Iravunk.com | Ինչ է սպասվում Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում՝ նոր նշանակումից հետո
Մարտունեցիները փակել են ճանապարհը՝ Ծակքարի մոտ հանուն Տավուշի (տեսանյութ) Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Ալիև «Նիկոլ, դավաճան». գյումրեցիները ճանապարհ են փակել (տեսանյութ) Պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև ՀԻՄԱ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ.ArmLur.am Գերեզման են պայթեցրել. 7 տարի առաջ աղմկահարույց կրակոցների թշնամանքը շարունակվում է Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է (ուղիղ) Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող գա տեսնենք՝ ինչ անվտանգություն կա, թող գա ստեղ աշխատի. կիրանցեցի Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչը

Ինչ է սպասվում Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում՝ նոր նշանակումից հետո

Մշակութային

2023 թ.-ի հունվարի 31-ին Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում գլխավոր ռեժիսոր նշանակվեց ՀՀ վաստակավոր արտիստ, բեմադրիչ ԳՐԻԳՈՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ: Այս մասին «Իրավունքը» զրուցել է նրա հետ:

— Պարոն Խաչատրյան, թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանի հետ աշխատանքի բաժանումն ինչպե՞ս է լինելու:

— Արմեն Խանդիկյանը թատրոնի գեղարվեստական ղեկավարն է: Նա իմ ու տնօրենի զեկույցների միջոցով, մեր տեսլականը հաշվի առնելով՝  շարունակելու է որոշել ամբողջ Դրամատիկական թատրոնի մարտավարությունը: Վերջիվերջո, նրա տարիների փորձը, իմացությունը՝ թե՛ մասնագիտական, թե՛ ադմինիստրատիվ հարցերում մեզ համար շատ կարեւոր է: Այսինքն՝ թատրոնն այնքան բազմապլան կառույց է, ու պարտականությունները, թղթաբանությունն այնքան են, որ թատրոնին այսօրվա ժամանակակից աշխարհում անհրաժեշտ են առանձին ունենալ ե՛ւ տնօրեն, ե՛ւ գլխավոր ռեժիսոր, ե՛ւ գեղարվեստական ղեկավար: Տնօրենը պատասխանատվություն է կրում թատրոնի ադմինիստրատիվ, արտադրողական, սպասարկող համակարգի համար, իսկ գլխավոր ռեժիսորը՝ ստեղծագործական մասով, որովհետեւ թատրոնն առաջին հերթին ստեղծագործական կոլեկտիվ է:

— Գործընկերներն ինչպե՞ս ընդունեցին գլխավոր ռեժիսորի պաշտոնում Ձեր նշանակումը:

Իրենց վերաբերմունքը երեւում է իմ ֆեյսբուքյան էջից: Թեեւ այդ մասին ոչինչ չէի գրել, բայց եղան ջերմ շնորհավորանքներ՝ կոլեգաներիս, ընկերներիս ու հարազատներիս կողմից, ինչի համար շնորհակալ եմ նրանց: Անգամ երբ  2020 թվականին վաստակավոր արտիստի կոչում ստացա, այդ ժամանակ էլ ոչինչ չգրեցի իմ էջում, բայց ընկերներս, հարազատներս, կոլեգաներս այնքան էին շնորհավորում, որ ավելորդ էի համարում մի հատ էլ ինքս գրեմ իմ էջում: Նույնն էլ այս անգամ եղավ… Ոչինչ չգրեցի, որովհետեւ մեծ էր արձագանքը: Իսկ դա միայն մի բան է նշանակում, որ հենց այնպես չեմ ապրել իմ ստեղծագործական ուղու 20 տարին: Ուրեմն՝ ինչ-որ բան կարողացել եմ ստեղծել: Դրա համար էլ երեւի նմանատիպ արձագանք եղավ: Ինձ թվում է, որ դերասանախումբն ուրախ է, որ գործող ռեժիսոր է իրենց ղեկավարը: Նրանք լավ հասկանում են, որ ինչ բարեփոխումներ էլ լինեն, ինչ ադմինիստրատիվ որոշումներ էլ կայացնեն,դերասանախմբին բերմադրիչ է պետք: Թատրոնը չի կարող լինել առանց բեմադրիչի, առանց գլխավոր ստեղծագործական մտքի: Եվ ուրախ են, որովհետեւ (չեմ ուզում ասել ղեկավարելու է) իրենց առաջնորդելու է գործող ռեժիսորը:

— Այսինքն՝ նրանց հետ ավելի շատ ընկերակա՞ն հարաբերություններ են, քան ղեկավարի:

— Ընկերություն չի կարող չլինել թատրոնում: Դա ուղղակի անհնար է: Առհասարակ, նման ստեղծագործական խումբ չի եղել, որ գան ու իրար հետ պաշտոնական շփվեն: Դերասանները բեմում ներկայացնում են մարդկային փոխհարաբերություններ: Իսկ մարդկային փոխհարաբերություններ խաղալու համար պետք է միմյանց նկատմամբ լավ հարաբերությունների մեջ լինել: Հակառակ դեպքում՝ դու չես կարող աշխատել այդ մասնագիտությամբ: Ռեժիսորը պատասխանատու է նաեւ ստեղծագործական խմբի աշխատանքային մթնոլորտի համար: Յուրաքանչյուր ռեժիսոր դա իր ձեւով է անում: Երեւի, կգտնվեն ռեժիսորներ, ովքեր միայն պաշտոնական են շփվում, սուբորդինացիան պահելով՝ ես մի քիչ այլ կերպ եմ շփվում: Ինձ համար կարեւոր է գաղափարը, թե ինչի շուրջ ենք հավաքվում: Շատ եմ հավատում միաբանության գաղափարին: Երբ կա գաղափարը, դրա շուրջ համախոհներ են հավաքվում: Երբ գերիշխում է համախոհությունը, հենց այդ պահին սկսվում է բուռն ստեղծագործական աշխատանքը: Ռեժիսորը պարտավոր է համախոհներ ունենալ: Եվ պետք է կարողանա իր խումբը համախոհներից ստեղծի: Դա մեր աշխատանքի կարեւոր գրավականն է: Բարդ պրոցես է, եւ տարիներ են պետք, որ ռեժիսորն իր խումբն ունենա: Ու եթե այդ խումբն ունի, ինչ-որ հաջողությունների կհասնի:

— Նրանց հետ լինո՞ւմ են ստեղծագործական կոնֆլիկտներ:

— Ստեղծագործական խմբում չեն կարող չլինել կոնֆլիկտներ: Թատրոնում կոնֆլիկտներն ավելի շատ կարգապահական բնույթ են կրում, քան ստեղծագործական: Իսկ ստեղծագործական առումով դրանք արդեն կոնֆլիկտներ չեն, այլ՝ տեսակետների, աշխարհայացքների փոխհամագործակցություն է: Ամեն դեպքում՝ թատրոնում գեղարվեստական մտքին մի հոգի է հետեւում, եւ դա ճիշտ է: Վերջիվերջո, ռեժիսորի պարտականությունն է՝ բոլորին լսելը եւ իր որոշումը կայացնելը:

— Ի՞նչ ծրագրեր ունեք:

— Նախ՝ ես հիմա երկու ներկայացման սկիզբ եմ տալու: Մեկը՝ Շեքսպիրի «Համլետն» է լինելու, որը երկար ժամանակ նախապատրաստել եմ: Իսկ մյուսը՝ Դոն Նիգրոյի  պիեսն է, որը կոչվում է «Հինգ հրեղեն թռչուններ ագռավի կալվածքում» («Пять жар-птиц в поместье ворона»): Արդեն իմ պարտականությունների մեջ է մտնում ոչ միայն իմ ներկայացումներին, այլ նաեւ՝ Դրամատիկական թատրոնի ամբողջ խաղացանկին հետեւելը: Իսկ Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի ամբողջ խաղացանկը մոտ 20 ներկայացումից է բաղկացած: Դրա հետ կապված նաեւ գովազդային ծրագրեր ունենք, որ պետք է իրականացնենք: Ստանձնելով թատրոնի գլխավոր ռեժիսորի պաշտոնը՝ պատասխանատվությունս մեծացել է, իսկ պարտականություններս՝ շատացել:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 



Մարտունեցիները փակել են ճանապարհը՝ Ծակքարի մոտ հանուն Տավուշի (տեսանյութ)Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Ալիև«Նիկոլ, դավաճան». գյումրեցիները ճանապարհ են փակել (տեսանյութ)Պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. ԱլիևՀԻՄԱ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստըԻնչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ.ArmLur.amԳերեզման են պայթեցրել. 7 տարի առաջ աղմկահարույց կրակոցների թշնամանքը շարունակվում էԿառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է (ուղիղ)Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող գա տեսնենք՝ ինչ անվտանգություն կա, թող գա ստեղ աշխատի. կիրանցեցիԱպրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչըՀենց հիմա որ ստեղ կանգնած ենք, էս տարածքը անցնելու ա Ադրբեջանին, բայց կադաստրով մերն աԱննա Հակոբյանը գնացքով գնում է ԳյումրիԽուսափեք անծանոթ անձանց հետ շփումից. ապրիլի 25-ի աստղագուշակԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարներըՈՒՂԻՂ. Տավուշում իրավիճակը շարունակում է մնալ լարվածՕրվա խորհուրդ. Ապրիլի 25«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված ենԲլինքենին Չինաստանում ավելի վատ ընդունեցին, քան ՇոլցինՆպատակն ուկրաինական ազգի լիակատար եւ վերջնական ոչնչացումն է. Դուգլաս Մակգրեգոր «Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից«Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը«Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախԿրասնոգորովկայում ռուսական ակտիվ հարձակումը վերսկսվել է«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» ԱրևմուտքիցՈւկրաինայում որոշվում է ապագա աշխարհակարգի ճակատագիրը. ԼուկաշենկոնՕչերետինոյի գրավումից հետո այս ուղղությամբ ուկրաինական պաշտպանությունը փլուզված էՄենք իրավունք չունենք երկմտելու, կասկածելու, հետ կանգնելու մեր նպատակներից. Տ. Գաբրիել քահանա ՎարդանյանՀՐԱՏԱՊ. Ապրիլի 25-ը պետք է լինի բեկումնային օր, լուսաբացը պետք է սկսվի համազգային շարժմամբ. Վարդան ՂուկասյանԻնչ էր կատարվում Հանրապետության հրապարակում ապրիլի 24-ինԼարված իրավիճակ. քաղաքացուն բերման ենթարկեցին Հանրապետության հրապարակից1.5 միլիոն քո ազգիցդ կոտորվել է, եւ դու դա հարցականի տակ ես դնո՞ւմ, էլ ի՞նչ անուն տանք այս մարդկանց. թուրքագետՍերժ Սարգսյանի համար կարևոր է հազարավոր մարդկանց մեջ պարզ ճակատով եւ գլուխը բարձր քայլել. ԴանիելյանԵս պահանջատեր եմ, գործարքի մեջ չեմ մտնելու ու չեմ լռելու. Սարգիս ԱրզումանյանՄի մոլորված ոչխար ասել է՝ Նիկո՛լ, որդուս կորցրեցի, քեզ գտա, դարձրեցին հայ մոր սիմվոլ, ողբա՜մ ձեր վրա. ԳասպարյանԷս մարդը ներքին ցեղասպանություն է իրականացնում. Գեւորգ ՊետրոսյանԳալու է հատուցման պահը, վախեցե՛ք Աստծո պատժից. ՀՀ վաստակավոր արտիստԷդուարդ Սպերցյանը` գեղեցիկ անցման և գոլի հեղինակ (տեսանյութ)Եկեղեցին ստանձնում է պետականության պահպանման պատվարի դերը. ՀՀ նախկին վարչապետՈ՞ւմ անունից է հակառուսական արտահատություններ հնչել․ ՌԴ ԱԺ վերին պալատից պարզաբանում են պահանջումՍասունի եւ Նիկոլի օրոք ոտք չեմ դրել Երկրապահ, այսօր ամաչում եմ նույնիսկ ԵԿՄ մեդալս կրել. ԱճեմյանՀայաստանին սպառնում է ներքին շրջափակում. «անկլավները» հանձնելու վտանգներըԹուրքիան առաջացնում է Իսրայելի քմծիծաղը, Ալիեւը խոստովանում՝ շտապում են, քանի դեռ ՀՀ-ն չի ուժեղացելԿարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելովԱհա թե ինչով է տարբերվում իրական ժողովրդավարությունը կեղծ ժողովրդավարությունիցՄենք երբեք պայքարից չենք հրաժարվել, չե՛նք հոգնելու, չե՛նք հուսահատվելու. ՇարմազանովՉեմ զարմանա, որ շուտով Հայոց Ցեղասպանության մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода