F-16-ը զիջում է Սու-27-ին. ուկրաինացի օդաչու (Տեսանյութ)
ՄիջազգայինՄինչ ամբողջ աշխարհում աղմկում են Ուկրաինային F-16 ինքնաթիռներ տալ-չտալու հետ կապված` փորձելով ցույց տալ, թե դա արմատապես կփոխի պատերազմի ընթացքը, բուն Ուկրաինայի մասնագիտական շչջանակներում տրամադրությունենրն այլ են:
«F-16-ի մանևրելու բնութագրերը թույլ չեն տալիս այնպիսի ավերոբատիկ գործողություններ կատարել, ինչպիսին կարող է Սու-27-ը»,- խոստովանել է ուկրաինացի օդաչուն։
Ընդ որում, Ուկրաինան ուներ մեծաքանակ ավիապարկ` բաղկացած ոչ միայն Սու-27-երից, այլ ավելի առաջնակարգ ինքնաթիռներից: Սակայն դա պատերազմի վրա քիչ բանով ազդեց, եւ հիմա նույն ուկրաինական օդաչուները խոստովանում են, որ արդեն գրեթե ո´չ ինքնաթիռ է մնացել եւ ո´չ էլ` օդաչու: Ուրեմն, իրականում ի՞նչ կփոխի F-16-ը...
Ի դեպ, նույն կարգի խոսակցությունենր են նաեւ գերմանական եւ ամերիկյան տանկերի հետ կապված, որ դրանք ընդամենը Т-72-ի մեդեռնիզացված տարբերակների համարժենքն են, մոտանովարես հավասար մարտական հնարավորություննեով: Այսինքն, նկատտելիորեն զիջում են ռուսական բանակի ներկայիս հիմնական տանկին` Т-72-ին, էլ չասած սպառազինության մեջ մտնող Т-16 »Արմատայի» մասին: