«Հրապարակ». Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Զելենսկին կարող է փորձել փախչել երկրից. Դուգլաս Մակգրեգոր «Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի իշխանությունները ձախողել են «Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին Սեփական դավաճանությունն էլի փորձում են «ռուսի ջեբը» գցել ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել են Իրաքի վրա Տոյվո Կլաարը ողջունում է Տավուշի մասին Երևանի և Բաքվի պայմանավորվածությունները Ժամը՝ 09:00-ին բոլորս հավաքվում ենք Օպերայի մոտ. Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունը Տավուշեցիները շարունակում են բողոքի ակցիան, ահազանգում են, որ ոստիկանները փակել են Իջևանից Նոյեմբերյան եկող ճանապարհը, որպեսզի ակցիայի մասնակիցների թիվը չավելանա. irakanum.am

«Փաստ». Ինչո՞ւ է 17 ամիս անազատության մեջ պահվում Արամ Գասպարյանը

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «ԶՊՄԿ անվտանգության դեպարտամենտի նախկին ղեկավար Արամ Գասպարյանն արդեն մոտ 17 ամիս՝ ավելի քան 530 օր գտնվում է անազատության մեջ: Սա՝ այն պայմաններում, երբ անազատության մեջ գտնվելու ընթացքում ունեցել է առողջական խնդիրներ, որոնց մասին, սակայն, ինչպես իրեն ճանաչողներն են ասում, առանձնապես չի բարձրաձայնել՝ ելնելով իր անցած ճանապարհից, մարդկային տեսակից և երեք պատերազմներին մասնակցելու փաստից: «Փաստ» թերթի տեղեկություններով, գտնվելով ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ում, Գասպարյանը նաև ունեցել է առողջական վիճակի այնպիսի վատթարացում, որ ՔԿՀ վարչակազմը ստիպված է եղել գրանցել շտապ օգնության կանչ:

Ի դեպ, որքան մեզ է հայտնի, մինչև կալանավորումը Գասպարյանը նման առողջական խնդիրներ չի ունեցել: Իրավաբանները նշում են, որ իրավունքի մեջ այս իրավիճակը բնութագրվում է որպես մարդու խոշտանգում: Ավելին, մոտ 7 ամիս, ինչպես Արամ Գասպարյանի փաստաբաններն են նշում, դատարանի կողմից նա լսված չի եղել: Ի մասնավորի, նրա խափանման միջոցը փոխելու հարցը քննարկվել էր 2022 թվականի հուլիսի 26-ին: Դատավոր Ֆարխոյանը միջնորդությունը մերժել էր, սակայն դրան հաջորդած ժամանակահատվածում՝ մինչ հունվարի 30-ը, դատարանն ընդամենը երեք դատական նիստ է նշանակել, որոնք փաստացի չեն կայացել, որոնցից մեկը՝ դատական իշխանության կողմից ժողովի նախաձեռնման հետևանքով:

Այսինքն, դատարանը, փաստացի գիտակցելով, որ իր որոշմամբ կա կալանավորված անձ, 7 ամսվա մեջ ընդամենը երեք դատական նիստ է նշանակում, որոնցից մեկն էլ չի կայանում դատավորի՝ ժողովի մասնակցելու պատճառով: Հավելենք, որ ըստ իրավաբանների, քրեական վարույթն ամբողջությամբ կազմված է ընդամենը ինչ-որ կենցաղային խոսակցությունների վրա, և Արամ Գասպարյանը 530 օրից ավելի կալանավորված է այնպիսի մեղադրանքներով, որոնց պարագայում, նույնիսկ գործում ոչ մի փաստ չլինելու պայմաններում, բայց մեղադրական բնույթի դատավճռի դեպքում, անխուսափելիորեն գործելու է ՀՀ քրեական օրենսգրքի՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտը, որի պայմաններում Արամ Գասպարյանն արդեն իսկ փաստացի պատժի 1/3 կրելու հիմքով կարող էր հենց հիմա ազատ արձակվել: Սակայն նույնիսկ այս պայմաններում դատավոր Ֆարխոյանը գտնում է, որ Արամ Գասպարյանը պետք է շարունակի մնալ կալանավորված:

Դեռևս 2021 թվականի դեկտեմբերին դատավոր Արմեն Դանիել յանը, որը հայտնի է իշխանությունների ցանկությամբ բոլորին կալանավորելով, գտել էր, որ Արամ Գասպարյանին պետք է կալանավորել, քանի որ երկու վկա կա, որոնք պետք է լսվեն դատարանում: Այդ երկու վկաները լսվել են դեռևս 2022 թվականի հուլիսին, բայց 2023 թվականի փետրվար ամիսն է, այնինչ Արամ Գասպարյանը դեռ կալանավորված է: Այսինքն, ստացվում է, որ Ֆարխոյանը գերազանցում է նույնիսկ Արմեն Դանիել յանին:

Ի դեպ, հավելենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմաթիվ վճիռներում, այդ թվում՝ Հայաստանի դեմ կայացված գործերով, նշել է, որ վկաների նկատմամբ ճնշումների վտանգն ընդունելի է վարույթի սկզբնական փուլում. այնուամենայնիվ, գործի քննության ընթացքում դրանք այլևս բավարար չեն անձի կալանքը հիմնավորելու համար։ Այս հանգամանքը ևս հստակ նշվել ու հիմնավորվել է դատարանում, սակայն, ինչպես երևում է, դատավոր Ֆարխոյանի համար նույնիսկ դա նշանակություն չունի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



«Հրապարակ». Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելումԶելենսկին կարող է փորձել փախչել երկրից. Դուգլաս Մակգրեգոր«Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի իշխանությունները ձախողել են«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը ԱդրբեջանինՍեփական դավաճանությունն էլի փորձում են «ռուսի ջեբը» գցելԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել են Իրաքի վրաՏոյվո Կլաարը ողջունում է Տավուշի մասին Երևանի և Բաքվի պայմանավորվածություններըԺամը՝ 09:00-ին բոլորս հավաքվում ենք Օպերայի մոտ. Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունըՏավուշեցիները շարունակում են բողոքի ակցիան, ահազանգում են, որ ոստիկանները փակել են Իջևանից Նոյեմբերյան եկող ճանապարհը, որպեսզի ակցիայի մասնակիցների թիվը չավելանա. irakanum.amԲագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներին. lurer.com«Աշխատասիրության էներգիան ուղղակի հորդում էր Սերգո Երիցյանից».Հրաչյա ՊապինյանՀոկտեմբերի 27-ի մութ անկյուններից մինչեւ ատոմայինից ոչ պակաս զենքերի «նվիրաբերում». ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԻնչ է ասել Պոզները Երեւան այցի ժամանակ. Սերգո Երիցյանը գրքում փակագծեր է բացելԻրանը կարող է կետային հարված հասցնել Ադրբեջանին. Բաքվում հակաալիեւյան ընդվզման հզոր ալիքն իրական էԵվրոպայի առաջնությունում, հաղթանակով մեկնարկեց Հայաստանի առաջին ներկայացուցիչը«ՄՐՑԱՇԱՐԻՑ ՄԵԿ ՇԱԲԱԹ ԱՌԱՋ ՈՏՔԻ ՎՆԱՍՎԱԾՔ ԷԻ ՍՏԱՑԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԿԱՌԼԵՆ ՄԱՀԻՆՅԱՆՌուսական ուժերը ճեղքել են ուկրաինական պաշտպանությունը Օչերտինո-Բերդիչի ուղղությամբԲաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը Աչքերս լցվեց, երբ մոտեցա ԱԺ ամբիոնին ու տեսա կողքս Դեմիրճյանն է պառկած արյան մեջ. Կոստանդյան (ԱՆՈՆՍ)Ժողովուրդը, որին պարտադրում են իր հողը հանձնել եւ հեռանալ, չի կարող գոհունակ լինել. Վազգեն ՊետրոսյանԵթե այս ընթացքը չկասեցվի, ամիսներ անց հնարավոր է` պետականություն չունենանք. ՉախալյանՍա «բեսպրեդել» է` Հայաստանի պատմության մեջ չտեսնված անբարո «շոու». Նաիրա ԶոհրաբյանԱռաջին գործողությունը պետք է լիներ ուղեկցող երկու ոստիկաններին ձերբակալելը. Թաթուլ ՊետրոսյանՆիկոլի թիվ մեկ խնդիրը ՔՊ պատգամավորներին համախմբված պահելն է. Գառնիկ ԻսագուլյանԲաքվից հայտարարել են՝ «մի շարք գործոններ կան, որ վտանգում են խաղաղությանն ուղղված քայլերը»Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը․ դեսպան (Video)Փաշինյանի տավուշյան այցի «պաբոչնիյ էֆեկտը»Փաշինյանը 2018-ին սպանել է հայաստանի պետականությունը. Աննա ՄկրտչյանՎտանգված է 165 երեխայի կյանք. մանկապարտեզը փլուզման եզրին է, իսկ քաղաքապետարանը` խորը քնի մեջԻրանական սպառնալիքները կազդե՞ն Նիկոլի տրամադրությունների վրաՈւմ եւ ինչ է հուշում Արցախից ռուսական զորքի հեռանալու մեկնարկըԹոշակս չի բավականացնում բուժմանս ծախսերը հոգալու համար. ՆԱՐԻՆԵ ՈՍԿԱՆՅԱՆՈստիկանությունը ձերբակալել է Վոլգոգրադում տղամարդու առևանգած ազերիներից կազմված հանցախմբինՉորս գյուղով չեն եզրափակվի. ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑԱռանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու էդ ի՞նչ քարտեզ են հրապարակել. Կիրանցի ղեկավար.24NewsԱլիևն ապրիլի 26-ին կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետՀՀ-ն պատրաստվում է սահմանազատման գործընթացում դե յուրե հիմնավորել Արծվաշեն անկլավի գոյությունըՀայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղերը. Ադրբեջանի ԱԳՆԾաղրանկարչի մենաշնորհը  յուրացրել են քաղաքական գործիչները. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԱԼԻԿՅԱՆ   Պուտինն ու Ալիևը ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնենԱռաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ. ArmenpressԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՄինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը. ԳեղամյանԶԱՐՄԱՆՔԲԱՄԲԱՍԱՆՔԱզերի Շահին Աբբասովի հետ բերման են ենթարկվել նրա եղբայրներըՀԱՅԿԱԿԱՆ ՖՅՈՒՐԵՐԻԿԸ ՏԱՎՈՒՇԻ ԱՆՏԱՌՆԵՐԻՑԿայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման` հանձնաժողովների 8-րդ նիստըՀնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода