Iravunk.com | Ինչպես տոնել Սուրբ Սարգսի տոնը, եւ որոնք են այդ ծիսակարգի արգելքները
Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Կարեն Վրթանեսյան Սասուն Միքայելյան, դուք եւ ձեր կցորդները, հավաքեք ձեզ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը Եթե ՀՀ-ն չի ուզում իմ մուտքը բացի, ուրեմն՝ կմեռնեմ օդանավակայանում. Լեո Նիկոլյան ՄԻՊ-ը կգնա ԱԱԾ մեկուսարան՝ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպելու Նոյեմբերյան համայնքը, համայնքի ղեկավար կազմը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն Գնացքի տակ՝ նետված 28-ամյա Ավետն է ՇՏԱՊ. Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում Կոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատար Մեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ Սրբազան

Ինչպես տոնել Սուրբ Սարգսի տոնը, եւ որոնք են այդ ծիսակարգի արգելքները

Մշակութային

Փետրվարի 4-ին սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնն է: Տոնին ընդառաջ «Իրավունքը» զրուցել է «Տոնացույց» ժողովրդական թատրոնի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար ՀԱՍՄԻԿ ԲԱՂՐԱՄՅԱՆԻ հետ:

Տիկին Բաղրամյան, ո՞րն է Սուրբ Սարգսի տոնի խորհուրդը ազգագրության տեսանկյունից:

— Սուրբ Սարգիս զորավարի տոնի ավանդույթները չափազանց հին են: Եվ կապված է գարնան գալու տաք ու սառը քամիների կռվի հետ: Այդ օրը նույնիսկ տանից դուրս չեն եկել, քանի որ բուք ու քամի են սպասել, որովհետեւ մթնոլորտի քամիների կռիվ է եղել: Քամիների էներգիաներին ոչ միայն հավատացել են, այլ նաեւ կառավարել են ուժերին, ոգիներին, բնությանը: Եվ այդ ամեն ինչը քրիստոնեության մեջ շատ ներդաշնակ անցել է: Այդ տոնի վաղնջական ֆունկցիայի մեջ մտնում էր Սուրբ Սարգսի արագահասությունը, որի առաջնահերթ գործն էր՝ հասնել վիրավոր զինվորներին: Սուրբ Սարգսի աղոթքներ կան՝ նվիրված գերի ընկածներին: Հարսանիքներին նորափեսայի օրհներգն ասելիս հաճախ հիշատակում էին Սուրբ Սարգսին: Նրա օգնության կարիքն ունեին նաեւ հղի կանայք, սիրահարները, եւ աղոթքներ կան, որոնցով նրանք դիմում են բարեգութ Սրբին: Նրա օգնությանն էին դիմում նաեւ կայծակների ժամանակ: Գիշերը գայլերի հարձակման վտանգին ենթարկվող մարդիկ նույնպես օգնության էին կանչում Սուրբ Սարգսին:

Տոնը սկսվում է երկուշաբթի՝ եկեղեցական Առաջավորաց պասով: Սակայն ժողովուրդն այն անվանում էր «Խաշիլի պաս», որովհետեւ  հնգօրյա այս պասի ընթացքում արգելվում էր ուտել խաշիլը: Այս պասի առանձնահատկությունն այն էր, որ կենդանական մթերքից բացի, չէին ուտում նաեւ աղանձ ու փոխինդ, ինչպես նաեւ սրանցից պատրաստված խորտիկներ, այդ թվում՝ խաշիլը: Սակայն հայոց որոշ բնակավայրերում  ծոմը սկսվում էր կիրակի երեկոյան եւ տեւում էր մինչեւ չորեքշաբթի երեկո, կամ ընդհակառակը՝ ծոմը սկսում էին չորեքշաբթի առավոտից եւ շարունակում մինչեւ շաբաթ առավոտ, այսինքն՝ երեք օր: Դրանից հետո բոլոր տներում մեղրաջրով, դոշաբով կամ պարզ շաքարաջրով փոխինդ էին պատրաստում եւ ընտանիքի անդամների թվով գնդերի բաժանում: Վրան խաչաձեւ նշան էին գծում եւ գիշերը տան ներսում պահում մատչելի մի տարածքում՝ հուսալով, որ ձիավոր Սարգիսն իր գիշերային սլացքի ժամանակ իրենց տուն կմտնի եւ ձիու պայտի հետքը կթողնի:

— Դուք ճի՞շտ եք համարում, որ աղաբլիթը պետք է պատրաստի այրի կինը:

— Ես երկար ժամանակ չէի կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ դժբախտ կինն է պատրաստում աղաբլիթը, բայց հետո հասկացա, որ ամուսինն այն աշխարհում է եւ այնտեղից գիտի, թե որ տղան է լինելու ապագա փեսացուն: Չամուսնացած աղջիկները եթե ուզում էին ուտել աղաբլիթ, պետք է հնգօրյա Սուրբ Սարգսի պասը պահեին եւ նոր ուտեին: Այլապես կլիներ սխալ ծիսակարգ: Այնուհետեւ քնելուց առաջ ուտում էին աղի բլիթը, որպեսզի գիշերը երազում տեսնեին իրենց ապագա ամուսնուն: Ի դեպ, ես կերել եմ աղաբլիթ եւ այդ հրաշքը վերապրել եմ: Երազում տեսել եմ իմ ապագա ամուսնուն, որին բացարձակապես չէի ճանաչում: Նշեմ նաեւ, որ Սուրբ Սարգսի տոնին շատ արգելքներ կան, որտեղ ավելի շատ բան չի կարելի, քան կարելի է:

— Որո՞նք էին այդ տոնի  արգելքները, որին հիմա չենք հետեւում:

— Արգելվում էր լողանալ, գլուխ լվանալ, լվացք անել, օճառ գործածել, ճախարակ մանել, այսինքն՝ նաեւ թելի հետ գործ չէր կարելի անել: Մարդիկ հավատում էին, որ մազ լվանալու դեպքում Ս. Սարգսի ձիու ոտքերին թնջուկ կփաթաթվի եւ, որպես պատիժ, իրենց մազերը կթափվեն: Ս. Սարգսի պասի ժամանակ շատ մարդիկ պոկում էին իրենց մազերը եւ աղոթքներով հանձնում քամուն՝ հավատալով, որ Ս. Սարգիսն իրենց մազերի հետ կտանի նաեւ իրենց ցավը: Այսպիսով՝ Սուրբ Սարգսի տոնը տարիների ընթացքում փոփոխության է ենթարկվել: Բայց այդ բոլոր արգելքները՝ թել մանել, օճառ չօգտագործել, փոխինդ, խաշիլ չուտել, երբեք պետք չէ ուղիղ տեքստով հասկանալ: Պետք է դրա խորհուրդը հասկանալ, թե ինչ է նշանակում: Օրինակ, ինչ է նշանակում, երբ ասում եմ՝ խաշիլի պաս է, խաշիլ չպետք է ուտել: Այսօր շատ մարդիկ կան, որոնք չգիտեն, որ խաշիլը բոված ցորենն է: Այսինքն՝ սա ցորենի պաս է: Իսկ ինչու են ցորենի պաս պահում: Ցորենը պետք է այնպես խնամենք, որ հանկարծ այն հողի մեջ չփտի: Ցորենը նշանակում է հասունություն, նոր կյանք, աստվածային գիտելիք: Ինքը կհասնի՞ մինչեւ գարուն, թե կփտի հողում: Տեսնենք՝ մինչեւ գարուն կապրե՞նք, թե՞ կոչնչանանք: Ինչպե՞ս անենք, որ ապրենք: Օրինակ, ճախարակը ժամանակի խորհրդանիշն է: Ինչ-որ չափով ժամանակը կանգնում է: Եվ դու չգիտես՝ մինչեւ գարուն ինչ կլինի: Եթե չկա այդ հասկացողությունը,  այդ բոլոր ծիսակարգերը դառնում են անիմաստ ու անհասկանալի

— Այդ տոնի հետ կապված՝ հնի եւ նորի տարբերությունը ո՞րն է:

— Սուրբ Սարգսին համարելը սիրո հովանավոր, ինձ թվում է՝ սխալ է, որովհետեւ արդեն տիեզերքում է որոշված, թե ով կլինի քո կողակիցը: Ինքը հովանավորն է ամուսնության: Չէ՞ որ լինում են դեպքեր, որ ամուսնանում են ու սիրում ամուսնությունից հետո: Ես հասկանում եմ, որ սիրո հովանավորը Սուրբ Սարգսին վերագրելը նոր երեւույթ է ու կապված է Սուրբ Վալենտինի սիրո տոնի հետ: Սա եկեղեցական կրոնական քաղաքականություն է, որպեսզի օտար տոներից հեռու պահեն մեր ժողովրդին: Եթե նախկինում Սուրբ Սարգսի տոնին պահք էին պահում, կային որոշակի արգելքներ, ապա հիմա ոչ բոլորն են պահք պահում եւ հետեւում արգելքներին:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 



Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Կարեն ՎրթանեսյանՍասուն Միքայելյան, դուք եւ ձեր կցորդները, հավաքեք ձեզ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Հողի տերը նա է, ով այն գրավելով, անունը դնում ա Հայրենիք. Հայտնի փաստաբանի գրառումըՀայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունըԵթե ՀՀ-ն չի ուզում իմ մուտքը բացի, ուրեմն՝ կմեռնեմ օդանավակայանում. Լեո ՆիկոլյանՄԻՊ-ը կգնա ԱԱԾ մեկուսարան՝ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպելուՆոյեմբերյան համայնքը, համայնքի ղեկավար կազմը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարությունԳնացքի տակ՝ նետված 28-ամյա Ավետն էՇՏԱՊ. Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանումԿոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատարՄեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ ՍրբազանՓրկիչները շատ են` առաջարկությունները քիչԱլիևը Զելենսկիին հրավիրել է ԲաքուՆոր վարկած Տավուշի մարզի դատախազի հրաժարականի հետ կապվածՌուբեն Վարդանյանի հացադուլից հետո Բաքուն որպես պատիժ թույլ չի տվել նրան խոսել հարազատների հետՍամվել Մարտիրոսյանը զգուշացնում է զանգվածաբար տարածվող հաղորդագրությունների վերաբերյալՄերժեցին Սերժ Սարգսյանին, այդ քայլով մերժելով նաև Հայաստանն ու ԱրցախըՑավալի է. Իրանն արձագանքել է ԵՄ նոր պատժամիջոցների մասին հայտարարությանըԼեո Նիկոլյանի մուտքն արգելել են Հայաստան. նա հացադուլ է անում օդանավակայանումԷս քո համար ա հող, պարոն Փաշինյան, մեզ համար սրբազան հայրենիք ա. նոյեմբերյանցի (տեսանյութ)Նոյեմբերյանում ԵԿՄ ավտոմեքենան քշել է բնակիչների ուղղությամբ, երկու հոգի լուրջ վնասվածք է ստացել (տեսանյութ)Կոպիտ սխալ եմ համարում այս օրհասական պահին հանրային քննարկման առարկա դարձնել այն հարցը, թե ո՛վ պիտի լինի Ամենայն Հայոց հաջորդ հայրապետը. ՄելիքյանԻ գիտություն կեղծ լուրեր տարածողների՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը երեկ ողջ օրը եղել է Տավուշում«Ապագա կա» ասողները կործանել են երկրի ապագան. Աղվան ՎարդանյանՄեզ մնում է երկու տարբերակ. Արցախցի գործիչը Փաշինյանի բրիտանական լրատվամիջոցին տված հարցազրույցի հետքերովՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ընդունել է NewsMedia.am Լրատվական Գործակալության տնօրեն, մեր գործընկեր Գայանե ԶարգարյանինՄեզ հաջողվեց պատմություն կերտել. ՄխիթարյանՏարածքները զիջելն իր մեջ նաեւ քրեական տարր է պարունակում. Սեյրան ՕհանյանԵվրոպան ասեց՝ հոպ. Արթուր ԽաչատրյանԱյսօրվանից Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացըԸնդդիմությունը պետք է մոդեռնիզացվի, հին մեթոդները այլեւս չեն գործում. Վահան ԲաբայանԲաղանիսի անունից պահանջ եմ ներկայացրել՝ դեմ ենք այս ամենին, ասել եմ՝ ինձ հանեն այդ աշխատանքային խմբից․ Բաղանիսի համայնքապետ.Tert.amԵթե Նիկոլը դավաճան ու հողատու է, անիմաստ չե՞ն նրան ձեր տված հարցերն ԱԺ-ում. քաղաքացին՝ Լ. ՔոչարյանինԱԱԾ-ն հայտարարում է՝ ինչ է պատրաստվում իրականացնել Բաղանիս-Ոսկեպար հատվածումԷն, որ ասում էիք, բերողը մենք ենք, որ չհավանենք, ընենց էլ կհանենք, բա էդ պահը ի՞նչ եղավ. Գայանե Ասլամազյանը«BMW»-ի՝ քարե պատնեշին բախվելուց հետո` փլուզված մի ահագին հատված թափվել է ճանապարհին, մաքրող՝ չկաԿիրանցի գյուղապետը հանդիպումից հետո ասաց՝ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին, շատ այլայլված էր․ Բագրատ ՍրբազանԻնչու է պատրաստվում հրաժարական տալ Կիրանցի գյուղապետը․ նա մտահոգ է.ArmLur.amԲաղանիսում իրավիճակը լարված է. ոստիկանները փակել են դեպի Ոսկեպար տանող Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը.ArmLur.amԹող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր ԶաքարիաԱռանց մեկնաբանության ԵՎՐՈՊԱՅԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ ՆԱՐԵԿ ՄԱՆԱՍՅԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ՓԱՅԼՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄԿիրանց-Ոսկեպար ճանապարհը շարունակում է փակ մնալԱզատություն կամ մահ. ես քրեական գործերից, կալանավորումից չեմ վախենում, չեմ լռելու. Միհրան ՄախսուդյանԻրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ վերջին պայմանավորվածությունըՓաշինյանը, ըստ էության, խոստովանել է, թե ինչու է Տավուշում ականազերծման աշխատանքների հրաման տվելՖինանսական հարցերում ծայրահեղ զգուշավոր եղեք. ապրիլի 23-ի աստղագուշակ«Հրապարակ»․ Տավուշը պայքարում է, համայնքպետն ԱՄՆ-ում էԱպրիլի 23. Օրվա խորհուրդՄիհրան Մախսուդյանին կանչել են քննչական կոմիտե
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода