Բոլոր հնարավոր առիթներով փորձում եմ ակտիվ պահել իմ կապը Հայրենիքիս հետ. Կոնստանտին Օրբելյան Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան Տարադրամի փոխարժեքները մարտի 28-ին ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը` Անի Զուրաբյանը ՈՒՂԻՂ. Փաշինյանը վարում է Կառավարության նիստը Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար «Ֆրանսիան ՀՀ-ին հրահրում է հերթական պատերազմի»․Ադրբեջանին հանգիստ չի տալիս ՀՀ-ին զենքի մատակարարումը Հեռու տանող ուղևորություններից լավ կլինի հրաժարվել. մարտի 28-ի աստղագուշակ Ե՞րբ պետք է ներկել զատկական հավկիթները

Լավրովն ասել է այն, ինչ ասում է Փաշինյանն ամեն օր. Բալասանյան

Ներքաղաքական

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի «Россия 24» հեռուստաալիքին եւ «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հնչեցված մտքերը հերթական հակառուսական տրամադրություններն են բորբոքել Հայաստանում: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ հետ:

«ՌԴ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՊԵՏՔ Է ԸՆԴՈՒՆԵԼ ՈՐՊԵՍ ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱՆ»

Սերգեյ Լավրովը մասնավորապես նշել է, թե Հայաստանն օկուպացրել էր յոթ շրջանները, Ադրբեջանն էլ վերադարձրեց իրեն պատկանող հողերը: Մի շարք քաղաքական գործիչներ եւ փորձագետներ այն գնահատեցին որպես պրոադրբեջանական դիտարկում: Ի՞նչ կասեք այս մասին:

— ՌԴ ԱԳ նախարարի այդ դիտարկումներն ավելի շատ պետք է դիտարկել ոչ թե որպես պրոադրբեջանական, այլ` նախազգուշական` ուղղված առաջին հերթին այն ուժերին, որոնք օրնիբուն աշխատում են Հայաստանում արեւմտյան օրակարգ ձեւավորելու ուղղությամբ: Իհարկե, այս հայտարարությունը չէր կարող կապ չունենալ Հայաստան Եվրոպական միության դիտորդների այցի հետ, եւ այս տեսանկյունից, ըստ էության, Լավրովը ոչ մի նոր բան չասաց: Այո՛, ըստ միջազգային իրավունքի եւ միջազգայնորեն ընդունված սահմանների, այդ 7 շրջանները Ադրբեջանին էին պատկանում: Նաեւ Հայաստանն էր, ըստ էության, ընդունում, որովհետեւ բանակցություներն ընթանում էին այդ շրջանների վերադարձի հետ կապված` կարգավիճակի փոխարեն: Լավրովը չասաց, թե Արցախը պատկանում է Ադրբեջանին, այլ խոսեց 7 շրջանների մասին: Կարծում եմ` այստեղ մի փոքր հետաքրքիր ճկունություն է ցույց տալիս ռուսական կողմը, որովհետեւ Լավրովի նման բազմափորձ քաղաքական գործիչը, դիվանագետը չէր կարող, ուղղակի, սայթաքում թույլ տալ կամ միակողմանի հայտարարություն անել` շատ լավ հասկանալով, որ իր այդ հայտարարությունները Հայաստանում առաջ է բերելու հակառուսական ալիք, որից շտապելու են օգտվել առաջին հերթին այն աշխարհաքաղաքական կենտրոնի ներկայացուցիչները, ում դեմ այսօր Ռուսաստանը պայքարում է:

— Կան նաեւ տեսակետներ, թե այն, ինչ ասաց Լավրովը, լիովին տեղավորվում է ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի պաշտոնական դիրքորոշման տրամաբանության մեջ։  Հետեւաբար, տարածաշրջանի ապագայի հետ կապված կա ձեւավորված կոնսենսուս: Որքանո՞վ է այս վարկածը հնարավոր:

— Եթե այդ կարծիքը կամ տեսակետը փորձենք ավելի մանրամասն դիտարկել, ապա Լավրովի այս հայտարարությունը կարող է տեղավորվել նաեւ այդ տրամաբանության մեջ: Այսինքն` Արցախը եւ յոթ շրջաններն առանձնացնել իրարից եւ չդիտարկել այդ յոթ շրջանների մեջ: Հետեւաբար, չեմ բացառում, որ կարող է նաեւ այդպիսի կոնսենսուս կամ գոնե խոսակցությունների մակարդակով ինչ-որ պայմանավորվածություն ձեռք բերված լինի` Արցախի հարցի լուծման տարբերակ առաջ քաշելու հետ կապված: Այդ առումով նաեւ փորձելու վերակենդանացնել կամ ձեւավորել միջազգային նոր ֆորմատ, որն արդեն կսկսի զբաղվել հարցի կարգավորմամբ այդ տեսանկյունից: Ընդգծում եմ` Արցախի մասին Լավրովը ոչինչ չասաց, այլ խոսեց 7 շրջանների տրամաբանության մեջ: Այո, հետո ասաց, որ Արցախը բոլշեւիկներն են հանձնել եւ այլն, բայց 7 շրջանների ադրբեջանական պատկանելիության թեզում Լավրովը Արցախի մասին չնշեց:

— Բայց ՌԴ ԱԳ նախարարը հիշեցրեց, որ Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում էր գտնվում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը` ակնարկելով, որ այստեղ բազմաշերտ իրավիճակ է: Ի՞նչ նկատի ուներ:

— Իմ պատկերացմամբ` ակնարկը վերաբերում է հայկական կողմի վերջին շրջանում անընդհատ շրջանառվող Ալմաթիի հռչակագրին: Չգիտեմ` որտեղից են պեղել այդ հռչակագիրը եւ դրել Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության սեղանին, բայց այն մեր շահերի տեսանկյունից այդքան էլ լավ հռչակագիր չէ: Բայց այստեղ կարեւոր է այն, որ Ադրբեջանն Ալմաթիի հռչակագրին միացել է 1993 թվականին: Այսինքն` երբ միացել է, այդ ժամանակվանից է սկսել այդ հռչակագիրը տարածվել նրա վրա: Իսկ այդ ժամանակ Ադրբեջանի կազմում Արցախը չի եղել: Հետեւաբար, այո՛, Ադրբեջանի տարածքները Խորհրդային միության ներքին տարածքային ամբողջականության մեջ են ընդունվել Ալմաթիի հռչակագրով: Բայց շեշտում եմ` ոչ թե 1991 թվականին, այլ` 1993: Լավրովն ասելով, որ «այստեղ բազմաշերտ իրավիճակ է», կարծում եմ` հենց սա նկատի ուներ:

Ոչ հայանպաստ Ալմաթիի հռչակագրի վրա հղում էր կատարում հենց Նիկոլ Փաշինյանը: Իսկ հիմա Լավրովն ասում է, որ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը Եվրամիության հետ միասին ստորագրել են փաստաթուղթ խաղաղության պայմանագրի կնքմանը պատրաստ լինելու մասին՝ Ալմաթիի 1990թ. դեկտեմբերի հռչակագրում նշված պայմաններով: Այս դեպքում` ինչո՞ւ է սվիններով ընդունվում Լավրովի ասածը, եթե նույնը բազմիցս ասել է Նիկոլ Փաշինյանը:

— Ուղղակի, Հայաստանում, կարծես, օրակարգ է դարձել, որ նույնը, ինչ ասում է Արեւմուտքը այդքան էլ աղմուկ չի բարձրացնում, բայց եթե այդ մասին ասում է Ռուսաստանը, անմիջապես սկսում են աղմկել` առանց հարցի մեջ խորանալու: Լավրովն իր հայտնի հարցազրույցում կրկնում եմ` նոր բան չի ասել, այլ ասել է այն, ինչ ասում է Հայաստանի վարչապետն ամեն օր: Բայց Լավրովը մանեւրելու տեղ է թողնում եւ նշում է, որ եթե Հայաստանն էլ է ուզում Ալմաթիի հռչակագիրը վերցնել որպես հիմք, եկեք վերցնենք ու, միեւնույն ժամանակ, ընդգծում է, որ այստեղ կա «բազմաշերտ իրավիճակ»: Այն, ինչպես ասացի, 1991 եւ 1993 թվականների տարբերությունների մասին է, որի վրա որեւիցե մեկն ուշադրություն չի դարձնում: Մի բան էլ չի քննարկվում, թե ի՞նչը եղավ պատճառ, որ ՌԴ ԱԳ նախարարի նման զուսպ քաղաքական գործիչը սկսում է ոչ թե տողերի արանքում ներկայացնել իր մտադրությունը կամ իրենց պետության դիրքորոշումը, այլ ուղղակի հայտարարում է: Փոխանակ խոսենք այն հատվածի մասին, որտեղ սայթաքել ենք, խոսում ենք, թե ինչ է ասել Լավրովը: Նա ասել է այն, ինչ ասում էին բոլորը 30 տարի, բայց այդ ասելուն զուգընթաց դե ֆակտո ընդունում էին Արցախը, որպես անկախ պետություն: Այնպես որ, ասելը դեռ չի նշանակում, որ «պեչատեցին»` որպես իրողություն, եւ այն բեկանման ենթակա չէ ու անփոփոխ  պետք է մնա: Ո՛չ, միջազգային դիվանագիտությունը հենց այն է, որ քո երկրի արտաքին քաղաքականությունը վարող մարդիկ այնքան հմտություն ունենան, որ վնասի միջից էլ փորձեն օգուտ պեղել, ինչպես անում են անգլիացիները, այլ ոչ թե նստեն ու ասեն` եթե իրենք այդպես են ասում, ամբողջ աշխարհն այդպես է ասում, ուրեմն` այո՛, այդպես է: Պետությունն իր քաղաքականությունը վարելուց պետք է անի ամեն ինչ իրենից կախված, որվհետեւ դիվանագիտությունը շատ հաճախ ասում են, որ անհնարինի արվեստ է: Ուստի` անհնարինն անգամ պետք է անես, որպեսզի քո երկրի արտաքին քաղաքական շահերը առաջ մղեց:

«ՄՈՌԱՑԵ՞Լ ԵՔ, ՈՐ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆՆ ԷԼ ԷՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ «ՕԿՈՒՊԱՑՎԱԾ» ԲԱՌԸ»

Լավրովյան հարցազրույցի վերաբերյալ դիսկուրսից լուսանցքում մնաց այն, որ նա ասել է. «ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու ՌԴ առաջարկը դեռ արդիական է, եւ եթե Հայաստանը դեռ շահագրգռված է, առաքելությունը կարող է տեղակայվել մեկ-երկու օրվա ընթացքում»: Սա նշանակո՞ւմ է, որ սին են այն կարծիքները, թե Ռուսաստանը «ձեռքերը լվանում է» Հայաստանից:

— Ոչ միայն ձեռքերը չի լվանում, այլ այստեղ էլ կար թաքնված ուղերձ Լավրովի կողմից Հայաստանի իշխանություններին: ՀՀ իշխանությունները եւ մերձիշխանական շրջապատը սպասարկող լրատվամիջոցները ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո միաբերան սկսեցին գոռալ, թե Հայաստանի պահանջները չեն կատարվել, դրա համար էլ Նիկոլ Փաշինյանը չի ստորագրել եզրափակիչ փաստաթուղթը` ՀԱՊԿ առաքելության տեղակայման վերաբերյալ: Բայց ի՞նչ է դուրս գալիս, դու ՀԱՊԿ-ին ասում ես` եթե քաղաքական գնահատական չես տալիս Ադրբեջանի գործողություններին, ուրեմն` մենք այդ փաստաթուղթը չենք ստորագրում, որով պետք է մեզ զենք տաս, ՀԱՊԿ առաքելություն տեղակայես Հայաստանում: Ստացվում է, որ ամեն օր խոսում են, թե ինչու ՀԱՊԿ-ն առաքելություն չի ուղարկում, բայց հիմա երբ եկել է ուղարկելու ժամանակը, ասում են` չէ, դուք պետք է նախ գնահատական տաք Ադրբեջանի գործողություններին: Մինչդեռ եթե ՀԱՊԿ-ն ուղարկում է այստեղ առաքելություն, այն, ըստ էության, արդեն իսկ գնահատական է, եւ ամեն ինչ չէ, որ թղթի վրա սեւը սպիտակի վրա պետք է գրվի ու ստորագրվի: Բայց այստեղ Լավրովի ասածի մեջ երկրորդ հարցն է առաջանում` իսկ Եվրոպական միությունը` որպես կառույց, տվե՞լ էր քաղաքական գնահատական, որ Հայաստանը շտապեց այսպես բերանքսիվայր եւ առաջանցիկ տեմպերով ընդունել Եվրամիության 100 դիտորդների մեր տարածքում: Ընդ որում` հիշեցնեմ` երկու տարի ժամկետով պարեկային առաքելություն կատարելու իրավունքով, ինչը նոնսենս է: Եվրոպական միությունը, նվազագույնը` Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը եւ ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը պետք է հայտարարեին, որ Ադրբեջանի սեպտեմբերյան կամ դրանից առաջ իրականացված գործողությունները օկուպացիա է, ուստի` Ադրբեջանը պետք է իր զորքերը դուրս բերի Հայաստանի սուվերեն տարածքից: Եթե չի ասվել, բայց այն չի խանգարել, որ ԵՄ դիտորդները գան, հետեւաբար ի՞նչն է խանգարում, որ ԵՄ դիտորդների փոխարեն` Հայաստան գան ՀԱՊԿ անդամ երկրների, առաջին հերթին ՌԴ զինված ուժերը, այլ ոչ թե սովորական եվրոպական դիտորդներ` ոստիկանական լիազորություններով:

Համենայնդեպս, հիմա ստացվում է, որ Ռուսաստանը գնահատական է հնչեցնում, թե «Հայաստանն օկուպացրել էր յոթ շրջանները, Ադրբեջանն էլ վերադարձրեց իրեն պատկանող հողերը», ինչն անընդունելի է մեզ համար: Բայց ԵՄ-ի կողմից նման ձեւակերպումներ չկան

— Եվրոպան իր վարած քաղաքականությամբ միշտ էլ ընդունել է , որ այդ տարածքները ադրբեջանական են եւ Հայաստանի կողմից օկուպացված են: Ավելին` միշտ էլ այդ մասին տարբեր տրամաչափի պաշտոնյաներ բարձրաձայնել են, ուղղակի, հիմա առիթն օգտագործվեց, որ Լավրովն է ասում, ինչի շուրջ աղմուկ ստեղծեցին: Իսկ ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանն ի՞նչ էր ասում այդ տարածքների մասին: Մոռացե՞լ եք, որ Վարդան Օսկանյանն էլ էր օգտագործում «օկուպացված» բառը: Հայաստանի ներկայիս իշխանություններն էլ են օգտագործում այդ բառը: Այստեղ խնդիրն այն է, որ ոչ թե այդ բառից են նեղվել, այլ նեղվել են, որ Ռուսաստանն է նման բան ասել: Բայց Ռուսաստանն ինչ էլ ասեր, միեւնույնն է, հիմա խնդիր է դրված սեւացնել, ավելի լարել հայ-ռուսական հարաբերությունները: Դրա փոխարեն` մեր դեսպանը պետք է գնար ՌԴ արտգործնախարարություն եւ ասեր, որ ինչ-որ տարընթերցում է եղել, որը հայ հասարակության մեջ խնդիր է առաջացրել, ինչպե՞ս անենք, որ հետայսու նման կիկսեր չլինեն: Փոխանակ այս հարցը բարձրացնենք հավասարը հավասարի պես մեր գործընկերջ հետ, մամուլի միջոցով մեսիջներ ենք հղում: Մեսիջներով եւ մամուլով երկիրը ղեկավարելը լավ բանի չի բերելու: Այսօր Հայաստանն այն վիճակում չէ, որ մեզ շռայլութուն թույլ տանք մամուլով դաշնակցի հետ շփվելու կամ մամուլով նեղանանք ու բարիշենք: Սա խնդիր է, որին պետք է լուրջ վերաբերել, բայց, կարծես թե, շարունակում ենք անլուրջ վերաբերել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Բոլոր հնարավոր առիթներով փորձում եմ ակտիվ պահել իմ կապը Հայրենիքիս հետ. Կոնստանտին ՕրբելյանՀայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. ՓաշինյանՏարադրամի փոխարժեքները մարտի 28-ինԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան«Պապա ջան, միշտ կկարոտեմ քեզ».Արթուր Աբրահամի գրառումըՄահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը` Անի ԶուրաբյանըՈՒՂԻՂ. Փաշինյանը վարում է Կառավարության նիստըԵրևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար«Ֆրանսիան ՀՀ-ին հրահրում է հերթական պատերազմի»․Ադրբեջանին հանգիստ չի տալիս ՀՀ-ին զենքի մատակարարումըՀեռու տանող ուղևորություններից լավ կլինի հրաժարվել. մարտի 28-ի աստղագուշակ Ե՞րբ պետք է ներկել զատկական հավկիթներըՍպասվում է առանց տեղումների եղանակՕրվա խորհուրդ. Մարտի 28Թշնամու պահանջով հանձնում են ` հետո փորձում տգետներին համոզել, որ դա հայի հող չէՍամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականինՇոկ. Պարզվել է՝ մարմնավաճառները պատվիրատուի դուստրերն են«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկելՄեկ տոմսի արժեքը՝ 1 մլն դրամ. Աննա Հակոբյանի հիմնադրամը հրավիրում է ընթրիքի«Ժողովուրդ». ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել«Փաստ». Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետԿիեւին առաջին անգամ հարվածած «Ցիրկոն»-ները սարսափ են առաջացրել ՈւկրաինայումՎարշավան հայտնում է արդեն հինգերորդ զինծառայողի «պատահական մահվան» մասին«Հրապարակ». Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը«Փաստ». ՆԳ նախարարը քաղաքական լուրջ վրիպում է թույլ տվել«Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանին տրված խոստումը չի իրականացել․ պատգամավորը նեղացած է ՔՊ-իցՈւկրաինայի բանակը մինչև ամառվա վերջ չի կարող լրացնել անձնակազմի կրիտիկական պակասը, գերմանացի ռազմական վերլուծաբանՔենեդի. Մենք դառնում ենք խրոնիկ հիվանդությունների, բռնության, միայնության, դեպրեսիայի, պառակտման և աղքատության ժողովուրդՑավալի է, երբ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանն է ասում՝ «էդ տարածքը ձերը չի». Սարգիս ԱրզումանյանԱրմեն Ջիգարխանյան Մեծ «Արտավազդ» մրցանակի արժանացավ Ռոբերտ ՀակոբյանըԼավագույն ռեժիսուրա անվանակարգին արժանացավ Լյուդվիգ Հարությունյանը (բեմ.՝ «Ինկած բերդի իշխանուհին»)«Գոյ» թատրոնի ռեժիսորը դիմեց թատերական գործիչներին«Տունը սահմանին»՝ Լավագույն երիտասարդական ներկայացումԼավագույն մանկական ներկայացում ճանաչվեց «Փայլոու»-նԼավագույն պլաստիկական ներկայացում ճանաչվեց «Սիրո պատմություն Նյու-Յորքում»-ըԼավագույն ներկայացում ճանաչվեց «Ինկած բերդի իշխանուհին»Տարվա լավագույն կին դերակատար ճանաչվեց Արաքսյա ՄելիքյանըԱռաջարկություն՝ «Արտավազդ»-ի բեմից. ռուսական թատրոնի նախկին տնօրենը ներկային ծրարն էլ հանձնեցՈսկեպար․ ճշմարտությունը՝ 1984թ․ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման մասինՄեզ համար չկան ոչ բարեկամական երկրներ, կան մի շարք պետությունների ոչ բարեկամական էլիտաներ․ ՊուտինՌուսաստանը ողջունում է Հայաստանում ԲՐԻԿՍ համաժողովն անցկացնելու նախաձեռնությունըՀայ-ռուսական համաձայնությամբ՝ Ներքին Ոսկեպարն ու Բաղանիս-Այրումը ճանաչվել են ՀՀ տարածքներ.Վարդան ՈսկանյանԵթե Փարիզին հետաքրքրեր ՀՀ-ի և Ադրբեջանի ճակատագիրը, չէր խանգարի պայմանավորվածությունների կատարմանըՄենք «Զանգեզուրի միջանցք» տերմինը չենք օգտագործում, այլ` երթուղի, որը Ադրբեջանի արևմտյան շրջանները ՀՀ-ի Սյունիքի մարզով կապում է Նախիջևանի հետ․ ԶախարովաԱդրբեջանից ՀՀ-ի հասցեին կեղծ մեղադրանք է հնչում, «նեղվել են» Ռասմուսսենի գլխավորած խմբի զեկույցիցՈւր է տանելու ալիեւյան փեսա աղալարովների հետքըԿանգնելու կամ հետ քաշվելու լիմիտ Մոսկվան այլեւս չունի«Իրենց գլոբալիստական ծրագրերով հիմա էլ ընկել են խեղճ երաժիշտների հետեւից». ԱՐԱՅԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՊԵՏՔ Է ՀԱՆՁՆԵԼ ՈՉ ԹԵ ՉՈՐՍ ԳՅՈՒՂԵՐԸ, ԱՅԼ` ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода