Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն այսօր նշում է ծննդայն 38-ամյակը։
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» շնորհավորել է Ռոնալդուին՝ հրապարակելով պորտուգալացու հին լուսանկարը, որն արված է մանչեսթերյան ակումբում պորտուգալացու անցկացրած առաջին փուլի ժամանակ: Այսպես կերպ, անգլիական ակումբը հիշատակել է Ռոնալդուի թիմում անցկացրած այն տարիները, որոնք ակումբի եւ ֆուտբոլիստի համար իսկապես բեկումնային էին, ինչը չի կարելի ասել պորտուգալացու հայտնի վերադարձի ու հեռանալու շրջանի մասին։
«Ծնունդդ շնորհավո՛ր, Կրիշտիանու»,- գրված է լուսանկարի վրա:
Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդում» ելույթ է ունեցել 2003-2009 և 2021-2022թթ.-ին: Նախորդ տարվա նոյեմբերին Պորտուգալիայի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն սկանդալային հարցազրույց էր տվել լրագրող Պիրս Մորգանին՝ քննադատելով նիդերլանդցի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին ու ակումբի վարած քաղաքականությունը: Որոշ ժամանակ անց կողմերը խզել էին պայմանագիրը, ու Ռոնալդուն տեղափոխվել էր Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասր»: