Շատ շուտ մոռացաք՝ Ռուսաստանը միջամտեց, որ Ստեփանակերտն էլ չհայաթափվի. Տեր-Եսայան
Ներքաղաքական«Բարի լույս հայ ազգ, նայում եմ համացանցում ինչ է կատարվում` մի նոր հակառուսական ալիք է բարձրացել ու հասկանում եմ, որ 20 տարի Սորոսը ու սորոսականները լավ են աշխատել մեր երկիրը կանգնացնելու անդունդի եզրին։ Ու մի բան էլ, անգամ կհաջողվի իրենց հրահրել հայ-ռուսական պատերազմ, որպեսզի իրենց թուրք ախպերները ցնծության մեջ լինեն, ու շատ շուտ մոռացաք 44-օրյա պատերազմը, որ 102 ռազմաբազան պահեց, որ թշնամու ՆԱՏՕ -ադրբեջանական տանդեմը չմտնի Սյունիքը գրավի։ Ու անգամ Երեւանը ու Սեւանը նույնպես ու շատ շուտ մոռացաք, որ Ռուսաստանը միջամտեց, որ Ստեփանակերտն էլ չհայաթափվի ու եկեք չմոռանանք անցյալ տարի այս օրերին էր, որ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ՆԱՏՕ հեռացի՛ր նախկին ԽՍՀՄ-ի տարածքներից ու մի՛ քիթդ խոթի էդ երկրների ներքին քաղաքականության մեջ։ Չլսեց ՆԱՏՕ-ն, քանի որ Թուրքիայի օգնությամբ փորձում էր տարածաշրջանում վերջին մեր երկիրն էլ ապառուսականացնել եւ թուրքացնել ու ականատես եղանք մեծ պատերազմի։ Հիմա Ուկրաինայում զոհվում են ոչ միայն Ուկրաինայի ժողովուրդը, այլ նաեւ NATO-ական երկրների ու այս պատերազմը դեռ մինչեւ աշուն կշարունակվի ու տարածաշրջանում զարգանում է իրանա-թուրքական պատերազմ: 2 օր առաջ Անգլիայի եւ Գերմանիայի դեսպանատները լքեցին Անկարան, Իրանը լքեց Ադրբեջանի դեսպանատունը, այսինքն՝ Ռուսաստանը պատրաստվում է Իրանի օգնությամբ այստեղի հարցը լուծել», - գրել է «Իրավունքի եւ արժեքների գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ ՍԱՐԳԻՍ ՏԵՐ-ԵՍԱՅԱՆԸ ։