նի­կո­լը Հա­յաս­տա­նում կա­յա­նա­լիք ՀԱՊԿ զո­րա­վար­ժու­թյու­նը չե­ղար­կեց նման մի «բա­ցատ­րու­թյամբ»՝ կգան, կգնան, հե­տո մենք մե­նակ կմնանք ադր­բե­ջա­նա­թուր­քա­կան ագ­րե­սի­ա­յի դեմ: Բայց ա­հա նրան նույն ՀԱՊԿ-ի ա­նու­նից ա­ռա­ջար­կում են՝ գալ եւ եր­կար ժա­մա­նա­կով մնալ, ու է­լի հա­մա­ռո­րեն մեր­ժում է:

Ա­մեն դեպ­քում, երբ Լավ­րո­վը ՀԱՊԿ ու­ժե­րի թե­ման հեր­թա­կան ան­գամ օ­րա­կարգ բե­րեց, ա­պա դժվար չէ կռա­հել, որ դա մի կող­մից էլ Բա­քուն կա­րող է ի­րեն ուղղ­ված մե­սիջ հա­մա­րել: Այն ի­մաս­տով, որ թե­եւ Նի­կո­լը դեռ դեմ է, բայց կկա­րո­ղա­նա՞ եր­կար դի­մադ­րել, ե­թե, օ­րի­նակ, Ուկ­րա­ի­նա­յում ի­րա­վի­ճա­կի ար­մա­տա­կան փո­փո­խու­թյուն լի­նի:

Ու­րեմն, այս ի­րա­վի­ճա­կում Հա­յաս­տա­նին (նա­եւ Ար­ցա­խին) պե՞տք է, որ սահ­ման­նե­րին ՀԱՊԿ ա­ռա­քե­լու­թյու­նը գոր­ծի. մի­ան­շա­նակ: Իսկ Ադր­բե­ջա­նին պե՞տք է. սա էլ մի­ան­շա­նակ, բայց՝ ոչ, ու ո­րե­ւէ մե­կը կա­րո՞ղ է հա­կա­ճա­ռել, որ նույն բա­նը նա­եւ Ա­րեւ­մուտ­քը չի ցան­կա­նում:

Եվ գա­լիս ենք ա­մե­նա­պարզ հար­ցին՝ իսկ ո՞ւմ օգ­տին է գոր­ծում Նի­կո­լը՝ նման ա­նի­մաստ պատ­ճա­ռա­բա­նու­թյամբ ար­գե­լա­փա­կե­լով ՀԱՊԿ ա­ռա­քե­լու­թյան տե­ղա­կա­յու­մը Հա­յաս­տա­նի սահ­մա­նին:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

 

 

 



Եթե այս ընթացքը չկասեցվի, ամիսներ անց հնարավոր է` պետականություն չունենանք. ՉախալյանՍա «բեսպրեդել» է` Հայաստանի պատմության մեջ չտեսնված անբարո «շոու». Նաիրա ԶոհրաբյանԱռաջին գործողությունը պետք է լիներ ուղեկցող երկու ոստիկաններին ձերբակալելը. Թաթուլ ՊետրոսյանՆիկոլի թիվ մեկ խնդիրը ՔՊ պատգամավորներին համախմբված պահելն է. Գառնիկ ԻսագուլյանԲաքվից հայտարարել են՝ «մի շարք գործոններ կան, որ վտանգում են խաղաղությանն ուղղված քայլերը»Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը․ դեսպան (Video)Փաշինյանի տավուշյան այցի «պաբոչնիյ էֆեկտը»Փաշինյանը 2018-ին սպանել է հայաստանի պետականությունը. Աննա ՄկրտչյանՎտանգված է 165 երեխայի կյանք. մանկապարտեզը փլուզման եզրին է, իսկ քաղաքապետարանը` խորը քնի մեջԻրանական սպառնալիքները կազդե՞ն Նիկոլի տրամադրությունների վրաՈւմ եւ ինչ է հուշում Արցախից ռուսական զորքի հեռանալու մեկնարկըԹոշակս չի բավականացնում բուժմանս ծախսերը հոգալու համար. ՆԱՐԻՆԵ ՈՍԿԱՆՅԱՆՈստիկանությունը ձերբակալել է Վոլգոգրադում տղամարդու առևանգած ազերիներից կազմված հանցախմբինՉորս գյուղով չեն եզրափակվի. ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑԱռանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու էդ ի՞նչ քարտեզ են հրապարակել. Կիրանցի ղեկավար.24NewsԱլիևն ապրիլի 26-ին կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետՀՀ-ն պատրաստվում է սահմանազատման գործընթացում դե յուրե հիմնավորել Արծվաշեն անկլավի գոյությունըՀայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղերը. Ադրբեջանի ԱԳՆԾաղրանկարչի մենաշնորհը  յուրացրել են քաղաքական գործիչները. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԱԼԻԿՅԱՆ   Պուտինն ու Ալիևը ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնենԱռաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ. ArmenpressԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՄինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը. ԳեղամյանԶԱՐՄԱՆՔԲԱՄԲԱՍԱՆՔԱզերի Շահին Աբբասովի հետ բերման են ենթարկվել նրա եղբայրներըՀԱՅԿԱԿԱՆ ՖՅՈՒՐԵՐԻԿԸ ՏԱՎՈՒՇԻ ԱՆՏԱՌՆԵՐԻՑԿայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման` հանձնաժողովների 8-րդ նիստըՀնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.amԻսրայելն ու Իրանն այլևս փոխադարձ հարվածներ չեն հասցնի. CNN24-ամյա մոսկվացուն սպանող ազերի Շախին Աբբասովին բռնել ենՆախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. ԼավրովԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից36 կգ ոսկու գործով իրավապահները կհարցաքննեն «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի՝ Զապի փեսային.Armlur.amՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսելԷթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ)Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՄեդվեդևը կարծիք է հայտնել, որ Արևմուտքը որոշել է վերացնել ԶելենսկիինՊետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.amԱդրբեջանը իր բացատրություններում ձախողել է. Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանումԱլիևն ասում էր՝ հայերին շների պես կքշենք, եթե ինքնակամ չգնան ԼՂ-ից․ լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանումԱդրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեինԻրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան ՈսկանյանՍտանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի տնօրենը դիմել է ոստիկանություն․ shamshyanՄեդվեդևը ենթադրել է, որ Արևմուտքում Զելենսկուն վերացնելու որոշում է կայացվել«Թքեմ Նիկոլի երեսին, թող թալանչիներին բռնեն» փողոցային առեւտրով զբաղվող պապիկԱստղագուշակ` ապրիլի 19-ի համարՈւկրաինան կարող է կապիտուլյացիայի ենթարկվել մինչև տարեվերջ. ԿՀՎ տնօրենԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՏարադրամի փոխարժեքները ապրիլի 19-ին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода