Նիկոլի թիվ մեկ խնդիրը ՔՊ պատգամավորներին համախմբված պահելն է. Գառնիկ Իսագուլյան Բաքվից հայտարարել են՝ «մի շարք գործոններ կան, որ վտանգում են խաղաղությանն ուղղված քայլերը» Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը․ դեսպան (Video) Փաշինյանի տավուշյան այցի «պաբոչնիյ էֆեկտը» Փաշինյանը 2018-ին սպանել է հայաստանի պետականությունը. Աննա Մկրտչյան Վտանգված է 165 երեխայի կյանք. մանկապարտեզը փլուզման եզրին է, իսկ քաղաքապետարանը` խորը քնի մեջ Իրանական սպառնալիքները կազդե՞ն Նիկոլի տրամադրությունների վրա Ում եւ ինչ է հուշում Արցախից ռուսական զորքի հեռանալու մեկնարկը Թոշակս չի բավականացնում բուժմանս ծախսերը հոգալու համար. ՆԱՐԻՆԵ ՈՍԿԱՆՅԱՆ Ոստիկանությունը ձերբակալել է Վոլգոգրադում տղամարդու առևանգած ազերիներից կազմված հանցախմբին

Վազքի մարաթոնի չէ, որ րոպե շուտ հայտարարենք ընտրություններին մասնակցելու մասին. Մանրիկյան

Ներքաղաքական

Մի շարք քաղաքական ուժեր արդեն իսկ հայտարարել են Երեւանի ավագանու ընտրություններին իրենց մասնակցության մասին, որն, ըստ շրջանառվող լուրերի, չի բացառվում լինի արտահերթ: Այս մասին «Իրավունքը» զրուցել է Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար ՄԻՔԱՅԵԼ ՄԱՆՐԻԿՅԱՆԻ հետ:

— «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որեւէ որոշում ունի՞ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցության վերաբերյալ:

— Դեռ առջեւում ունենք մոտավորապես 9 ամիս՝ ավագանու հերթական ընտրությունների համար: Կարծում եմ՝ սա բավական մեծ ժամանակ է: Բազում քաղաքական ուժեր հայտարարել են անգամ անցած տարի, որ մասնակցելու են ընտրություններին, նույնիսկ իրենց թեկնածուների անուններն են հայտնի: Բայց մենք վազքի մարաթոնի չենք մասնակցում, որ րոպե շուտ հայտարարենք ընտրություններին մասնակցելու մասին: Պետք է նախ ավելի խորքային եւ սթափ վերլուծություն կատարել, գնահատել իրավիճակը: Ներկա պահին կուսակցության ակտիվի հետ քննարկումներ ու հանդիպումներ ենք ունենում: Քննարկումների արդյունքներն ամփոփելուց հետո պարոն Ծառուկյանը  որոշում կկայացնի, եւ կհայտարարենք մեր առաջիկա անելիքների մասին:

— Բայց վստա՞հ եք, որ այդքան ժամանակ դեռ կա, որովհետեւ շրջանառվում են լուրեր, որ շուտով Երեւանի քաղաքապետը հրաժարական է տալու, ավագանին էլ արձակվելու է:

— Միգուցե հնարավոր է, որովհետեւ նմանատիպ խոսակցություներ պարբերաբար, Հրաչյա Սարգսյանի նշանակումից հետո, առնվազն մեկ-երկու անգամ եղել է: Սակայն հակված եմ նրան, որ պետք է գնալ հերթական ընտրություններին, հիմա հրաժարական տալու իմաստը չեմ տեսնում: Բայց դա թողնենք իշխող քաղաքական ուժի որոշմանը: Ամեն դեպքում, եթե լինի հրաժարական, ինչպես մամուլն է ասում՝  փետրվարի 14-ին եւ արտահերթ ընտրությունները տեղի ունենան մայիսին, կարծում եմ՝ ժամանակի առումով բավարար է, որպեսզի կայացած կուսակցությունները կարողանան իրենց ծրագրերով հանդերձ՝ մասնակցել: Այնպես չէ, որ քաղաքապետն այսօր հրաժարական է տալիս եւ մեկ ամիս հետո ընտրություններ են լինելու: Սա տեւական գործընթաց է՝ մինչեւ ավագանին չընտրի նոր քաղաքապետ, կամ չկայանա ավագանու նիստը, եւ դրանից հետո՝ նոր տեղի կունենան ավագանու ընտրություններ:

— Չե՞ք կարծում, որ արտահերթ ընտրությունների իմաստը թերեւս այն է, որ իշխանության վարկանիշն օր օրի գահավիժում է եւ Ձեր նշած 9 ամիս հետո՝ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին դարձնելը շատ ավելի դժվար է լինելու «Քաղաքացիական պայմանագրի» համար:

— Իրականում եղել են մեկ-երկու սոցհարցում, որոնք որոշ քաղաքական ուժերի եւ քաղաքական գործիչների վարկանիշն են ներկայացրել, բայց եկեք ներկա պահին ինչ-որ գնահատականներ չտամ կոնկրետ թեկնածուների մասին: Չմոռանանք, որ ընտրություներին այլ քաղաքական ուժեր էլ դեռ հայտեր կներկայացնեն մասնակցության, ուստի՝ վաղ է խոսել կոնկրետ քաղաքական գործչի ընտրվելու հավանականության կամ նրա քաղաքական ուժի վերարտադրության մասին:

— Մտավախություն չունե՞ք, որ մինչեւ Դուք որոշում կայացնեք, այլ քաղաքական ուժերը, այդ թվում՝ իշխող, արդեն իսկ սկսել են չհայտարարված քարոզարշավ: Ժամանակ չե՞ք կորցնում:

— «Բարգավաճ Հայաստան»-ը ավելի քան 20 տարվա պատմություն ունեցող կայացած կուսակցություն է եւ ցանկացած, այսպես ասած, սցենարի դեպքում, հավատացեք՝ կհայտնի իր դիրքորոշումն ու մոտեցումը՝ ճիշտ ժամանակին: Եկեք չշտապենք, ամեն ինչի պատասխանը կլինի շուտով:

— Կուսակցության ներսում ընթացող քննարկումները վերաբերում են Երեւանի քաղաքապետի հնարավոր թեկնածուի հա՞րցին, թե՞ առհասարակ կուսակցության մասնակցության նպատակահարմարությանը:

— Կուսակցության տարածքային գրասենյակների եւ մեր ակտիվի հետ քննարկումները դեռեւս շարունակվում են: Հետեւապես, վերջնական դիրքորոշում չկա: Էլի եմ շեշտում՝ ինչպես բոլոր ընտրություններից առաջ՝ կուսակցության ղեկավարը տարածքային գրասենյակների ղեկավարների, կուսակցության ակտիվի հետ ունենում է հանդիպումներ եւ քննարկումներ, նոր կայացնում է իր ծանրակշիռ որոշումը: Մենք չենք ուզում հարցին մատների արանքով նայել եւ ընտրական գործընթացին մասնակցել «կարեւորը մասնակցություն է, ոչ թե հաղթանակը» սկզբունքով:

— Հաշվի առնելով քաղաքական ուժերի ակտիվությունը, ըստ Ձեզ, Երեւանի ավագանու ընտրություններին է՞լ է կրկնվելու 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների պատմությունը, երբ 26 քաղաքական ուժ մտան ընտրապայքարի մեջ եւ լուրջ ձայներ փոշիացրեցին, ինչի արդյունքը եղավ ՔՊ-ի վերարտադրությունն՝ անգամ 44 օրյա պատերազմից հետո:

— Կարծում եմ՝ այս անգամ ընտրապայքարը պետք է լինի ծրագրային: Ամեն դեպքում, կոչ եմ անում մեր համաքաղաքացիներն ավելի ուշադրություն դարձնել  կուսակցությունների ներկայացրած ծրագրերին, անցած ուղուն եւ գիտակցված մոտեցում դրսեւորել՝ ի նպաստ Երեւան համայնքի: Մաղթում եմ, որ լինի ծրագրի եւ գիտելիքի պայքար, այլ ոչ թե անձերի,   այդ դեպքում հաստատ կունենանք որակյալ քաղաքային իշխանություն, ինչու ոչ, նաեւ որակյալ քաղաքային ընդդիմություն, որը կլինի հօգուտ Երեւանի:

— Որոշ քաղաքական ուժեր արդեն իսկ կանխատեսում են, որ միանշանակ չի հաղթելու այս ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրը»: Համակարծի՞ք եք:

— Չեմ ուզում կանխատեսումներով առաջնորդվել, դրանով թող զբաղվեն սոցիոլոգները եւ քաղաքական թիմերի վարկանիշային հարցումներ ու մոնիթորինգներ անցկացնեն: Ես քաղաքական գործիչ եմ եւ քանի դեռ չի սկսվել ընտրությունների գործընթացը, քանի հայտնի չեն ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը եւ թեկնածուները, ինչ-որ գնահատականներ տալը շատ վաղ եմ համարում: Կարծում եմ՝ երբ քաղաքական ուժերը կներկայացնեն իրենց նախընտրական ծրագրերը, քարոզարշավի առաջիկա շաբաթների ընթացքում ամեն ինչ պարզ կլինի:

— Մի շարք քաղաքական ուժերի կողմից միայն ընտրությունից ընտրություն Երեւանի խնդիրների մասին հիշելը չե՞ք կարծում, որ ազնիվ չէ երեւանցու հանդեպ: Մայրաքաղաքային բազմաթիվ խնդիրների մասին խոսացող չկա, բայց ավագանու ընտրություններին էլ մասնակցողների պակաս չկա:

— Բոլոր քաղաքական ուժերի սահմանադրական իրավունքն է մասնակցել ընտրություններին: Չեմ ցանկանում մյուս քաղաքական ուժերի մասին գնահատական տալ, էթիկապես ներկա պահին ճիշտ չէ, որովհետեւ իրականում չգիտենք, թե ինչպիսի քաղաքական ուժեր կմասնակցեն ընտրություններին, բացի նրանցից, որոնք հայտարարել են: Երբ կձեւավորվի ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ քաղաքական դաշինքների ամբողջական ցանկը, կարծում եմ՝ քարոզարշավի ժամանակ տեղի ունեցող բանավեճերի ընթացքում շատուշատ հարցադրումներ կլինեն: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ներկայացված լինելով Երեւանի ավագանու կազմում մշտապես բարձրաձայնել ենք քաղաքի խնդիրների մասին՝ մեր ստացած ձայներին համահունչ: Բազում անգամներ տեսանելի է եղել, որ ԲՀԿ-ն երեւանցու կողքին է ամենադժվար եւ ամենաթեժ պահերին: Լինի վթարային շենքերի բնակիչների խնդիր, թե «Սանիթեքի» նախկին աշխատակիցների աշխատավարձերի հարց, մշտապես ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը եղել է երեւանցու կողքին: Մենք ստանձնելով ավագանու մանդատը՝ այս հինգ տարիների ընթացքում մեր ուժերի սահմաններում աշխատել ենք հօգուտ երեւանցու, իսկ մնացած գնահատականը մեր համաքաղաքացիները կարող են տալ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Նիկոլի թիվ մեկ խնդիրը ՔՊ պատգամավորներին համախմբված պահելն է. Գառնիկ ԻսագուլյանԲաքվից հայտարարել են՝ «մի շարք գործոններ կան, որ վտանգում են խաղաղությանն ուղղված քայլերը»Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը․ դեսպան (Video)Փաշինյանի տավուշյան այցի «պաբոչնիյ էֆեկտը»Փաշինյանը 2018-ին սպանել է հայաստանի պետականությունը. Աննա ՄկրտչյանՎտանգված է 165 երեխայի կյանք. մանկապարտեզը փլուզման եզրին է, իսկ քաղաքապետարանը` խորը քնի մեջԻրանական սպառնալիքները կազդե՞ն Նիկոլի տրամադրությունների վրաՈւմ եւ ինչ է հուշում Արցախից ռուսական զորքի հեռանալու մեկնարկըԹոշակս չի բավականացնում բուժմանս ծախսերը հոգալու համար. ՆԱՐԻՆԵ ՈՍԿԱՆՅԱՆՈստիկանությունը ձերբակալել է Վոլգոգրադում տղամարդու առևանգած ազերիներից կազմված հանցախմբինՉորս գյուղով չեն եզրափակվի. ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑԱռանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու էդ ի՞նչ քարտեզ են հրապարակել. Կիրանցի ղեկավար.24NewsԱլիևն ապրիլի 26-ին կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետՀՀ-ն պատրաստվում է սահմանազատման գործընթացում դե յուրե հիմնավորել Արծվաշեն անկլավի գոյությունըՀայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղերը. Ադրբեջանի ԱԳՆԾաղրանկարչի մենաշնորհը  յուրացրել են քաղաքական գործիչները. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԱԼԻԿՅԱՆ   Պուտինն ու Ալիևը ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնենԱռաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ. ArmenpressԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՄինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը. ԳեղամյանԶԱՐՄԱՆՔԲԱՄԲԱՍԱՆՔԱզերի Շահին Աբբասովի հետ բերման են ենթարկվել նրա եղբայրներըՀԱՅԿԱԿԱՆ ՖՅՈՒՐԵՐԻԿԸ ՏԱՎՈՒՇԻ ԱՆՏԱՌՆԵՐԻՑԿայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման` հանձնաժողովների 8-րդ նիստըՀնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.amԻսրայելն ու Իրանն այլևս փոխադարձ հարվածներ չեն հասցնի. CNN24-ամյա մոսկվացուն սպանող ազերի Շախին Աբբասովին բռնել ենՆախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. ԼավրովԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից36 կգ ոսկու գործով իրավապահները կհարցաքննեն «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի՝ Զապի փեսային.Armlur.amՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսելԷթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ)Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՄեդվեդևը կարծիք է հայտնել, որ Արևմուտքը որոշել է վերացնել ԶելենսկիինՊետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.amԱդրբեջանը իր բացատրություններում ձախողել է. Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանումԱլիևն ասում էր՝ հայերին շների պես կքշենք, եթե ինքնակամ չգնան ԼՂ-ից․ լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանումԱդրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեինԻրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան ՈսկանյանՍտանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի տնօրենը դիմել է ոստիկանություն․ shamshyanՄեդվեդևը ենթադրել է, որ Արևմուտքում Զելենսկուն վերացնելու որոշում է կայացվել«Թքեմ Նիկոլի երեսին, թող թալանչիներին բռնեն» փողոցային առեւտրով զբաղվող պապիկԱստղագուշակ` ապրիլի 19-ի համարՈւկրաինան կարող է կապիտուլյացիայի ենթարկվել մինչև տարեվերջ. ԿՀՎ տնօրենԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՏարադրամի փոխարժեքները ապրիլի 19-ինՆոր զարգացումներ Հայկական Կարմիր խաչ ընկերությունում. Ընկերության գլխավոր քարտուղարը փակագծեր է բացումՎարժական հավաքների մասնակիցների պարապմունքները. ՊՆ-ն տեսանյութ է ներկայացրելԱդրբեջանը կկորցնի այն տարածքները, որ գրավել է 2021-ի մայիսից հետո.Քարտեզագիրը փակագծեր է բացում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода