Օղակների վարժության եզրափակչում Դավթյանը գրավեց առաջին հորիզոնականը «Փաստ». Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով «Հրապարակ». Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Զելենսկին կարող է փորձել փախչել երկրից. Դուգլաս Մակգրեգոր «Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի իշխանությունները ձախողել են «Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին Սեփական դավաճանությունն էլի փորձում են «ռուսի ջեբը» գցել ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել են Իրաքի վրա Տոյվո Կլաարը ողջունում է Տավուշի մասին Երևանի և Բաքվի պայմանավորվածությունները

Փաշինյանը խոչընդոտ է, որ ուշ կամ կանուխ, բայց տեսանելի ապագայում՝ վերանալու է. Գարագավորյան

Ներքաղաքական

ՀՀ իշխանությունները, առանց որեւէ բացատրության, Հայաստանում անցանկալի անձ են ճանաչել Ֆրանսիայի «ՀՅԴ նոր սերունդ» երիտասարդական միության Կենտրոնական վարչության ատենապետ ՆԺԴԵՀ ԳԱՐԱԳԱՎՈՐՅԱՆԻՆ: Նա այս մասին տեղեկացել է, երբ հերթական անգամ պատրաստվում էր Հայրենիք այցելել: Եվ միայն վերջերս Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը փակագծեր բացեց՝ նշելով, որ բոլոր նրանց, որոնց մուտքն արգելվել են Հայաստան, կապված են մեկ միջադեպի հետ` ՀՀ պետական դրոշը կրող մեքենայի վրա ֆիզիկական հարձակման: Խոսքը բողոքի ակցիայի մասին է, որը տեղի էր ունեցել 2021 թ. հունիսի 1-ին Ֆրանսիայում, որտեղ հայ ցուցարարները Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան ուղղությամբ ձվեր էին նետել: Անդրադառնալով վերոնշյալին՝ «Իրավունքը» մանրամասներ է պարզել հենց Նժդեհ Գարագավորյանից:

— Մինչ այժմ չէր պարզաբանվում պաշտոնապես, թե ինչն էր Ձեր մուտքի արգելքի պատճառը, հիմա Զարեհ Սինանյանը, ըստ էության, ասում է, որ Ձեր անձը Հայաստանում անցանկալի է, որովհետեւ ձու նետելը բողոքի անընդունելի ձեւ է: Ի՞նչ կասեք այս մասին:

— Նախ ինչ վերաբերում է նրան, որ Զարեհ Սինանյանն ասում է, թե բոլոր ՀՅԴ-ականների մուտքն արգելվել է` մեկ միջադեպի հետ կապված, ընդգծեմ, որ ինձնից զատ, ոչ մեկը այս միջադեպի հետ կապ չունի՝ ո՛չ Մուրադ Փափազյանը, ո՛չ Մասիս Աբրահամյանը, ո՛չ Սյունե Աբրահամյանը, որոնց մուտքը եւս արգելվել է Հայաստան: Ավելին՝ Մասիս Աբրահամյանն ու Սյունե Աբրահամյանը ապրում են Հոլանդիայում եւ ոչ Ֆրանսիայում: Երկրորդ՝ 2021 թվականի հունիսի 1-ին տեղի ունեցածից հետո, որի թիրախն է եղել վարչապետի թեկնածու Փաշինյանի քաղաքական շրջապտույտը խայտառակելը, դրանից հետո  հինգ անգամ հայտնվել եմ Հայաստանում:

— Պարոն Գարագավորյան, կմանրամասնե՞ք՝  ե՞րբ եք վերջին անգամ եղել Հայաստանում:

— 2021 թվականի օգոստոսին ֆրանսահայ երիտասարդներին տարել եմ Արցախ, մարդասիրական-երիտասարդական ճամբարներ ենք կազմակերպել, որին մասնակցել են 400-500 երիտասարդ: Դպրոցներին նվիրել ենք դպրոցական պարագաներ, այդ թվում՝ նոր որակի գրատախտակներ, պրոյեկտորներ: Այնուհետեւ Նոր տարին անցկացրել եմ Արցախում՝ Կապանի, Ստեփանակերտի եւ Ասկերանի երեխաների հետ: Ամեն վայրում 100-150 երեխաների եւ պատանիների նվերներ ենք բաժանել եւ միջոցառում կազմակերպել, որի խորագիրը եղել է «Հաջորդ Ամանորը Շուշիում»: Դրանից հետո՝ 2022 թվականի մարտ-ապրիլին եղել եմ Հայաստանում, երբ գազի խնդիր առաջացավ, «ՀՅԴ նոր սերունդ»-ը մեծ դրամահավաք իրականացնելով՝ 650 գազի բալոն լցրեցինք Հայաստանում, եւ անձնապես ինքս էլ գնացել եմ, եւ բաժանել ենք ամենաաղքատ գյուղում: Մայիսին էլ եղել եմ ներկա «Դիմադրություն» շարժման հանրահավաքներին եւ դրանից հետո էլ խնդիր չի եղել, որովհետեւ վերջին անգամ եղել եմ Հայաստանում 2022 թվականի հուլիսին:

— Այս դեպքում՝ ինչպե՞ս հասկանալ, որ Զարեհ Սինանյանի նշած դեպքը եղել է 2021 թվականի հունիսին, իսկ Դուք անցանկալի անձ եք համարվել միայն հիմա:

— Նամակը, որը ստացել ենք ԱԱԾ-ից, նշված է, որ 2022 թվականի հուլիսի վերջից հետո է կայացվել իմ անցանկալի դառնալու որոշումը: Կարծում եմ՝ խնդիրն այն է, որ այս ընթացքում Ֆրանսիայում բավական ակտիվ աշխատել ենք թուրք-ադրբեջանական լոբբիի դեմ, ցույցեր ենք արել, որի ժամանակ այրել ենք Ալիեւ եւ Էրդողան բռնապետների նկարները, որպեսզի նաեւ ցուցադրական, քաղաքական մեսիջ լինի, որ մենք մերժում ենք Նիկոլ Փաշինյանի խաղաղապաշտական կեղծ ու մահացու օրակարգը: Հետեւապես, այստեղ պետք է կապը փնտրել, որովհետեւ էլի եմ շեշտում՝ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան վրա մակերեսային, ցուցադրական հարձակումից հետո՝ ես հինգ անգամ այցելել եմ Հայաստան:

— Իսկ ինչո՞վ է պայմանավորված, որ այդ միջադեպը հենց Ձեր անվան հետ կապվեց, եւ Դուք էլ պնդում եք, որ Ձեզնից բացի, որեւէ մեկն առնչություն չունի դրա հետ:

— Խնդիրն այն է, որ այդ օրը ես եւ ընկերս հայտնվեցինք ոստիկանական կետում եւ մի գիշեր քնեցինք բանտում: Դրանից հետո՝ համացանցում տարածվեց իմ ու ընկերոջս նկարը բանտից դուրս եկած ժամանակ եւ երբ մեզ բռնում էին: Հավանաբար, այդ ոչ շոշափելի, մակերեսային տվյալների վրա՝ իրենք կայացրել են այդպիսի վճիռ, որոնք բնորոշ են ոստիկանապետական եւ հակաժողովրդական, նաեւ կարելի է ասել՝ բռնապետական պետությունների նկարագրին:

— Բայց 2018-ին հենց նիկոլականներն էին Հայաստանում ակցիաներ անում եւ պատգամավորների տան դռներին անգամ պահպանակներ էին նետում, դագաղներ դնում, ամենավերջին վիրավորանքները հասցնում: Այդ ինչպե՞ս ստացվեց, որ ձու նետելը դարձավ բողոքի անընդունելի ձեւ, ինչի համար նույնիսկ անցանկալի անձ են հայտարարում Հայրենիքում:

— 2014-2015 թթ., երբ Սերժ Սարգսյանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թեմայով այցեր էր կատարում սփյուռքյան գաղութներում, ես եղել եմ Լիբանանում: Իմ առաջին ցնցող ցույցը, որին մասնակցել եմ, եղել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դեմ: Լիբանանում այդ ժամանակ այնպիսի ցույց է եղել, որ լիբանանահայ գաղութն ամբողջությամբ կռվել է տեղի բոլոր ոստիկանների հետ, որպեսզի մեր մերժումը մարմնավորվի: Աշխարհի չորս կողմում հայ գաղութները Սերժ Սարգսյանի այցի ժամանակ իրենց «ոչ»-ն ասել են ամենաթեժ եւ վայրագ ձեւով: Բայց այդ պարագայում ոչ մեկի մուտքը չարգելվեց Հայաստան: Սրա մասին վերջերս հիշեցրեց նաեւ Արմեն Աշոտյանը: Այո՛, մենք այն ժամանակ արեցինք բավականին թունդ քայլեր, որպեսզի հասկացնենք իշխանություններին, որ դեմ ենք այդ կարգավորմանը, այն մեզ ո՛չ պատիվ է բերում, ո՛չ էլ գործնականում բարեկեցության հույս, եւ ի վերջո այդ գործընթացը կասեցվեց: Մինչդեռ Նիկոլ Փաշինյանի դեմ ովքեր ակցիա են անում եւ արտաքին ճակատում ակտիվ են, ըստ երեւույթին, ի վերջո, արժանանում են այս վերաբերմունքին: Ֆրանսիայում մեր ցույցերի ընթացքում մենք գիտեինք, որ թուրքերն ու ազերիները մեզ ֆիկքսել են եւ թիրախավորել, անգամ ակցիաներից մեկի ժամանակ նրանց դեսպանատներից մեկի թուրն է ջարդվել: Այնպես որ, այս ամենից այլ եզրահանգման պետք է գալ:

— Ձեր այցն այս անգամ ինչո՞վ էր պայմանավորված եւ ի՞նչ նպատակ էր հետապնդում:

— Գալիս էի Հայաստան, որովհետեւ փետրվարի 4-ին պետք է մասնակցեի ՀՅԴ երիտթեւի համաժողովին, որը կայանալու էր Սյունիքում: Այդ ժողովին ՀՅԴ երիտասարդական ցանցի բոլոր ներկայացուցիչները հավաքվելու էին եւ քննարկելու էին կարեւորագույն նյութեր, թե ինչպես ենք առաջին հերթին օգնության հասնելու Արցախի ժողովրդին, որպեսզի Բերձորի ճանապարհը բացվի: Քննարկման կարեւորագույն կետերից մեկը պետք է լիներ նաեւ, թե ինչպես ենք համադրելու հակաթուրքական եւ հակաադրբեջանական լոբբինգի մեր աշխատանքը, որովհետեւ այն կուսակցությունները, որոնց հետ մենք շփվում ենք այստեղ, ունեն նաեւ իրենց քույր կուսակցություններն ամբողջ աշխարհում: Եվ բոլորի կոնսոլիդացիան եւ քաղաքականապես լրջորեն պարտադրելու գործընթացը միակողմանի չի կարող լինել, մի երկրով չի վերջանում:  Հայ դատի աշխատանքը ՀՅԴ-ի իսկական ուղեգիծն է: Մենք զինվորագրվել ենք Հայաստանի եւ Արցախի իրավունքների համար: Մեզ համար Արցախի ինքնորոշման իրավունքը եւ Հայաստանի տարածքային ամբողջականաությունը կարմիր գծեր են:

— Հիմա կա՞ հիասթափություն Ձեր այս պայքարից՝ հաշվի առնելով, որ Դուք պայքարում եք Սփյուռքում Հայրենիքի համար, իսկ Հայրենիքում, այսպես ասած, անցանկալի անձ դարձաք:

— Գիտեք, ինձ համար անձնապես, անշուշտ, մեծ ցավ է այս պատիժը, բայց նաեւ միանգամից ուրախանում եմ, որովհետեւ սա նշանակում է, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք: Եթե մեզ քարկոծում է այսպիսի դավաճան իշխանությունը, ուրեմն՝ մենք իսկապես ազգային շահերի հետապնդման եւ իրագործման ճանապարհի վրա ենք: Եվ սա ինձ մեկ անգամ եւս ավելի թունդ եւ ուժգին է պարտադրում պայքարը շարունակել՝ թուրքերի եւ ադրբեջանցիների դեմ, բայց նաեւ՝ այս իշխանությունների դեմ:

— Այսինքն՝ ափսոսանք չկա՞, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանին Ֆրանսիայում ձվերով եք դիմավորել:

— Ոչ երբեք, միայն զղջում եմ, որ քարերով չենք դիմավորել, բայց դա էլ կարող է մեր գալիք քայլերի ժամանակ անենք: Ամեն դեպքում, Նիկոլ Փաշինյանը հավիտենական չէ, Հայաստանն ու Արցախը հավիտենական են ու պետք է լինեն: Շուշիի ճանապարհն անցնում է Երեւանով, Լաչինի ճանապարհը նույնիսկ անցնում է Երեւանով, Նիկոլ Փաշինյանը խոչընդոտ է, որ ուշ կամ կանուխ, բայց տեսանելի ապագայում վերանալու է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Օղակների վարժության եզրափակչում Դավթյանը գրավեց առաջին հորիզոնականը«Փաստ». Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով«Հրապարակ». Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելումԶելենսկին կարող է փորձել փախչել երկրից. Դուգլաս Մակգրեգոր«Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի իշխանությունները ձախողել են«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը ԱդրբեջանինՍեփական դավաճանությունն էլի փորձում են «ռուսի ջեբը» գցելԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել են Իրաքի վրաՏոյվո Կլաարը ողջունում է Տավուշի մասին Երևանի և Բաքվի պայմանավորվածություններըԺամը՝ 09:00-ին բոլորս հավաքվում ենք Օպերայի մոտ. Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունըՏավուշեցիները շարունակում են բողոքի ակցիան, ահազանգում են, որ ոստիկանները փակել են Իջևանից Նոյեմբերյան եկող ճանապարհը, որպեսզի ակցիայի մասնակիցների թիվը չավելանա. irakanum.amԲագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներին. lurer.com«Աշխատասիրության էներգիան ուղղակի հորդում էր Սերգո Երիցյանից».Հրաչյա ՊապինյանՀոկտեմբերի 27-ի մութ անկյուններից մինչեւ ատոմայինից ոչ պակաս զենքերի «նվիրաբերում». ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԻնչ է ասել Պոզները Երեւան այցի ժամանակ. Սերգո Երիցյանը գրքում փակագծեր է բացելԻրանը կարող է կետային հարված հասցնել Ադրբեջանին. Բաքվում հակաալիեւյան ընդվզման հզոր ալիքն իրական էԵվրոպայի առաջնությունում, հաղթանակով մեկնարկեց Հայաստանի առաջին ներկայացուցիչը«ՄՐՑԱՇԱՐԻՑ ՄԵԿ ՇԱԲԱԹ ԱՌԱՋ ՈՏՔԻ ՎՆԱՍՎԱԾՔ ԷԻ ՍՏԱՑԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԿԱՌԼԵՆ ՄԱՀԻՆՅԱՆՌուսական ուժերը ճեղքել են ուկրաինական պաշտպանությունը Օչերտինո-Բերդիչի ուղղությամբԲաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը Աչքերս լցվեց, երբ մոտեցա ԱԺ ամբիոնին ու տեսա կողքս Դեմիրճյանն է պառկած արյան մեջ. Կոստանդյան (ԱՆՈՆՍ)Ժողովուրդը, որին պարտադրում են իր հողը հանձնել եւ հեռանալ, չի կարող գոհունակ լինել. Վազգեն ՊետրոսյանԵթե այս ընթացքը չկասեցվի, ամիսներ անց հնարավոր է` պետականություն չունենանք. ՉախալյանՍա «բեսպրեդել» է` Հայաստանի պատմության մեջ չտեսնված անբարո «շոու». Նաիրա ԶոհրաբյանԱռաջին գործողությունը պետք է լիներ ուղեկցող երկու ոստիկաններին ձերբակալելը. Թաթուլ ՊետրոսյանՆիկոլի թիվ մեկ խնդիրը ՔՊ պատգամավորներին համախմբված պահելն է. Գառնիկ ԻսագուլյանԲաքվից հայտարարել են՝ «մի շարք գործոններ կան, որ վտանգում են խաղաղությանն ուղղված քայլերը»Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը․ դեսպան (Video)Փաշինյանի տավուշյան այցի «պաբոչնիյ էֆեկտը»Փաշինյանը 2018-ին սպանել է հայաստանի պետականությունը. Աննա ՄկրտչյանՎտանգված է 165 երեխայի կյանք. մանկապարտեզը փլուզման եզրին է, իսկ քաղաքապետարանը` խորը քնի մեջԻրանական սպառնալիքները կազդե՞ն Նիկոլի տրամադրությունների վրաՈւմ եւ ինչ է հուշում Արցախից ռուսական զորքի հեռանալու մեկնարկըԹոշակս չի բավականացնում բուժմանս ծախսերը հոգալու համար. ՆԱՐԻՆԵ ՈՍԿԱՆՅԱՆՈստիկանությունը ձերբակալել է Վոլգոգրադում տղամարդու առևանգած ազերիներից կազմված հանցախմբինՉորս գյուղով չեն եզրափակվի. ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑԱռանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու էդ ի՞նչ քարտեզ են հրապարակել. Կիրանցի ղեկավար.24NewsԱլիևն ապրիլի 26-ին կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետՀՀ-ն պատրաստվում է սահմանազատման գործընթացում դե յուրե հիմնավորել Արծվաշեն անկլավի գոյությունըՀայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղերը. Ադրբեջանի ԱԳՆԾաղրանկարչի մենաշնորհը  յուրացրել են քաղաքական գործիչները. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԱԼԻԿՅԱՆ   Պուտինն ու Ալիևը ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնենԱռաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ. ArmenpressԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՄինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը. ԳեղամյանԶԱՐՄԱՆՔԲԱՄԲԱՍԱՆՔԱզերի Շահին Աբբասովի հետ բերման են ենթարկվել նրա եղբայրներըՀԱՅԿԱԿԱՆ ՖՅՈՒՐԵՐԻԿԸ ՏԱՎՈՒՇԻ ԱՆՏԱՌՆԵՐԻՑ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода