Մեսսին դեռ մտածում է.ՊՍԺ՞, թե՞...
ՍպորտԱշխարհի նորընծա չեմպիոն, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ձգձգում է ֆրանսիական ՊՍԺ-ի հետ նոր պայմանագիր կքնելը, հայտնում է TyC Sports-ը:
Կողմերն արդեն պետք է հանդիպած լինեին փարիզյան ակումբի ղեկավարության հետ, սակայն այդ հանդիպումներն ամեն անգամ հետաձգվում են: Մեսսին մտադիր է որոշել, թե ինչով է զբաղվելու առաջիկա տարիների ընթացքում:
Միևնույն ժամանակ նա բանակցություններ չի վարում այլ ակումբների հետ: