Էրդողանը կառավարության հետ կքննարկի Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին
ՄիջազգայինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի նախարարների կաբինետի հետ կքննարկի ընտրությունների օրացույցը եւ ՆԱՏՕ-ին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցության գործընթացը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է իրազեկ աղբյուրը:
Ֆինլանդիան և Շվեդիան անցած մայիսին Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին են փոխանցել դաշինքին անդամակցելու հայտերը։ Սկզբում Թուրքիան արգելափակել է այդ հայտերի քննարկման գործընթացը, սակայն արդեն հունիսի 29-ին Թուրքիան, Շվեդիան և Ֆինլանդիան անվտանգության ոլորտում հուշագիր են ստորագրել, որը հաշվի է առնում Անկարայի բոլոր մտահոգությունները։ Այս պահին ՆԱՏՕ-ին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հայտերը չեն վավերացրել 30 երկրներից միայն երկուսը՝ Հունգարիան եւ Թուրքիան։
«Նախարարների կաբինետը վաղը կհավաքվի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ։ Օրակարգի ամենակարևոր հարցերն են ընտրությունների օրացույցը, տնտեսությունը և ՆԱՏՕ-ին՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության գործընթացը», - հայտնել Է գործակալության զրուցակիցը։